Ագրարայինը կուտակել է գույքահարկի 350 միլիոն դրամի պարտք
Yerkir.am-ի տեղեկություններով Հայաստանի ազգային ագրարային համալսարանն ունի ֆինանսական լուրջ խնդիրներ կապված ուսանողների աննախադեպ ցածր քանակով: 2023թ. դեկտեմբերի 25-ից ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը վերջերս է տեղեկացել, որ պարտքերը կուտակվել են 2021 թվականից, երբ համալսարանի ռեկտորն էր Վարդան Ուռուտյանը: Առաջիկայում առավել մանրամասնորեն Yerkir.am-ը կանդրադառնա այս խնդրին: