Ափսոսում եմ, որ իմ որդուն զոհել եմ այս ժողովրդի համար, դարձել ենք ֆեյսբուքահայություն․ ակցիա կառավարության մոտ

Կառավարության դիմաց քաղաքացիներն այս պահին ինքնաբուխ ակցիաներ են իրականացնում։ Տարբեր հասարակական, քաղաքական կազմակերպություններ միմյանցից անկախ հավաքվել են Հանրապետության Հրապարակում՝ ի աջակցություն Տավուշում քաղաքացիների ընդվզման։

Մասնավորապես, Փաշինյանի հրաժարականը պահանջող «Բաբոն տեր է» կազմակերպության անդամները հավաքվել են «Արթնացիր», «Բաբոն տեր է մայր Հայաստանին» պաստառներով և վանկարկում են «Մանդատ չունես հայրենիքը հանձնելու», «Ոչինչ զիջելու մանդատ չունես», «Հեռացիր», «Գնա»։

«Կամք» նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանը քաղաքացիներին կոչ է անում դուրս գալ փողոց։ «Այս իշխանություններին հաշված օրեր են մնացել, բայց երբ իրենք ամբողջ Հայաստանը հանձնեն՝ դրանից հետո քանի՞ կոպեկ արժի այն, թե իրենք իշխանություն են կորցնելու»։

Հասարակական գործիչ Կարին Տոնոյանն ասաց, որ անելանելի իրավիճակներ չկան, սակայն այս իրավիճակից միակ իրական դուրս բերողը ժողովուրդը կարող է լինել։
«Ցավոք․ մենք այսօր տեսնում ենք, որ մեր ժողովուրդը դարձել է ֆեյսբուքահայություն, մենք գրում ենք, կարծիքներ արտահայտում, իմ մի գրառման տակ 100-ներով գրում են, թե՝ ասեք ուր գանք։ Հիմա հաստատ բոլորը տսնում են, որ այստեղ ենք, կապ չունի ինչ հույս ունենք, ի վերջո, մարդ չի կարողանում տանը նստել։

Ընդամնեը մի քանի տարի առաջ անհավանական կլիներ մտածել, որ հայ ոստիկանը կարող է մարդկանց պահել, որ ժողովուրդը չխանգարի, իսկ հայ զինվորը իր ձեռքով կականազերծի հայոց դաշտերը և հայոց եկեղեցու տարածքը և կհանձնի թուրքին, սրանից ավելի մեծ անպատվաբերություն, արժանապատվության անկում հնարավոր չէր պատկերացնել։

Ես հիմա ափսափում եմ, որ իմ որդուն զոհել եմ այս ժողովրդի համար։ Ես այս ժողովրդի մեջ միշտ տեսել եմ հերոսի, պայքարողի։ Այս կյանքում մի բան կա, որ հաստատ է, այն որ բոլորս ի վերջո հրաժեշտ ենք տալու կյանքին, կարելի է պատվով մահանալ, և կա անպատվաբեր մահ։ Մեզ հասցրել են նրան, որ մենք այսօր երանի ենք տալիս մեր զավակներին, որ պատվով գնացին»։

Փաստինֆո

դիտվել է 2464 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզումանյանի գործով «Եթե մնա Նիկոլը…» ԱՄՆ-ն 2020-2023թթ. Վրաստանում փորձել է պետական հեղաշրջում կազմակերպել. Իրակլի Կոբախիձե Վրաստանի նախագահը վետո դրեց «օֆշորների մասին» օրենքի վրա Ռուսաստանը չի ոչնչացնի Հայաստանը, Հայաստանն է ոչնչացնում ինքն իրեն Ուիլյամ Սքոթ Ռիթթեր ՔՊ-ի սրտի դատավորը դարձավ ԲԴԽ դատավոր անդամ Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն Դատախազությունն իր տեղում չի գտնվում. Մենուա Սողոմոնյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները Ժողովուրդը փնտրում է Վալերի Օսիպյան երկրորդին. Հրանտ Խաչատրյան Պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին. Զախարովա Ավտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո․ «Տավուշը հանուն հայրենիքի» «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության՝ տարբեր գործերով կալանքի ենթարկված 4 քաղաքացիների. Աբրահամյան «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով համայնքի անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել․ ՔԿ Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը․ Արման Թաթոյան Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է ... Այստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ․ Սուրեն Պետրոսյան Աննա Վարդապետյանը ԱԺ ամբիոնից ստել է․ Irakanum.am Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.am Բոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am