Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության նախաձեռնող խմբի հայտարարությունը․

«Պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով ձերբակալված քաղաքացի Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին տեղեկությունները խոր մտահոգության տեղիք են տալիս։ Մանավանդ, որ արդեն մեկ օրից ավելի ՆԳՆ-ից կամ այլ իրավապահ կառույցից ոչ մի պաշտոնական մեկնաբանություն դրանց վերաբերյալ չկա։

Կարելի կլիներ հուսալ, թե իրավապահները արդար քննություն կապահովեն ինչպես քաղաքացուն խոշտանգելու, այնպես էլ՝ հանրային տրանսպորտում նրա մասնակցությամբ միջադեպի հարցում, եթե քաղաքական հրահանգի մասին վկայող անհերքելի ապացույցներ չլինեին։ Հիշեցնենք՝ անմիջապես այն բանից հետո, երբ սոցցանցերում տարածվեցին իշխանական պատգամավոր Ասլանյանի մասնակցությամբ միջադեպի կադրերը, տարբեր ռանգի ՔՊ-ականներ, սկսած քաղաքացու վրա թքող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից, շտապեցին «ամենախիստ» պատիժը պահանջել իրավապահներից, միանգամից նշանակելով ե՛ւ միջադեպի մեղավորին, ե՛ւ «պատվիրատուներին», իսկ վարչապետի ընտանիքի հետ կապված դեղին մամուլն անգամ սկսեց ֆիզիկական հաշվեհարդարի, ընդհուպ մինչեւ սպանության կոչեր տարածել։

Վերջին շրջանում ընդդիմախոսների դեմ վերբալ եւ ֆիզիկական ագրեսիայի բազմաթիվ դրսեւորումները՝ ոստիկանական բռնությունները, մանր ու մեծ իշխանիկների լկտի բառապաշարը եւ իշխանամերձ մամուլի ապատեղեկատվական արշավները սովորական երեւույթ են դարձել։ Գումարելով դրանց այս վերջին միջադեպը, կարելի է վստահաբար պնդել, որ Նիկոլ Փաշինյանի ՔՊ կուսակցությունը, իր վարկանիշի անկմանը զուգահեռ, ավելի է խստացնելու ընդդիմադիրների նկատամբ բռնաճնշումները, իսկ իրավապահ համակարգը ավելի ու ավելի է վերածվելու ՔՊ կամայականությունները իրագործող բութ գործիքի։ Ուստի, կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ եւ վերջ դնելու ստի, կեղծիքի, իսկ հիմա արդեն՝ բռնության վրա հիմնված այս իշխանությանը»։

դիտվել է 592 անգամ
Լրահոս
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում. civilnet.am Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Կոչուբաև ՌԴ Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով Հիմա շատ բան է փոխվել, մեկ տարի առաջ եւ հիմա տարբերությունն զգալի է․ Մհեր Մելքոնյան ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել Իհարկե, աջակցում եմ Տավուշյան շարժմանն ու Բագրատ Սրբազանին՝ պարզապես ազնվագույն մի մարդու․ Ժիրայր Դադասյան «Ազգը պիտի լինի Տավուշի հետ»․ Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է Կապ է հաստատվել Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանի հետ՝ իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ․ ՄԻՊ «Եթե փաստաթղթերն ու քարտեզներն այլևս գոյություն չունեն, ապա ինչո՞վ է առաջնորդվում ՀՀ կառավարությունը». Տիգրան Աբրահմյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց Ճշմարտությունն է իմ խաչը և ես ապրելու եմ այդ ճշմարտության համար. Բագրատ Սրբազան Ադրբեջանը դեռ դժկամություն է ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անել. Միրզոյան Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու Արտակարգ դեպք Կոտայքում Փոխանակ գնաք մոմ վառեք, Աստծուց աղաչեք մեղքերի թողություն, վիրավորում եք Եկեղեցուն ու սրբազաններին․ Արծվիկ Մինասյանը՝ իշխանություններին ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այդ պատճառով օրը որոշված չէ. Ղազախստանի ԱԳՆ AntiFake.am-ի հայտարարությունը Վերաքննիչ դատարանի կողմից Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորման դեմ բերված բողոքները մերժելու մասին Տավուշի մարզի նահատակների ծնողները միացել են հանուն Տավուշի շարժմանը Գլխավոր դատախազը հրապարակային անդրադառնալով Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական գործին թույլ է տվել զրպարտություն․ պաշտպաններ Չի կարելի անվերջ չարաշահել մարդկանց ազնվությունը, վախեցնել պատերազմներով և աղետներով․ Էլինար Վարդանյան Պաշտպանե՛նք Տավուշը, որ Երևանը «Էրիվան» չդառնա․ Անդրանիկ Թևանյան Պաշտպանե՛նք Տավուշը, որ Երևանը «Էրիվան» չդառնա․ Անդրանիկ Թևանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am