«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնում և քննարկում սահմանազատման հարցերը, իսկ ապրիլի 19-ին հանձնաժողովներն արդեն կոնկրետ պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Նշվում էր, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թվականի մայիսի 15-ը: Ու պարզ դարձավ, որ այդ պայմանավորվածության արդյունքում Տավուշից գյուղեր են հանձնվելու Ադրբեջանին։

Օրեր անց էլ արդեն ՀՀ կառավարությունից հայտնեցին, թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում ապրիլի 23-ին տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Մինչ սահմանազատման գործընթացին ու Տավուշից գյուղերի հանձնմանը արագ ընթացք է տրվել, մասնագետներն այս գործընթացում իրավական ու ընթացակարգերի առումով խնդիրներ են տեսնում։ Ավելին՝ այն համարվում է լիովին հակաիրավական։ Առաջին հերթին Մհեր Գրիգորյանի ղեկավարած հանձնաժողովի որոշումները չունեն իրավական ուժ և ընդամենը կարող են խորհրդատվական բնույթ կրել։ Այս հանձնաժողովն օրենքի ուժ ունեցող որոշումներ ընդունելու իրավասություն չունի, ուղղակի կարող է եզրակացություններ ներկայացնել, որի հիման վրա էլ հետագայում որոշումներ կընդունվեն կամ չեն ընդունվի։

Բացի այդ, առանց սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը ստորագրելու և վավերացնելու արդեն սկսվում է բուն սահմանազատման գործընթացը, ինչի պարագայում հարցական է, թե ինչ մեթոդաբանությամբ է դա իրականացվում։ Դեռ ամիսներ առաջ Մհեր Գրիգորյանը հայտարարում էր, թե պետք է մշակեն կանոնակարգ, համատեղ քննարկեն, հետո իրավական ակտի տեսք տան, որն արդեն ավելի բովանդակային կլինի։ Նա ընդգծում էր, որ մեթոդաբանությունը համաձայնեցնելուց հետո արդեն աշխատանքները կշարունակեն կոնկրետ փաստաթղթերով և տոպոգրաֆիկ քարտեզների համատեղ քննարկման ձևաչափով։ Հանձնաժողովների կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև, ուշադրություն...

2024 թ. հուլիսի 1-ը: Իսկ հիմա արդեն ստացվում է, որ առանց կանոնադրության, առանց մեթոդաբանության և փաստաթղթային հստակեցումների սահմանային սյուներ են տեղադրվում։ Պարզ է, որ այս կերպով սահմանազատումը ուղղակի կամայական է և որևէ հիմնավորում կամ, առավել ևս, իրավական ուժ ունենալ չի կարող։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե սահմանազատումն իրականացնելու են 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով անկախանալու պահին եղած սահմաններով։ Բայց Ալմա Աթայի հռչակագիրը Հայաստանի վրա որևէ միջազգային իրավական պարտականություն չի դրել Ադրբեջանի նկատմամբ, քանի որ Ադրբեջանը մինչև 1993 թվականի սեպտեմբերի 24-ը ԱՊՀ անդամ պետություն չի եղել: Մյուս կողմից էլ՝ Հայաստանը ԱՊՀ ստեղծման համաձայնագիրը 1992 թվականի փետրվարի 18-ին վավերացրել է վերապահումներով՝ կապված Արցախի խնդրի հետ։ Իսկ Արցախը ԽՍՀՄ-ից անկախացել է ավելի շուտ, քան Ադրբեջանը։ Ժամանակ էլ կար, երբ Փաշինյանը հայտարարում էր, թե սահմանազատումը կատարելու են 1970-ական թվականների քարտեզներով, իսկ կոնկրետ ինչո՞ւ հիմա հենց 1991 թվականի քարտեզով սահմանազատումն իրականացնել, այս հարցին չի տրվում կոնկրետ իրավական հիմնավորում։

Փաշինյանը պնդում է, որ եթե Տավուշի գյուղերը չհանձնենք, Ադրբեջանը պատերազմ կսկսի։ Այդ տրամաբանության համաձայն, որոշ ժամանակ անց էլ Ադրբեջանը կարող է հայտարարել, թե Գեղարքունիքը կամ Սյունիքը պետք է հանձնվեն իրեն, հակառակ դեպքում պատերազմ կսկսի։ Մի օր էլ Ադրբեջանը կարող է որոշել, թե Հայաստանը չպետք է գոյություն ունենա։ Ի՞նչ է, մենք պետք է առաջնորդվենք Ադրբեջանի ցանկություններո՞վ։ Հայաստանը ինքնիշխան պետություն է, և Հայաստանի զինված ուժերը պարտավոր են կատարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովման սահմանադրական գործառույթները։ Բացի այդ, ՀՀ Սահմանադրության համաձայն, երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ուստի ՀՀ ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող որևէ տարածքի փոփոխություն ենթակա է հանրաքվեով հաստատման: Փաստացի իշխանությունները այս անգամ ևս փորձում են քաղաքացիների փոխարեն հակաիրավական որոշում ընդունել։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

դիտվել է 127 անգամ
Լրահոս
Փոխոստիկանապետն ասում է՝ «լավ եմ անում, ըտենց եմ ուզում». նա անգամ թաղային չպիտի լիներ (video) Աննա Վարդապետյա՛ն, րոպե առաջ քրեական գործը հարուցեք․ Մենուա Սողոմոնյան (video) Կիրանցում բնակիչները սպասում են Բագրատ Սրբազանին (video) Լա՛վ լսեք՝ հենց այդ պահին բանակը դուրս է գալու սրա դեմ․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Վենետիկ դարձած իմ «Էրեբունի-Երևան» Ամենասարսափելի ծրագիրն է իրականացվում․ թուրքերը Տիգրանաշենում տներ են գնում․ Գագիկ Համբարյան (video) Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. Civilnet Փախուստի ժամանակ լա՛վ իմացեք՝ այդ ինքնաթիռում տեղ չեք ունենալու․ Ավետիք Չալաբյանը՝ ՔՊ-ականներին (video) ՏԵՂԵԿԱՆՔ № 47՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար Կիրանցի տիկնոջը թույլ չեն տալիս մտնել իրենց այգին (video) Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում «Մեր գիժ զեմլյակի ասածով ծառ եմ տնկում. համ ըրեխանցը ապահով կլնի, համ էլ թուրքը պապուս տանձը կուտի» (video) Ստեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունի Էդքան սյուները մինչև ու՞ր եք հասցնելու․ կիրանցի (video) Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. ականները հանել են, այլեւս անվտանգ չենք զգում մեզ. Կիրանցի բնակչուհի Որքա՞ն ոստիկան կա հիմա Կիրանցում, ի՞նչ է այնտեղ կատարվում (video) Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոց Եթե պետք է` քաղաքական իշխանությունն էլ կվերցնենք․ Աջապահյան Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը Ալեն Սիմոնյա՛ն, ձեզ ուժ, մեզ պատասխան տալու համար․ Մարիա Զախարովա (video) ԱՄՆ կոնգրեսականը մեղադրվում է Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ «Պայթյուններ Կիրանցում»․․․ Տիգրան Չոբանյան (video) Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am