Մանրամասներ այս պահին Տավուշում տիրող իրավիճակից. իշխանությունը շարունակում է վախի մթնոլորտ ստեղծել

Այս պահին Կիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ: Բնակիչները կազմակերպված են և հերթապահում են ճանապարհին, սակայն ականազերծման աշխատանքների բուն հատվածին մոտենալ չի լինում: Ոստիկանները պատ են կազմել և արգելում են քաղաքացիներին մոտենալ Ոսկերպարի եկեղեցու թիկունքում գտնվող ճանապարհի ականազերծման ենթակա հատվածին: Այս մասին 1or.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը, ով այս պահին Տավուշում է:

«Ոսկեպար-Կիրանց երկկողմանի փակ ճանապարհը մարդաշատ է: Բնակչությունը գնալով ավելանում է, մեծ քանակի մեքենաներ կան: Ոստիկաններն արգելում էին բարձրանալ Ոսկեպարի եկեղեցի, Բագրատ Սրբազանի հետ բանակցությունների արդյունքում, ոստիկանների ուղեկցությամբ բարձրացանք ուխտագնացության և հիմա նորից Կիրանցի հատվածում ենք, բնակչության կողքին: Երկրապահների մեքենայի և ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի միջադեպից նա լուրջ վնասվածքներ չունի և այս պահին ճանապարհի այն հատվածներում է, որտեղ իրավիճակը պարբերաբար լարվում է»,- նշեց Ղազարյանը:

Ըստ ԱԺ պատգամավորի՝ բնակչությունը խճճված է: «Կարելի է նույնիսկ ասել՝ ուժասպառ: Մտածում են, որ միայն իրենք չեն կարող խնդիրը լուծել, գիտակցում են, որ սա համահայկական խնդիր է: Գյուղ-գյուղ տարբեր կեղծ խոստումներ են տվել, ոմանց նույնիսկ հավատացրել են, որ ինչ-որ բաներ կտան նրանց և այլն: Նույնիսկ ասել են, որ Ոսկեպարի ճանաարհը հետագայում սահմանազատման չի ենթարկվի: Բնակիչները չեն հավատում, բայց միևնույն ժամանակ ասում են, որ այս պահին այլ բան առաջարկող էլ չկա»,- նշեց Ղազարյանը:

Որպես պատգամավոր, Արման Ղազարյանը գտնում է, որ պետք համաժողովրդական շարժում սկսել, պայքարել, որ հանձման այս հակասահմանադրական գործընթացը կասեցվի, հարցը դրվի հանրաքվեի, և սրա համար լայն կոնսոլիդացիա է պետք: Վստահեցնում է՝ Ոսկերպարում, Կիրանցում և առհասարակ Տավուշում վճռական տրամադրված մեծ բազմություն կա, նույնիսկ կանայք ու երեխաներն են պայքարի պատրաստ: Խոսակցությունները տարբեր են, երբեմն ապատեղեկատվություններ են տարածում: Պատգամավորին անգամ չի հաջողվել սեփական աչքով տեսնել՝ արդյո՞ք ԱԱԾ-ն դադարեցրել է ականազերծման աշխատանքները Ոսկեպարում, թե՞ ոչ: Ասում է, որ ականաեսների խոսքով, այս պահին աշխատանքները դադարեցված են, ժողովուրդն էլ չի կարողանում ֆիզիկապես մոտենալ ականազերծողներին՝ սակրակավորներին, որ ասի, թե ինչո՞ւ են օգնում հայրենիքը թշնամուն հանձնելու գործին:

«Բնակիչներին ասում են, որ տարածքն ականապատ է, որ վտանգավոր է, վախի մթնոլորտ են ստեղծում, որ նրանց չհաջողվի ականազերծվող վայրերին մոտենալ: Սադրելով և ճնշելով են փորձում իրենց անօրինական, հակասահմանադրական ծրագրերն իրականացնել»,- եզրափակեց պատգամավորը:

Արման Ղազարյանի գնահատմամբ՝ լուծումը միայն համազգային կոնսոլիդացիան է և այս իշխանության հեռացումը:

Աղբյուրը՝ 1or.am

Հ.Գ. «Երկիր»։ Հիշեցնենք, որ Տավուշի մարզում լարվածության առաջացումից ի վեր «Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ, որոնց թվում` Արման Ղազարյանը, Գառնիկ Դանելյանը, Քրիստինե Վարդանյանը, Մհեր Սահակյանը և այլք, գտնվում են Տավուշի մարզում և շուրջօրյա հերթապահություն իրականացնում պայքարի դուրս եկած քաղաքացիների հետ։

դիտվել է 580 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզումանյանի գործով «Եթե մնա Նիկոլը…» ԱՄՆ-ն 2020-2023թթ. Վրաստանում փորձել է պետական հեղաշրջում կազմակերպել. Իրակլի Կոբախիձե Վրաստանի նախագահը վետո դրեց «օֆշորների մասին» օրենքի վրա Ռուսաստանը չի ոչնչացնի Հայաստանը, Հայաստանն է ոչնչացնում ինքն իրեն Ուիլյամ Սքոթ Ռիթթեր ՔՊ-ի սրտի դատավորը դարձավ ԲԴԽ դատավոր անդամ Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն Դատախազությունն իր տեղում չի գտնվում. Մենուա Սողոմոնյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները Ժողովուրդը փնտրում է Վալերի Օսիպյան երկրորդին. Հրանտ Խաչատրյան Պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին. Զախարովա Ավտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո․ «Տավուշը հանուն հայրենիքի» «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության՝ տարբեր գործերով կալանքի ենթարկված 4 քաղաքացիների. Աբրահամյան «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով համայնքի անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել․ ՔԿ Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը․ Արման Թաթոյան Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է ... Այստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ․ Սուրեն Պետրոսյան Աննա Վարդապետյանը ԱԺ ամբիոնից ստել է․ Irakanum.am Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.am Բոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am