Առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ»

Տավուշյան ներկայացումից երկու օր անց Փաշինյանի իշխանությունը պաշտոնապես տվեց Հայաստանի հյուսիսում թշնամուն տարածքներ հանձնելու գործընթացի մեկնարկը։ «Սա Հայաստանը բլոկադայի մեջ առնելու եւ Արցախի Հանրապետության ճակատագրին արժանացնելու քայլ էր»,- մեկնաբանելով Մհեր Գրիգորյան-Շահին Մուստաֆաեւ երեկվա հանդիպման արդյունքներով Հայաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունը՝ «Հրապարակ»-ին ասաց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։

ՀՀ ԱԳՆ-ն երեկ՝ ապրիլի 19-ին տեղեկացրեց, որ նույն օրը կայացած սահմանազատման հարցով հանձնաժողովի նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, «սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ)-Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ)-Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ)-Խեյրումլի (ԱՀ) եւ Բերքաբեր (ՀՀ)-Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջեւ՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող, իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով»։ Պաշտոնական տեքստում նաեւ ժամկետներ կան, տվյալ հատվածի սահմանագծի Արձանագրություն-նկարագրություն կազմելու ժամկետ է նշվում մինչեւ մայիսի 15-ը։ Խոսք է գնում նաեւ ներպետական իրավական ընթացակարգերի մեկնարկի մասին։ Դիվանագիտական լեզվից թարգմանաբար՝ ԱԳՆ-ի հրապարակած տեքստը նշանակում է, որ Ադրբեջանը ստացավ այն, ինչը հրատապ կարգով պահանջել էր Հայաստանից։

«Ադրբեջանն այս 4 գյուղերը ստանալով, ապա, այսպես կոչված, անկլավները ստանալով՝ իր խնդիրը լուծում է։ Առաջին պաշտպանական բնագիծը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի ամենալավ պաշտպանված հատվածը, ամբողջովին տրվում է Ադրբեջանին։ Այդ տարածքները հանձնելով, Փաշինյանը տասնյակ մարտական հենակետեր ուղղակի շրջափակման մեջ է դնում, այսինքն՝ նրանց գործունեությունն անիմաստ է դառնում, եւ, հետեւություն՝ պաշտպանական բնագիծն այլեւս գոյություն չի ունենում, Ադրբեջանն առաջ է գալիս այդ ամբողջ բարձունքներով»,- բացատրում է պահեստազորի գնդապետը։

Բացի այս, Նահապետյանի խոսքով, ադրբեջանական կողմը երկու կետում դուրս է գալիս Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի վրա, ինչը նշանակում է, որ այդ ուղղությամբ ճանապարհը Գորիս-Կապան միջպետական ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի ճակատագրին է արժանանում, որտեղով, ի դեպ, անցնում է նաեւ Վրաստանով Հայաստան մտնող գազամուղը։

«Բարձունքները, որոնք Ադրբեջանը հիմա թղթով է ստանալու, վաղը, մյուս օրն օգտագործվելու են դեպի Լոռու մարզ առաջխաղացման եւ Հայաստանը վերեւից՝ հյուսիսից երկու մասի բաժանելու համար»,- շարունակում է Նահապետյանը, ում համոզմամբ՝ ՀՀ իշխանությունն այս զիջմանը գնացել է դեռ 2022թ․ հոկտեմբերի 6-ին, Պրահայում, երբ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Նահապետյանը հիշեցնում է` այն ժամանակ Փաշինյանն արեւմտյան երաշխավորների հովանու ներքո հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 հազար 600 քառ․ կմ տարածքով, բայց առայսօր Ալիեւը Հայաստանի 29․800 քառ․ կմ-ն ճանաչելու մասին հայտարարություն էլ չի արել։

