Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն»

Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից հայտարարվեց, որ իրենց գրասենյակը Ստեփանակերտից տեղափոխվել է Ադրբեջանի Բարդա քաղաք: Դրան հաջորդեցին Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերման մեկնարկի մասին պաշտոնական հայտարարությունները Ռուսաստանի ու Ադրբեջանի իշխանությունների կողմից, ասվում է «Արցախ Միության» տարածած հաղորդագրության մեջ:

«Միջազգային հանրության թեկուզև խիստ սահմանափակ և թույլ կարողություններով, սակայն վերջին ներկայացուցիչներին վռնդելով Արցախից՝ ալիևյան ցեղասպանական ու բռնապետական ռեժիմը նպատակ ունի լրիվությամբ վերացնել միջազգային վերահսկողության լծակները և Արցախը դարձնել բացարձակ «սև խոռոչ» միջազգային ուշադրության և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Հատկանշական է, որ ալիևյան ռեժիմը նաև արգելափակում է միջազգային բոլոր կառույցների մուտքն Արցախ՝ հերթական անգամ ոտնահարելով միջազգային հանրահայտ նորմերը: Այս դրվագը Արցախի ժողովրդի հանդեպ վարվող ցեղասպանական քաղաքականության և Արցախի բռնազավթման հերթական փուլերից մեկն է:

Արցախ Միությունն ահազանգում է, որ Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը: Բացի դրանից, միջազգային ներկայության լրիվ բացակայությունը լրացուցիչ չափով նվազեցնում է Արցախի ցեղասպանված ժողովրդի հավաքական վերադարձի հնարավորությունները:

Ուստի, անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետությունը և միջազգային հանրության մնացած անդամները գործնական և հետևողական քայլեր ձեռնարկեն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ՝ կատարելով առնվազն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի, 2023թ. փետրվարի 22-ի, հուլիսի 6-ի և նոյեմբերի 17-ի հրամանները: Այդ քայլերը պետք է ներառեն՝

1. Արցախում մշտադիտարկման միջազգային մեխանիզմների ներդնումը՝ Արցախի ժողովրդի սեփականության՝ հոգևոր-մշակութային ժառանգության, գերեզմանների, բնական ռեսուրսների, մասնավոր ու հանրային սեփականության ոչնչացման, յուրացման ու վնասման դեպքերի կանխարգելման նպատակով.

2. Արցախի ժողովրդի հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի ապահովման նպատակով միջազգային պաշտպանության մեխանիզմների ներդրման ուղղությամբ աշխատանքների մեկնարկումը.

3. Ադրբեջանական բանտերում ապօրինի կերպով պահվող ու հալածվող հայ պատանդների ազատ արձակումը.

4. ՀՀ կողմից վավերացված Հռոմի ստատուտի հիման վրա՝ Արցախում և Հայաստանում 2021թ. մայիսից ի վեր արձանագրված ադրբեջանական միջազգային հանցագործությունների հետաքննության անցկացումը Միջազգային քրեական դատարանի կողմից:

Մի շարք այլ գործողություններ ու պայմաններ նույնպես պետք է ապահովել միջազգային արդարության երաշխավորման և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ու վերականգնման նպատակով, սակայն վերոնշյալ քայլերը հիմնարար և հրատապ բնույթ ունեն՝ նաև կանխելու համար հետագա անդառնալի հանցագործությունները:

Կարող եք ծանոթանալ Արցախ Միության գործունեությանը, ինչպես նաև անդամակցել, աջակցել Կազմակերպությանը և բաժանորդագրվել թարմացումներին»:

դիտվել է 346 անգամ
Լրահոս
Հենց հիմա թուրքը պլանավորում է մեր չլինելու ծրագիրը, ես հաշտ չեմ․ ակցիա՝ Կառավարության դիմաց Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»-ի ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին Դանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետ Կիրանցի ճանապարհ են իջել սարիգյուղցի երեխաներ․ միանում են Տավուշի համար պայքարին. տեսանյութ ԵՄ-ն Ադրբեջանում ականազերծման նոր նախաձեռնությամբ հանդես կգա Էլեկտրաէներգիայի մատակարարումը Կիրանցում վերականգնվել է Մինչև Երևան դառնալու ենք թիրախ՝ թշնամու համար․ Ակցիա՝ Գյումրիում «Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենց «Դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են Հայաստանի ռազմավարական բարձունքներն ու ենթակառուցվածքները․ Տիգրան Աբրահամյան Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ աշակերտի նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություն գործադրելու համար Սպանություն՝ Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում Ադրբեջանի իշխանույթունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար․ Թաթոյան Իրավիճակը Կիրանց տանող ճանապարհին Վաղը Վազգեն Մանուկյանի գործով դռնբաց դատական հերթական նիստը կանցկացվի Փաստացի Ադրբեջանի բանակցային պլանը, որը ունի համաձայնեցված փաստաթղթային տեսք, փաստացի Հայաստանը այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» դարձնելն է. Վլադիմիր Մարտիրոսյան Ստեղծվել է «Made in Turan» տարբերանշանը. Ադրբեջանը դառնում է թուրանականության կենտրոն. Մհեր Աբրահամյան Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ ու մասնագիտություն․ ԳԹԿ-ն հորդորում է ակտիվ լինել Մակրոնը` Ուկրաինա զորք ուղարկելու հնարավորության մասին Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածություններն առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում․ Բայրամով Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Ադրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am