Ձեր համազգեստը ձեր պատիվն է. Բագրատ Սրբազանը դիմեց նախկին ու ներկա զինվորականներին
«Մեզ ասում են գործակալ, չգիտեմ էլ ինչ։ Ինչ ուզում են ասում են։ Վստահ եմ, որ պարոն Սուրեն Պետրոսյանին էլ են ասում, մյուս պայքարող տղերքին էլ են ասում, հոգևորականներին էլ, բոլորին էլ»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Ոսկեպարի հատվածը փակած քաղաքացիներին դիմեց Տավուշի թեմի հոգևոր հովիվ Բագրա Սրբազանը՝ արձագանքելով իրենց հասցեին հնչած մեղադրանքներին։
Նա հայտարարեց, որ սադրանքների չպետք է տրվել, որ իրենց պայքարը ճշմարտության համար է։
Բագրատ Սրբազանը դիմեց նախկին ու ներկա զինվորականներին. «Նախ որևէ ապօրինի գործ չեք անելու։ Ձեր համազգեստը ձեր պատիվն է, որը հարգում ենք։ Սա ձեր պահած հայրենիքն ու պետությունն է։ Ձեր ձայնը, ներկայությունը բարձրացրեք ու ցույց տվեք։ Չի կարող հայոց զինվորականությունը, հատկապես նախկին, լուռ մնալ։ Արցախը հանձնվեց, կերան Արցախը, հիմա անցել են Տավուշ, վաղը գալու է Տիգրանաշենը։ Մեր պետությունը դառնալու է հուշ ու երազ»։