Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ապրիլի 19-ին փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի վարչական շենքից պատգարակով շտապօգնության մեքենային մոտեցնելու տեսարաններով տեսանյութ՝ կից գրառմամբ այն մասին, թե տվյալ անձը քննչական նշված ստորաբաժանումում ենթարկվել է խոշտանգման, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Գրառման մեջ տրված որակումը իրականության խեղաթյուրման և իրավապահ մարմինների աշխատանքն անվանարկելու անթույլատրելի փորձ է։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։


Պարզաբանման մեջ նաև նշվում է. «Հաշվի առնելով հանրությանը նման մանիպուլյացիոն հնարքով, փաստերի խեղաթյուրմամբ մոլորեցնելուց զերծ պահելու անհրաժեշտությունը՝ հայտնում ենք, որ իրականում տեղի է ունեցել հետևյալը։

2024թ․ ապրիլի 3-ին դիմակավորված և զինված անձի կողմից Բագրատունյաց փողոցում գտնվող «Հայփոստ»-ի բաժանմունքում ավազակության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, որպես վկա համապատասխան քննչական գործողություններին մասնակցելու նպատակով, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին է հրավիրվել Գ․Մ-ն, ով ներկայացել է փաստաբանի հետ։

Հանցագործությունը կատարած անձի կողմից դեպքի վայրում թողնված առարկայի վրա ԴՆԹ հետքի պատկանելիությունը պարզելու նպատակով վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել դատագենետիկական փորձաքննություն կատարելու համար Գ․ Մ․-ից նմուշ ստանալու մասին, սակայն վերջինս հրաժարվել է նմուշներ տալուց, որպիսի պայմաններում վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել Գ․Մ․-ի հագին եղած հագուստն առգրավելու մասին, և քննչական գործողության կատարման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածով սահմանված կարգով, դրա կատարմանը ներգրավվել են հետաքննության աշխատակիցները:

Հիշյալ քննչական գործողության կատարման ընթացքում Գ․ Մ․-ն, քննությանը խոչընդոտելու նպատակով, ձեռքերով ու ոտքերով անկանոն շարժումներ է կատարել և այդ կերպ անհնարին դարձրել քննչական գործողության կատարումը, որից հետո գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին, ապա՝ պատճառաբանելով, թե իրեն լավ չի զգում, խնդրել է բժիշկ կանչել, ինչն էլ կատարվել է: Ժամանած շտապբուժօգնության աշխատակիցները Գ.Մ.-ին տեղափոխել են բժշկական հաստատություն:

Հաշվի առնելով, որ Գ․Մ․-ի վերոնշյալ գործողություններում առերևույթ առկա են վարույթի քննությունը խոչընդոտելու հատկանիշներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասով (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) նախաձեռնել է քրեական վարույթ: Գ․Մ․-ն, հանցավոր արարք կատարելու հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։

Պնդումներն այն մասին, որ Գ․Մ․-ն ենթարկվել է խոշտանգման, որևէ փաստական հիմքեր չունեն։ Մնացած հանգամանքները կպարզվեն նախաքննությամբ»։

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 570 անգամ
Լրահոս
Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Ադրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով Սաղ պրծա՞վ էս երկրում, Սրբազան... Սաղ վերջացա՞վ. Գառնիկ Դանիելյան «Հույս ունեմ՝ կարողացել եմ ապահովել առաջընթաց»․ Կենտրոնի թաղապետն ազատվել է աշխատանքից Տավուշի թեմի առաջնորդին թույլ չեն տալիս մտնել Կիրանց․ կիրանցիներն են եկել՝ հանդիպելու Բագրատ Սրբազանի հետ (Տեսանյութ) «Ակնկալելով գնահատական՝ քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկելու պատճառների մասին «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ Կոչ՝ ոստիկաններին Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան Այ այսպես է Փաշինյանն ամեն ինչ քանդում ու բնաջնջում. Հրանտ Բագրատյան Զինվորական «Ուրալ»-ի վթարի գործով երկու անձ կալանավորվել է. ՔԿ Ղրղզստանում բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ՝ վրաերթի ենթարկելով 29 երեխայի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին Մեղրիում վթարից տուժած 12 զինծառայողներ դեռ հիվանդանոցում են Այ տխմարնե՛ր, հենց հիմա Նիկոլի ոստիկանի «սապոգը հայի գլխին է»․ Հովհաննես Գալստյան (video) Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տեսեք՝ ուր է հասել․ Ավետիք Չալաբյանը՝ ՆԳՆ-ի դիմաց (video) Թող հենց հիմա ձեր երեխեքը գան ու Կիրանցի դպրոցում «Յաշմա» ջոկատի տակ սովորեն․ Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլի տավուշեցի քավորը պատերազմ հրահրելուց է խոսում (video) Կիրանցիներին ջարդելուց հետո ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձմնումը (video) Հենց հիմա 4 հոգի կարող են Նիկոլի «հարցերը լուծել»․ Արտյոմ Խաչատրյան (video) Էս ինչ բերեց մեր գլխին․ մեզ առևանգելու են, կոտորեն (video) Ակտիվ, աշխույժ, առույգ երեխա էր․ մանրամասներ 7-րդ դասարանի աշակերտուհու մահվան դեպքի մասին Պայքարը, հավատը և արժանապատվությունն երբեք չպետք է լքի մարդուն, առաջին հերթին՝ ոստիկանին ու զինվորականին․ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am