Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարավային Կովկասում իրավիճակը թեժանում է, ակնհայտ է, որ Արևմուտքը շտապում է և փորձում է տարածաշրջանում հաստատել իր անվերապահ հեգեմոնիան: Դիցուք՝ Վրաստանում մի քանի օր է, ինչ լարված իրավիճակ է ստեղծվել: Հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ «Ո՛չ ռուսական օրենքին» գրություններով պաստառներով։ Ընդդիմությանը զայրացրել է իշխող «Վրացական երազանք» խմբակցության ներկայացրած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը:

Օրինագծի հակառակորդների մտավախությունները կապված են այն բանի հետ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմադիր լրատվամիջոցները, բարեգործական, իրավապաշտպան և քաղհասարակության կազմակերպությունները, որոնք գործում են արևմտյան դրամաշնորհների հաշվին, կարող են համարվել «օտարերկրյա գործակալներ»։ Նախագիծն արդեն իսկ քննադատել է ԱՄՆ-ն, որին դուր չի գալիս այն հանգամանքը, որ Վրաստանի իշխանությունները չեն ցանկանում երկիրը դարձնել Արևմուտքի սատելիտը և փորձում են վարել բալանսավորված արտաքին քաղաքականություն:

Հենց դա է պատճառը, որ որոշ փորձագետներ գտնում են, թե ընդդիմության բողոքի ակցիաների հետևում կանգնած է հենց Արևմուտքը, և չի բացառվում, որ կրկին փորձ արվի խաղարկել հեղափոխության սցենարը: Արևմուտքը շտապում է նաև Հայաստանում: Տավուշի չորս գյուղի շուրջ բարձրացված աղմուկը, կարելի է ասել, ֆոնային է, իսկ ահա Արևմուտքի գլխավոր նպատակն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումն է և Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ցամաքային կապի հաստատումը:

Բրյուսելում հունվարի 29-ին տեղի էր ունեցել ԵՄ-Կենտրոնական Ասիա տրանսպորտային հաղորդակցության ներդրողների համաժողովը, որի շրջանակում պարզ դարձավ, որ Եվրամիությունը մտադիր է ներգրավել մինչև 10 միլիարդ եվրոյի ներդրումներ Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա՝ Անդրկովկասի և Թուրքիայի տարածքով Ռուսաստանը շրջանցող տրանսպորտային միջանցքի ստեղծման համար։ Ե՛վ Տրանսկասպյան միջանցքը (Ղազախստան-ԱդրբեջանՎրաստան), և՛ այսպես ասած՝ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը խիստ անհրաժեշտ են նախևառաջ Արևմուտքին, որոնք ներկա պահին քիչ թե շատ «անվտանգ» երթուղիներ կարող են լինել իրենց համար արևելքից դեպի արևմուտք՝ լոգիստիկ, էներգետիկ ուղիների առումով, քանի որ Մերձավոր Արևելքում այնպիսի աշխարհաքաղաքական փոթորիկ է ստեղծվել, որ արևելքն՝ արևմուտքին, հյուսիսը՝ հարավին կապող տրանսպորտային երթուղիների գրեթե քիչ անվտանգ տարբերակներ են մնացել:

Ակնհայտ է, որ «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը, որն այսօր շտապում է իրագործել Արևմուտքը, բացառապես Թուրքիայի և նույն Արևմուտքի տնտեսական ու էներգետիկ շահերը սպասարկող ծրագիր է: Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ է շտապում Արևմուտքը և, մասնավորապես, վերջերս բավական ակտիվացած ԱՄՆ-ն: Բանն այն է, որ Բայդենի վարչակազմը քաջ գիտակցում է, որ նոյեմբերին կայանալիք ընտրություններում դեմոկրատների հաղթանակի շանսերը, մեղմ ասած, մեծ չեն՝ հանրապետականները, Թրամփի գլխավորությամբ, ըստ վերջին սոցհարցումների, առավելություն ունեն:

Հետևաբար, մինչ ընտրությունները դեմոկրատներին անհրաժեշտ է սեփական հանրությանը հաղթանակներ հրամցնել, քանի որ ուկրաինական քեյսը տապալվել է, Բայդենի վարչակազմին այլ բան չի մնում, քան հայացքներն ուղղել դեպի Հարավային Կովկաս և որպես հաղթանակ ներկայացնել Վրաստանի և Հայաստանի վերջնական «վեստերնիզացիան» և ՌԴ ճիրաններից պոկելը: Նաև սրանով է պայմանավորված այն շտապողականությունը, որն Արևմուտքը դրսևորում է մեր տարածաշրջանում, հետևաբար հայ ժողովրդին մնում է քաջ գիտակցել վերը թվարկած փաստերը, անել համապատասխան հետևություններ և ճիշտ պլանավորել հետագա քայլերը:

դիտվել է 284 անգամ
Լրահոս
Նպատակին հասնելու համար կարևոր է բոլորի աշխատանքը՝ սկսած ղեկավար կազմից մինչև շարքային աշխատակիցներ. ԶՊՄԿ Հրդեհից 1 ամիս առաջ զոհված զինվորներն ահաբեկիչ էին բռնել Ազատ գյուղում Հրդեհ՝ Ալավերդիում. մեքենա է այրվել Որպես Նարեկ Մալյանի ծննդյան նվեր, վերջապես ուղարկե՛ք նրա դեմ կայացված դատավճիռը, որ կարողանանք բողոքարկել․ Փաստաբան Դավթաշենում և Կոտայքում 24 ժամ ջուր չի լինի ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան Թուրքիայում տուգանք և սահմանափակող միջոցներ են կիրառել Meta-ի դեմ Որտեղ են առաջիկայում պատրաստվում հանդիպել և բանակցել ՀՀ և ԱՀ արտգործ նախարարները․ Մհեր Աբրահամյան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում Օդի ջերմաստիճանը կնվազի Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է. Պատել Բլինքենն անձամբ է մասնակցում Երևանի ու Բաքվի միջև ճգնաժամի կարգավորմանը․ Պետքարտուղարություն ՔՊ-ում այնքան էլ խանդավառված չեն Խաչատրյանի՝ պաշտոնից պաշտոն թռչելու սովորույթից Մի խումբ կիրանցիներ փորձել են մտքափոխ անել պայքարողներին, որ քանդեն ճանապարհին տեղադրված վրանը Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում Պայքարողները չեն տրվել սադրանքներին Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է Ծուղակ փաստաբանների համար. Արդյո՞ք Ալմա-Աթայի հռչակագիրն իրավաբանորեն պարտավորեցնող է Ադրբեջանի համար Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am