Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երբ մի քանի տարի առաջ Նիկոլ Փաշինյանին հարցնում էին, թե՝ «բա կոռուպցիան...», անմիջապես վրա էր բերում, թե՝ «...արմատախի՜լ ենք արել, միանշանակ ու աներկբա»: Այս վերջերս արդեն ավելի մեղմ է արձագանքում: Օրինակ՝ ասում է, թե՝ «...հա, դե կա, բայց համակարգային չի»: Դե, նույնիսկ բնական է. բա հո չէին ասելու՝ մենք վերից վար կոռումպացված ենք: Բայց թողնենք իշխանություններին իրենց ինքնագովության և ինքնագոհության հետ ու արձանագրենք, որ նույնիսկ արևմտյան Freedom House-ն է նկատում, թե ինչքան վատ է վիճակը նաև այս առումով:

Այսպես, իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրություն է դարձնում լրագրողական հետաքննությունների ընթացքում բացահայտված հետևյալ իրողությունների վրա. պաշտոնյաների կողմից արտոնյալ գներով անշարժ գույքի ձեռքբերում, պետական հողերի ձեռքբերում, պետական ծառայողների կասկածելի մեծ ակտիվների պաշտոնական ստուգման բացակայություն, պետ ա կան գնում ն ե րի պրակ տ ի կ ա ՝ առանց հանրային մրցույթների անցկացման կասկածելի համբավ ունեցող կամ իշխանությունների հետ կապված կազմակերպություններից, նաև անօրինական գործունեությամբ զբաղվող ձեռնարկություններից...

Տպավորիչ է, չէ՞:

Հապա այս կտո՞րը. «Իշխող կուսակցության քաղաքական գործիչների հետ փոխկապակցված ընկերություններին պետական մրցույթներ տրամադրելու պրակտիկան շարունակվում է, և հետաքննող լրագրողները նշում են խոշոր ձեռնարկությունների և բարձրաստիճան պաշտոնյաների միջև սերտ հարաբերությունների հետ կապված ռիսկերը»: Ու ի՞նչ, ո՞վ կհավատա, որ այս ամենը համակարգային բնույթ չի կրում: Էլ համակարգայինը պոզով-պոչով է լինո՞ւմ: Այստեղ հաջորդ էական խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության, նրա ՔՊ-ի այդքան սիրելի (ժամանակին), նրանց սրտի Freedom House -ն է ասում, որ կոռուպցիա ոչ միայն կա, այլև դա շատ լուրջ, էական չափեր է ստացել:

Այսինքն, այս իշխանությունը, Փաշինյանի գլխավորությամբ, այն կետին է հասցրել, որ նույնիսկ իրենց սիրելի Արևմուտքը չի կամենում թաքցնել նրանց կոռումպացվածությունը, որքան էլ որ Հայաստանի գլխին բերված այս, կներեք, կառավարությունը նրանց համար յուրային համարվի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Դրանից հետո էլի կարող եք շարունակել լռել՝ ձևացնելով, թե արտառոց ոչինչ չկա. Վարդան Ոսկանյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին ՇՏԱՊ․ Հենց հիմա կիրանցիները շրջափակման մեջ են․ ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյան (video) Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել Աշխարհի 12 հայկական ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը Կարո՞ղ եք ասել, որ ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ. ընդդիմադիր պատգամավորը՝ գլխավոր դատախազին (video) Այս տվյալները ցույց են տալիս, որ ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը․ Բենիամին Մաթևոսյան Գլխավոր դատախազի աբսուրդային հայտարարությունը 44-օրյա պատերազմի պարտության վերաբերյալ (video) Շվեդիայի համայնքային խորհուրդը դատապարտում է Փաշինյանի միակողմանի զիջումները «Մալյան, Մախսուդյան․․․հոդվածները ծանր չեն, կալանք է կիրառվել», «Կարծում էի՝ ավելի պատրաստված կլինեք» (video) Մինչ Հայկազն իր մյուս հաստագլուխների հետ ծեծում է նվիրյալ հայերին, ես և ընկերներս ուժեղացնում ենք իր հարազատ Ջիլ գյուղի դիրքերը․ Հոխիկյան Ոտքի՛ կանգնենք, Հայաստանը չպետք է կրկնի Արցախի ճակատագիրը․ «Մայր Հայաստանի» ակցիան՝ Վանաձորում (video) Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․ Գառնիկ Դանիելյան Ռուսաստանի օգնությունից հրաժարվելը Հայաստանի համար մահացու է. Անատոլի Մատվիյչուկ Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքում է տարածել Ագրարայինը կուտակել է գույքահարկի 350 միլիոն դրամի պարտք Իրազեկման ակցիա ԵՄ գրասենյակի մոտ՝ ի պաշտպանություն Տավուշի, Արցախի, ռազմագերիների և քաղբանտարկյալների Վեհափառը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ (video) Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ Նիկոլը պաչկեքով դոլարները շարել է դիմացն ու նստել․ Հովհաննես Շահինյան (video) Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները Դե Փաշինյան, մայիսի 28-ին կտեսնեք․ Արշակ Կարապետյան (video) Հնարավոր է՝ Կիրանցից տեսախցիկները հեռացնում են նոր գործողության համար․ Արսեն Բաբայան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am