ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ն հերթական «ձեռքբերումն» է գրանցել:

Նրանց իշխանության օրոք անցկացված Երեւանի ավագանու վերջին ընտրությունների ժամանակ, հօգուտ իշխող ուժի, վարչական ռեսուրսի կիրառման դեպքերն այնքան ակնհայտ են եղել, որ անգամ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների աչքից դրանք չեն վրիպել:

Այսպիսով` Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր` 2024 թվականի զեկույցում արձանագրել է, որ ավագանու 2023 թվականի ընտրությունները 2018 թվականի հեղափոխությունից հետո տեղի ունեցած երբեւէ ամենաշատ վարչական ռեսուրսի կիրառումով ընթացած ընտրություններն են եղել:

Կազմակերպությունը մի կողմից նշել է, որ ընտրական գործընթացը հիմնականում իրականացվել է ազատ և թափանցիկ եղանակով, մի կողմից էլ հստակ արձանագրել է, որ ՔՊ-ն ակնհայտ վարչական ռեսուրսի կիրառման է դիմել:

Ըստ Freedom house-ի զեկույցի՝ ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում տեղական դիտորդները և անկախ լրատվամիջոցները նկատել են վարչական ռեսուրսների համատարած չարաշահում` իշխող կուսակցության օգտին. օրինակ՝ կասկածելի իրավական հիմքերով քարոզարշավին թաղապետերի և նրանց տեղակալների ներգրավումը, կամ քարոզարշավի ընթացքում պետության կողմից ֆինանսավորվող քաղաքային բարեկարգման ծրագրերը, որոնք դիտվում էին որպես ընտրողների վրա ազդելու փորձ:

Կազմակերպությունը նաև արձանագրել է, որ ՔՊ-ի կողմից կազմակերպված հանրահավաքներին քաղաքապետարանի, վարչական և կրթական հաստատությունների աշխատակիցներ են մասնակցել։

Freedom House-ն իր զեկույցում նաև շեշտել է, որ ավագանու ընտրություններին մասնակցությունն աննախադեպ ցածր է եղել, ինչը, ըստ կազմակերպության, վկայում է, որ հայ հանրությունը չի աջակցում ո՛չ հեղափոխական իշխանությանը, ո՛չ էլ նախկին իշխանությունների կողմից առաջարկվող այլընտրանքին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 485 անգամ
Լրահոս
«Ինձ մոտ կան առնվազն 50 ու ավելի վկայականներ, 50 ու ավելի մարդկանց ճակատագրեր». Գառնիկ Դանիելյան Նման պայմաններում Հայաստանը կենթարկվի Ադրբեջանին և կվերածվի ամբողջությամբ ավտորիտար ոստիկանապետության. Օսկանյան Հեքիաթների ժանրից է, որ այս շարժումը կհաջողի. Վահագն Ալեքսանյան Քրիստինե Վարդանյանի ելույթը հունից հանեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին։ Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ո՞վ սպանեց Իրանի նախագահին․ Արգիշտի Կիվիրյան (video) «Արցախը ՀՅԴ-ն հանձնեց», «Սուտ ես ասում»․ լարված վիճակ՝ Հակոբ Ասլանյանի ելույթի ժամանակ (video) Սպիտակ տունը մտավախություն ունի, որ Իրանը կարող է ԱՄՆ-ին կամ Իսրայելին մեղադրել կատարվածի մեջ. Politico ՔՊ-ականների հոսքի դեմը չենք կարողանալու առնել․ Դանիելյանը ՔՊ–ականների՝ շարժմանը միանալու մասին (video) Պատերազմի հրահրո՛ղն էլ եք դուք, հեղինակն էլ․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին (video) Ինչու՞ է թաքցվում՝ ՍԴ անդամի թեկնածուն եղել է «Սորոսի» հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ (video) Թեժ վիճաբանություն ԱԺ նիստերի դահլիճում՝ ընդմիջման ժամանակ (video) Տնավերնե՛ր, հիմա էլ Տավուշի պապական օջախնե՞րն եք հանձնում. Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականներին (video) «Իմ հոր տունը առևտրի տեղ մի’ սարքեք»․ Ալեն Սիմոնյանն իր տեղը չի գտնում Սրբազան շարժման պատճառով (video) Բագրատ Սրբազանով ու Եռաբլուրի տղերքով ենք սրանց հարցը լուծելու․ Արամ Հարությունյան (video) Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին Մայիսի 26-ը վճռական օր է լինելու․ պատմե՛ք մարդկանց մայիսի 26-ի մեր հանրահավաքի մասին․ Բագրատ Սրբազան (video) Արարատի մարզում 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան թմրամիջոց է հյուրասիրել, ասելով՝ «Եթե օգտագործես, գիտելիքներում առաջընթաց կունենաս» Ալեն Սիմոնյանը ծաղրեց Կիրանցում տուն, հայրենիք կորցնող բնակիչներին (video) Չափագրողները կրկին Կիրանցում են (video) Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ Նայե´ք թաղավարդցի երեխաների աչքերին․ Մետաքսե Հակոբյան Թույլ չտաք հարձակվեն մարդկանց վրա, տղե՛րք, ես գիտեմ՝ դուք ինչ վիճակում եք․ Սրբազանը` ոստիկաններին (video) Այդպիսի բան մեկ էլ տեսել էի Արցախում 2023 թ-ի, բայց այն ժամանակ թուրքն էր փակել ճանապարհը․ Նաիրի Հոխիկյան Նիկոլը խուճապի մեջ է․ Կիրանցում ոստիկանական ջարդը մի բան է փաստում․ Էդգար Էլբակյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մայիսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 21-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am