Լիարժեք կարող է համարվել միայն այն պետությունը, որտեղ իրականն ու պատմականը միասին՝ կազմում են մի ամբողջություն․ Արմեն Աշոտյան

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը զազրախոսում է կամ, ավելի դիպուկ՝ բրնձում է նույնիսկ իր համար ռեկորդային հաճախությամբ և դատարկամտությամբ: Այս վերբալ փորլուծության պատճառները տարբեր են. իրար վրա եկած հանրային առիթներ, ամեն գնով Հայաստանի հայաթափումն արագացնելու ցանկություն, շարունակվող անպատժելիություն, խորացող վախերից պաշտպանական ռեակցիաներ և այլն:

Այո՛, Նիկոլն Արցախի ֆիզիկական հայաթափումից հետո անցել է «Операция ЬI и другие приключения Воваича» տրագեդիայի նոր արարին՝ հայաթափել Հայաստանը: Այս փուլում Հայաստանի հայաթափումը նա իրականացնում է բովանդակային առումով՝ հարձակվելով մեր հավատքի, պատմության, ինքնության, բարոյագիտության վրա:
Գալով իշխանության՝ որպես դասական պոպուլիստ, կամ իր բառապաշարով ասած՝ տիպային կիստա, նա կանխատեսելի կերպով անցնում է պոպուլիզմից դեպի ավտորիտարիզմ ճանապարհը, որը նա գեղեցիկ փաթեթավորմամբ տրանսֆորմացիա է կոչում, իսկ իրականում դա նախ՝ իր անձի, հետո՝ իր շրջապատի, իսկ վերջնարդյունքում՝ ողջ հասարակության դեֆորմացիա է:

Ինչպես ամեն մի պոպուլիստ, որ դիկտատոր դառնալու ճանապարհն է բռնել, Նիկոլը փորձում է մտնել նոր դերի, նոր ամպլուայի մեջ՝ ազգի ինտելեկտուալ առաջնորդի, «խորքային մտածողի», նոր գաղափարախոսի դիմակը հագնելով: Այդպիսին էին Հիտլերը և Ստալինը, Թուրքմենբաշին և Ալիևները, աֆրիկյան բռնապետները և Սադամն ու Քադաֆին:
Սակայն, ի տարբերություն շատ ու շատ չհիշատակված բռնապետների՝ նա չունի ո՛չ էլեմենտար մտավոր կամ կամային, կամ պատմական հիմքեր «отец армянской демократии» ներկայանալու համար: Վերջիվերջո, գաղափարախոսությունները, ինչպես որ պատմությունը, սիրում են հաղթողներին, իսկ Փաշինյանը լուզեր է՝ ոչ միայն հայ ժողովրդի, այլև՝ համաշխարհային արդի պատմության տեսանկյունից:

«Պետությունն՝ ընդդեմ Հայրենիքի» հիմարագույն թեզի անփառունակ քարոզից հետո նա նոր խաղալիք է գտել՝ բաժանելով Հայաստանն իրականի և պատմականի և հակադրելով այդ սինթետիկ հասկացություններն իրար: Որպեսզի ավելի ցայտուն լինի նիկոլական այս «մեթոդաբանության» ողջ զավեշտը, բերեմ հետևյալ օրինակը: Հայտնի է, որ մարդու քրոմոսոմային բանաձևը կամ XY կամ XX է՝ կախված սեռից, որովհետև յուրաքանչյուր մարդ իր քրոմոսոմների կեսը ստանում է հորից, մյուս կեսը՝ մորից: Հիմա պատկերացրե՛ք, որ հայտնի որևէ կենսաբան ասի, թե X-ը հակադրվում է Y-ին, որ X-ը Y-ից կարևոր է, որ Y-ը վտանգավոր է X-ի համար, և այլ նմանատիպ ցնդաբանություններ:

