«ՄԻԱՍԻՆ» շարժումը կոչ է անում անհնազանդության ակցիաներ անել

Քաղաքական ձևակերպում չստացող դժգոհություններով բավարարվելու ժամանակն անցել է՝
Անվստահություն, եթե ոչ՝ մանդատներից հրաժարում

«Միասին» այլընտրանքային, հասարակական, քաղաքական շարժման հայտարարությունը


Վարչախմբի կողմից «սահմանազատում, սահմանագծում» անվան ներքո իրականացվում են բացարձակ ապօրինի գործողություններ առայժմ Տավուշում։ Հերթական անգամ կոպտորեն խախտվում են ՀՀ սահմանադրությունը և դրա հետ փոխկապակցված օրենքները ՀՀ ինքնիշխան տարածքի ամբողջականության պահպանման և դրա հնարավոր փոփոխությունների կարգի, ինչպես նաև ԵԱՀԿ ուղեցույց փաստաթուղթը սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ։ «Միասին» շարժումը, անսալով հանրության տարբեր շերտերի պայանջը, դիմում է ԱԺ խմբակցություններին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար ապրիլի 25-ին ՀՀ Աժ-ում ստորագրահավաք նախաձեռնելու պահանջով։
Հրապարակային արձանագրումներով և քաղաքական ձևակերպում չստացող դժգոհություններով բավարարվելու ժամանակն անցել է։ Բոլոր այն բացատրությունները, թե չկա կրիտիկական զանգված կամ կարելի է դեռ սպասել, նշանակում է թույլ տալ Նիկոլ Փաշինյանին ոստիկանական բռնի ուժով և կեղծ օրակարգերով ճնշել, մոլորեցնել ընդդիմացող Տավուշի և Հայաստանի բնակչությանը։ Այսինքն՝ ուղղակի նպաստել միջազգային հանցագործ, Արցախի Հանրապետությունը բռնազավթած, արցախահայությանը ցեղասպանության ենթարկած և այժմ էլ նույն ծրագրով ՀՀ-ն կազմաքանդող Իլհամ Ալիևի քաղաքականությանը՝ այս պետականակործան հակահայ ծրագրում դառնալով Նիկոլ Փաշինյանի հետ ուղղակի մեղսակից։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճակատագիրը որոշվում է Երևանում՝ ՀՀ ԱԺ-ում։ Նիկոլ Փաշինյանը վաղուց արդեն խախտել է Աժ-ում հաստատված կառավարության իր ծրագիրը, այսինքն՝ նա չունի այլևս ժողովրդի քվեն և լեգիտիմություն։ Եթե ՔՊ մեծամասնության պարագայում անվստահություն հայտնելու նախաձեռնությունը տապալվում է, խորհրդարանական ընդդիմությունը կարող է վայր դնել պատգամավորական մանդատները՝ ի նշան բողոքի՝ ցույց տալով միջազգային կառույցներին և ամենակարևորը՝ ՀՀ քաղաքացիներին, որ իրենք հավատարիմ են ՀՀ պետական շահերին և օրենքի գերակայությանը՝ արդեն խորհրդարանից դուրս պարտադրելով իշխանության վերադարձը ժողովրդին։
«Միասին» շարժումը դիմում է Հայաստանի բոլոր քաղաքացիներին ոտքի ելնել և օրինական բոլոր միջոցներով քաղաքացիական անհնազանդությամբ պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունն ու սահմանադրական կարգը։ Միասին պաշտպանելու ենք և՛ Տավուշի տարածքը, և՛ ողջ Հայաստանը՝ մերժելով Ալիևի կամակատարներին։



«Միասին» շարժման համակարգող խորհուրդ
23․04․2024թ․

դիտվել է 2256 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզումանյանի գործով «Եթե մնա Նիկոլը…» ԱՄՆ-ն 2020-2023թթ. Վրաստանում փորձել է պետական հեղաշրջում կազմակերպել. Իրակլի Կոբախիձե Վրաստանի նախագահը վետո դրեց «օֆշորների մասին» օրենքի վրա Ռուսաստանը չի ոչնչացնի Հայաստանը, Հայաստանն է ոչնչացնում ինքն իրեն Ուիլյամ Սքոթ Ռիթթեր ՔՊ-ի սրտի դատավորը դարձավ ԲԴԽ դատավոր անդամ Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն Դատախազությունն իր տեղում չի գտնվում. Մենուա Սողոմոնյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները Ժողովուրդը փնտրում է Վալերի Օսիպյան երկրորդին. Հրանտ Խաչատրյան Պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին. Զախարովա Ավտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո․ «Տավուշը հանուն հայրենիքի» «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության՝ տարբեր գործերով կալանքի ենթարկված 4 քաղաքացիների. Աբրահամյան «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով համայնքի անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել․ ՔԿ Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը․ Արման Թաթոյան Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է ... Այստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ․ Սուրեն Պետրոսյան Աննա Վարդապետյանը ԱԺ ամբիոնից ստել է․ Irakanum.am Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.am Բոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am