ՌԴ-ն Ադրբեջանին երեք մլրդ դոլարի զենք վաճառելու պայմանագիր էր կնքում, բա մեզ նման ապաշնորհ չէիք, բա լուծեիք այդ հարցը. Փաշինյանը՝ Օհանյանին

Գրել ենք, որ ՀԱՊԿ-ը, ՀՕՊ համակարգը, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները պետք է ապահովեն մեր անվտանգությունը, բայց ՀԱՊԿ-ն ասում է՝ չէ, ես չեմ գալիս ձեզ օգնելու, պայմանագիրը չի աշխատում: Այս մասին այսօր ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի քննարկմանն առնչվող եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Օրենքով սահմանված է, որ մեր հրամանով համատեղ ՀՕՊ-ը պետք է միանա, բայց մեր հրամանով այն չի միացել, եւ այսպիսի բազմաթիվ պատմություններ: Հիմա կասեք՝ բա լավ քաղաքականություն վարեիք ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի հետ, որ այդպես չլիներ: Ճիշտ եք ասում, բա դուք էլ այնպիսի լավ քաղաքականություն վարեիք, որ 2016-ի հունվարին բանակցային սեղանին չհայտնվեր այն փաթեթը, որը ժողովուրդը «թյուրիմացաբար» Լավրովի պլան է անվանում, որտեղ մի հատ մեծ հուշարձան է դրված ԼՂ կարգավիճակի հարցի վրա, ընդ որում՝ այնպես, որ «ոչ ոք գլխի չընկնի»:

Բա վարեիք լավ քաղաքականություն, բա դուք պաշտպանության նախարար էիք, պարոն Օհանյան: Մեր ռազմավարական գործընկերը Ադրբեջանին երեք մլրդ դոլարի զենք վաճառելու պայմանագիր էր կնքում: Բա այդպիսի ընտիր հարաբերություններ ունեիք, ոչ մի խնդիր չունեիք, մեզ նման ապաշնորհ չէիք, բա լուծեիք էդ հարցը: Մի հատ եկեք նայեն՝ 2013-2018-ին Հայաստանը ՌԴ-ից ինչ զենքեր է ստացել, Ադրբեջանը՝ ի՛նչ...

Ընդ որում, մեզ աշխարհում շատերը զենք չէին վաճառում, ասում էին՝ դուք ՀԱՊԿ անդամ եք, մենք ձեզ զենք չենք տա...»:

դիտվել է 1384 անգամ
Լրահոս
Իրավիճակը Կիրանց տանող ճանապարհին Վաղը Վազգեն Մանուկյանի գործով դռնբաց դատական հերթական նիստը կանցկացվի Փաստացի Ադրբեջանի բանակցային պլանը, որը ունի համաձայնեցված փաստաթղթային տեսք, փաստացի Հայաստանը այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» դարձնելն է. Վլադիմիր Մարտիրոսյան Ստեղծվել է «Made in Turan» տարբերանշանը. Ադրբեջանը դառնում է թուրանականության կենտրոն. Մհեր Աբրահամյան Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ ու մասնագիտություն․ ԳԹԿ-ն հորդորում է ակտիվ լինել Մակրոնը` Ուկրաինա զորք ուղարկելու հնարավորության մասին Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածություններն առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում․ Բայրամով Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Ադրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով Սաղ պրծա՞վ էս երկրում, Սրբազան... Սաղ վերջացա՞վ. Գառնիկ Դանիելյան «Հույս ունեմ՝ կարողացել եմ ապահովել առաջընթաց»․ Կենտրոնի թաղապետն ազատվել է աշխատանքից Տավուշի թեմի առաջնորդին թույլ չեն տալիս մտնել Կիրանց․ կիրանցիներն են եկել՝ հանդիպելու Բագրատ Սրբազանի հետ (Տեսանյութ) «Ակնկալելով գնահատական՝ քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկելու պատճառների մասին «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ Կոչ՝ ոստիկաններին Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան Այ այսպես է Փաշինյանն ամեն ինչ քանդում ու բնաջնջում. Հրանտ Բագրատյան Զինվորական «Ուրալ»-ի վթարի գործով երկու անձ կալանավորվել է. ՔԿ Ղրղզստանում բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ՝ վրաերթի ենթարկելով 29 երեխայի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին Մեղրիում վթարից տուժած 12 զինծառայողներ դեռ հիվանդանոցում են Այ տխմարնե՛ր, հենց հիմա Նիկոլի ոստիկանի «սապոգը հայի գլխին է»․ Հովհաննես Գալստյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am