Նույնը մեր դեպքում է. լիարժեք կարող է համարվել միայն այն պետությունը, որտեղ իրականն ու պատմականը միասին կազմում են մի ամբողջություն: Ինչպես մարդը չի կարող կենսունակ լինել և մարդ կոչվել միայն X կամ Y քրոմոսոմով, այդպես էլ չի կարող պետությունը կամ հայրենիքը որոշվել և ապրել՝ միայն «իրական» կամ միայն «պատմական» դիրքավորվելով:

Փաշինյանի բացահայտ և անորակ կռուտիտների տիրույթում հայտնվեց նաև Հայաստանում քաղբանտարկյալների հարցը: Նրա հնարամիտ երևակայությունը հերիքեց միայն երկնելու «բա եթե նրանք քաղբանտարկյալ են, ինչո՞ւ բոլոր ընդդիմադիրները նստած չեն» ոճի անհեթեթություն: Այս կռուտիտի մերկացումը շատ պարզ է: Նախ՝ մարդկության պատմության մեջ և ոչ մի բռնապետ չի նստացրել իր ռեժիմի հետ բոլոր անհամաձայններին ու անհաշտներին: Ինչպես ռուսներն են ասում, всех не пересажаете.

Եվ երկրորդ, մարդկանց քաղաքական հայացքների համար նստացնելը կամ վերացնելը հետապնդում է նաև կոլեկտիվ էֆեկտ՝ վախի մթնոլորտ ստեղծելու ցանկություն: Այսպես, 10 միլիոնանոց Ադրբեջանում հաշվում են մոտ 250 քաղբանտարկյալ, նույնքան բնակչություն ունեցող Բելառուսում՝ մոտ հազար ու կես, իսկ 3 միլիոնանոց Հայաստանում՝ մի քանի տասնյակ:
Ուստի մեզ նստացնելու հետ կապված Նիկոլի հաշվարկները խառնելու համար մեկ բան կենսական է՝ չվախենալը…

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

14.04.2024թ.

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպանել է իր շանը, ապա ինքնասպան եղել. պարեկները դեպքի վայրը որոնել են 1 ժամից ավելի Հովհաննեսը չի պատկերացնում, որ հայրենքի համար կարող են մարդիկ առանց գումարի ակցիա անել․ Հովհաննես Հարությունյան Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն Իրաքը Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա կտեղակայի ««Խաղաղության» են պատրաստվում…». Վարուժան Գեղամյան «Դավաճանը հողեր է հանձնում». պաստառներ՝ Կառավարության ներկայացուցիչների դիմաց Ապրիլի 17-29-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Հայաստանի արդի մարտահրավերները եւ դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները Վրաստանն ու նոր աշխարհաքաղաքականությունն Անդրկովկասում Ավտոերթ Գյումրիում` ի պաշտպանություն Տավուշի (Տեսանյութ) Հրապարակված քարտեզից պարզվեց, որ Կիրանցի պատմական կենտրոնը, որտեղ հարյուրավոր տարիներ եղել են գյուղի եկեղեցին, գրասենյակը և այլն, չգիտես ինչու՝ կարող է Ադրբեջանին պատկանել․ Նազարյան Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը «Դատախազության գործունեության մասին հաղորդման» մեջ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին կատարված անդրադարձը պարունակում է իրականությանը, մեղմ ասած, չհամապատասխանող տեղեկություններ․ Մելիքյան Տավուշում չեմ տեսել գեթ մի մարդ, որն անտարբեր լինի իր հողի նկատմամբ․ Այս մարդիկ արժանապատվության, պատվի, կամքի, հայրենասիրության ամբարումն են․ Պետրոսյան Եթե ադրբեջանցիներին այդքան մոտ թողնեն, անտառներից դիվերսանտներ էլ կարող են գյուղեր մտնել․ Ոսկեպարցի Մանկապղծության փորձ է կատարվել Երևանում Ադրբեջանի պատգամավորն առաջարկում է Արծվաշենը վերադարձնել Հայաստանին Կիրանցի բնակիչները եկել են Փաշինյանի հետ հանդիպման ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հերթական չհայտարարված այցն է կատարել Կիև
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am