Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2014 թ. հուլիսի 3-ի N 712-Ն և N 710-Ն որոշումների մեջ: Նախագծի ընդունմամբ, պարեկային ծառայության ծառայողները, ի հաշիվ հավելումների, կստանան համաչափ վարձատրություն՝ ըստ պաշտոնների դասակարգման խմբերի։ Կառավարության 2014 թ. հուլիսի 3-ի՝ «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, պետական պահպանության, արտաքին հետախուզության, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման 1-ին կետի 8-րդ ենթակետը սահմանում է ներքին գործերի նախարարության ոստիկանությունում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների առավելագույն չափերը։

Պարեկային ծառայության պաշտոնները ևս ընդգրկվել են N 712-Ն որոշման N 8 հավելվածում, և նրանց համար նախատեսվել են հավելումներ։ 2021 թ. մարտի 25-ի դրությամբ դեռևս ավարտված չի եղել պարեկային ծառայության կազմավորման գործընթացը, ուստի այդ հավելվածում ներառվել են միայն պարեկային ծառայության այն ստորաբաժանումները և դրանցում առկա պաշտոնները, որոնք տվյալ օրվա դրությամբ նախատեսված են եղել պարեկային ծառայության կառուցվածքում։ Հետագայում շարունակվել է ծառայության կազմավորման գործընթացը, և ինչպես մինչև պարեկային ծառայության մեկնարկը՝ 2021 թ. հուլիսի 7-ը, այնպես էլ դրանից հետո պարեկային ծառայության կազմում ստեղծվել են նոր ստորաբաժանումներ, հետևաբար՝ նաև նոր պաշտոններ, որոնք չեն ներառվել N 712-Ն որոշման N 8 հավելվածում, և վերջիններս, ի տարբերություն պարեկային ծառայության այլ ծառայողների, հավելումներ չեն ստանում։

Բացի դա, ներքին գործերի նախարարի 2023 թ մարտի 24-ի «ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 4-Լ հրամանով պարեկային ծառայությունը վարչությունից վերակազմավորվել է գլխավոր վարչության, որով պայմանավորված պարեկային ծառայության կառուցվածքում տեղի են ունեցել փոփոխություններ՝ ավելացվել են նոր պաշտոններ, իսկ որոշները փոփոխվել են, որոնք ևս ներառված չեն N 712-Ն որոշման N 8 հավելվածում և հավելումներ չեն ստանում։ Վերակազմավորման արդյունքում կատարված կառուցվածքային փոփոխությունների հետևանքով պարեկային ծառայության վարչակազմի այն ստորաբաժանումների ծառայողներին, ովքեր ներառված էին N 712-Ն որոշման N 8 հավելվածում և մինչև 2024 թ.-ի հունվարի 8-ը ստանում էին հավելումներ, հունվարի 8-ից սկսած հավելումներ չեն տրվում, քանի որ փոփոխվել են նաև այդ ստորաբաժանումների անվանումները։

Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը (ներկայումս փաստացի միայն ենթակա ստորաբաժանումների արտաքին ծառայության մեջ ներգրավված ծառայողները) ստանում է բարձր վարձատրություն՝ ի հաշիվ հավելումների, իսկ որոշ ծառայողներ, ովքեր կատարում են նույնաբնույթ կամ ավելի բարդ և պատասխանատու աշխատանք, ստանում են անհամեմատ ավելի ցածր վարձատրություն, նշված պատճառները հաշվի առնելով: Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով, որից մոտ 17 միլիոն դրամը՝ գլխավոր վարչության կազմակերպմամբ սահմանված (փոփոխված) 38 հաստիքների համար, մոտ 71 միլիոն դրամը՝ շարային ստորաբաժանումներում նոր սահմանված դասակի հրամանատարների տեղակալների 33 հաստիքների համար, իսկ 329 միլիոն դրամը՝ նախկինում որոշմամբ չնախատեսված 141 հաստիքի համար։

դիտվել է 163 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզումանյանի գործով «Եթե մնա Նիկոլը…» ԱՄՆ-ն 2020-2023թթ. Վրաստանում փորձել է պետական հեղաշրջում կազմակերպել. Իրակլի Կոբախիձե Վրաստանի նախագահը վետո դրեց «օֆշորների մասին» օրենքի վրա Ռուսաստանը չի ոչնչացնի Հայաստանը, Հայաստանն է ոչնչացնում ինքն իրեն Ուիլյամ Սքոթ Ռիթթեր ՔՊ-ի սրտի դատավորը դարձավ ԲԴԽ դատավոր անդամ Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն Դատախազությունն իր տեղում չի գտնվում. Մենուա Սողոմոնյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները Ժողովուրդը փնտրում է Վալերի Օսիպյան երկրորդին. Հրանտ Խաչատրյան Պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին. Զախարովա Ավտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո․ «Տավուշը հանուն հայրենիքի» «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության՝ տարբեր գործերով կալանքի ենթարկված 4 քաղաքացիների. Աբրահամյան «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով համայնքի անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել․ ՔԿ Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը․ Արման Թաթոյան Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է ... Այստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ․ Սուրեն Պետրոսյան Աննա Վարդապետյանը ԱԺ ամբիոնից ստել է․ Irakanum.am Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.am Բոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am