Տեղի է ունեցել աննախադեպ մի բան։ Միանգամից վեց բրիտանական լրատվամիջոց եկել է Հայաստան ու հարցազրույց վերցրել Նիկոլ Փաշինյանից։ Դե նրանից, ով տարիներ առաջ այս օրերին իրեն «ժողվարչապետ» էր հռչակել։
Իրականում դա հարցազրույց չէր։ Դա հաշվետվություն էր։ Նիկոլը բրիտանական լրագրողների միջոցով հաշվետվություն էր ներկայացնում իր դրսի տերերին։ Հաշվետվությունն այդ Հայաստանի ուկրաինացման թեմայով էր։
Իսկ ի՞նչ է նշանակում ուկրաինացում։ Նշանակում է թույլ տալ դրսի ուժերին օգտագործել սեփական երկիրդ՝ այլոց գլոբալ հակամարտությունների մեջ։ Տվյալ դեպքում Փաշինյանը Հայաստանը դարձնում է հակառուսական ակտիվ երկիր։ Այսինքն՝ անում է այն, ինչ արել էր Սահակաշվիլին և ինչ անում է Զելենսկին։
Արևմուտքին պետք է որ Ռուսաստանը հեռացվի Հայաստանից ու ի վերջո այս տարածաշրջանից։ Նիկոլը հենց այդ խնդիրն է լուծում՝ դիմացն ակնկալելով սեփական անձի անվտանգություն՝ իշխանության պահպանման միջոցով, թեկուզև՝ փոքրացող ու տարածքաներ զիջող Հայաստանում։
Փաշինյանը գիտի, որ ինքը դատվելու է, դրա համար էլ «մահապարտի» կարգավիճակով ձգտում է պահել իշխանությունը, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա կործանել Հայաստանը, որպեսզի իրեն դատող չլինի։
Ինչ մնում է Արևմուտքին, Նիկոլը նրանց պետք է որպես հակառուսական ու հակաիրանական գործիք։ Ինքը երեկ բրիտանական լրատվամիջոցներին հայտնեց, որ հաճույքով կատարել ու կատարելու է այդ գործիքի դերը։ Խոստացավ, որ ՀԱՊԿ–ից դուրս կգա, կբավարարի ադրբեջանաթուրքական պահանջներն ու ամեն ինչ կանի, որպեսզի ռուսական ներկայությունը Հայաստանում վերանա։ Ահա այդպիսի հաշվետվություն նա երեկ ներկայացրեց բրիտանական լրատվամիջոցներին։
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը