«Ձեր ճշմարտությանը տեր կանգնեք։ Բավական է խլուրդի, խխունջի պես ապրել։ Բոլորին եմ ասում». Բագրատ Սրբազանը դիմեց գործարարներին

ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նշեց, որ այս ժողովուրդը խաբված է. «Այստեղ մեծ սուտ է խոսվել, շատ մեծ սուտ և այդ ստի պատմությունը պետք է չեզոքացնենք։ Այս ժողովրդին խաբել են, խաբված է, մարդը խաբել է, 2021 թվականին եկել ու այս մարդկանց քվեները գողացել է՝ մի բառ չսելով, թե ինչ է այստեղ տեղի ունենալու։ 2024 թվականին փոխարենը գա ու ներողություն խնդրի, ահաբեկում է, վախեցնում պատերազմով»։

Լրգարողները նշեցին, որ այսօր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պետք է հանդիպի Տավուշի վարչական շրջանների ղեկարների հետ։

«Ես Մհեր Գրիգորյանին որևէ ասելիք չունեմ, նրա հետ որևէ անելիք չունեմ։ Կանչել են մեր վարչական ղեկավարներին՝ փորձելով ողջ գործընթացը տեղափոխել այդ մարդկանց, մեր վարչական ղեկավարների պատասխանատվության դաշտ, այսինքն ամեն ինչում, ինչ էլ տեղի ունենա, իրենք լինեն առաջին պատասխանատուն բոլոր առումներով։ Սա հանցագործություն է, վարչական ղեկավարներն ի՞նչ պետք է անեն, այդ մարդկանց պետք է համոզե՞ն, թե պետական սահմանն ինչպե՞ս պետք է լինեի, միջպետական հարաբերություններն ինչպե՞ս պետք է լինեն։
Արդեն հող են նախապատրաստում բոլոր առումներով, որ այս մարդկանց պատասխանատվության դաշտ տեղափոխեն։ Սա անընդունելի է։ Սա ամբողջ հայոց պետականության հարցն է։ Հարցը պետք է լուծվի ՀՀ օրենքների համաձայն, միջազգային պայմանագրերի սկզբունքներով»,- ասաց Տավուշի թեմի առաջնորդը։

Սրբազանը դիմեց գործարարներին. «Սա որևէ իմաստով տեղական խնդիր չէ, սա հայոց պետականության հարցն է, այն պետականության, որի մեջ դուք ապրում եք, կենացներ եք խմում, արժեքներ ստեղծում։ Ձեր ճշմարտությանը տեր կանգնեք։ Բավական է խլուրդի, խխունջի պես ապրել։ Բոլորին եմ ասում»։

Բագրատ Սրբազանը դիմեց նախկին ու ներկա զինվորականներին. «Նախ որևէ ապօրինի գործ չեք անելու։ Ձեր համազգեստը ձեր պատիվն է, որը հարգում ենք։ Սա ձեր պահած հայրենիքն ու պետությունն է։ Ձեր ձայնը, ներկայությունը բարձրացրեք ու ցույց տվեք։ Չի կարող հայոց զինվորականությունը, հատկապես նախկին, լուռ մնալ։ Արցախը հանձնվեց, կերան Արցախը, հիմա անցել են Տավուշ, վաղը գալու է Տիգրանաշենը։ Մեր պետությունը դառնալու է հուշ ու երազ»։

 

դիտվել է 1551 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզումանյանի գործով «Եթե մնա Նիկոլը…» ԱՄՆ-ն 2020-2023թթ. Վրաստանում փորձել է պետական հեղաշրջում կազմակերպել. Իրակլի Կոբախիձե Վրաստանի նախագահը վետո դրեց «օֆշորների մասին» օրենքի վրա Ռուսաստանը չի ոչնչացնի Հայաստանը, Հայաստանն է ոչնչացնում ինքն իրեն Ուիլյամ Սքոթ Ռիթթեր ՔՊ-ի սրտի դատավորը դարձավ ԲԴԽ դատավոր անդամ Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն Դատախազությունն իր տեղում չի գտնվում. Մենուա Սողոմոնյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները Ժողովուրդը փնտրում է Վալերի Օսիպյան երկրորդին. Հրանտ Խաչատրյան Պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին. Զախարովա Ավտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո․ «Տավուշը հանուն հայրենիքի» «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության՝ տարբեր գործերով կալանքի ենթարկված 4 քաղաքացիների. Աբրահամյան «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով համայնքի անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել․ ՔԿ Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը․ Արման Թաթոյան Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է ... Այստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ․ Սուրեն Պետրոսյան Աննա Վարդապետյանը ԱԺ ամբիոնից ստել է․ Irakanum.am Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.am Բոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am