Ըստ ռազմական փորձագետի՝ պատմությունը ցույց է տվել, որ ամրոցները տարբեր մեթոդներով է հնարավոր գրավել՝ պատերազմով, կաշառելով, համոզելով, միջնորդներ բերելով ու խաբելով։ Արձանագրելով իրավիճակը՝ մեր զրուցակիցը հարցադրումներ է անում՝ եթե Փաշինյանը դեռ Պրահայում էր համաձայնել այս զիջմանը, ինչո՞ւ այդ ընթացքում չի կառուցվել այլընտրանքային շրջանցիկ ճանապարհ, ինչո՞ւ աշխատանք չի կատարվել, որպեսզի Ադրբեջանը վերահսկողություն չունենա գազամուղի նկատմամբ։ Եվ երրորդ․ ինչո՞ւ նոր բնագծեր չեն կառուցվել, եթե տեղի էր ունենալու հանձնում։

Պահեստազորի գնդապետը չի բացառում, որ Ադրբեջանը կարող է պրովոկացիա հրահրել սահմանամերձ որեւէ բնակավայրում եւ իր համար լեգիտիմ հիմք ստեղծել՝ Հայաստան ներխուժելու համար։ «Օրինակ, մտնեն մի բնակավայր, մի քանի հարյուր բնակիչ սպանեն, իրենց սառնարաններից դիակները բերեն թափեն այդտեղ ու ասեն՝ հայերն են սպանել։ Իրենք արդեն իսկ բարձունքները վերցնում են, կարող են լեգիտիմ իրավունք ստեղծել՝ առաջ գալու»,- հավանական սցենար է նկարագրում պահեստազորի գնդապետը։ Նահապետյանը հիշեցնում է Ջերմուկում հայկական կողմի զիջումները, իշխանության՝ չկրակելու հրամանները, բանավոր պայմանավորվածություններն ու արձանագրում՝ Փաշինյանը հիմա էլ թղթով է տարածքներ զիջում։

Մարիաննա Ղահրամանյան

 

դիտվել է 459 անգամ
Լրահոս
Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում Կառավարությունը 210 մլն դոլարի պայմանագիր է կնքել. կկառուցվի «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան» ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից Որտե՞ղ է ընդդիմությունը, ինչո՞ւ չի աջակցում Տավուշյան շարժմանը․ Իշխան Սաղաթելյանը անդրադարձել է ընդդիմությանն ուղղված մի շարք հարցերի Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան Арман Варданян: «Мы не позволим, чтобы Запад воевал с Москвой до последнего армянина» Հենց հիմա թուրքը պլանավորում է մեր չլինելու ծրագիրը, ես հաշտ չեմ․ ակցիա՝ Կառավարության դիմաց Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»-ի ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին Դանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետ Կիրանցի ճանապարհ են իջել սարիգյուղցի երեխաներ․ միանում են Տավուշի համար պայքարին. տեսանյութ ԵՄ-ն Ադրբեջանում ականազերծման նոր նախաձեռնությամբ հանդես կգա Էլեկտրաէներգիայի մատակարարումը Կիրանցում վերականգնվել է Մինչև Երևան դառնալու ենք թիրախ՝ թշնամու համար․ Ակցիա՝ Գյումրիում «Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենց «Դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են Հայաստանի ռազմավարական բարձունքներն ու ենթակառուցվածքները․ Տիգրան Աբրահամյան Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ աշակերտի նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություն գործադրելու համար Սպանություն՝ Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում Ադրբեջանի իշխանույթունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար․ Թաթոյան Իրավիճակը Կիրանց տանող ճանապարհին Վաղը Վազգեն Մանուկյանի գործով դռնբաց դատական հերթական նիստը կանցկացվի Փաստացի Ադրբեջանի բանակցային պլանը, որը ունի համաձայնեցված փաստաթղթային տեսք, փաստացի Հայաստանը այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» դարձնելն է. Վլադիմիր Մարտիրոսյան Ստեղծվել է «Made in Turan» տարբերանշանը. Ադրբեջանը դառնում է թուրանականության կենտրոն. Մհեր Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am