Կինն ամուսնու հետ շանտաժի է ենթարկել՝ վերջինիս սիրուհուն. գումարի հետեւից գնացել են «Համմերով»

Կինն ամուսնու հետ շանտաժի է ենթարկել՝ վերջինիս սիրուհուն։

Սիրային «եռանկյունու» շուրջ իրադարձությունները տեղի են ունեցել ամիսներ առաջ, երբ կինը տեղեկացել է ամուսնու՝ մեկ այլ կնոջ հետ ինտիմ կապի մասին։ Պարզվում է՝ սիրուհին եւս ունեցել է ամուսին ու սիրեկանը կնոջ հետ որոշել են նրան շանտաժի ենթարկել։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Երեւանում՝ 2023թվականին։ Նախաքննության վարկածով՝ 2023թ. նոյեմբերին կինն ամուսնու հետ՝ վերջինիս կողմից շահագործվող «Համմեր» մակնիշի ավտոմեքենայով գնացել են սիրուհու աշխատավայր, որտեղ մոտեցել է նրան և առաջարկել նստել ավտոմեքենան, ինչից հետո երթևեկել են Երևանի տարբեր վարչական շրջաններով։ Այդ ընթացքում՝ նախ բռնություն են գործադրել նրա նկատմամբ, ապա նաեւ պահանջել 2 000 ԱՄՆ դոլար՝ սպառնալով, որ այն չկատարելու դեպքում կվնասեն նրա երեխաներին, արատավորող տեղեկություններ կտարածեն աղջկա մասին, ինչպես նաև՝ ամուսնուն և հարազատներին կհայտնեն նրա ինտիմ կապի մասին՝ հանրայնացնելով նամակագրությունը և լուսանկարները։

Արդյունքում, այդ ամենից ահաբեկված, շանտաժի ենթարկված սիրուհին՝ տղամարդու կնոջ հետ գնացել է իր ընկերուհու տուն՝ նրա ամուսնուց գումար խնդրելու, որն ասել է, որ ունի ընդամենը 40,000 դրամ, ինչը չեն վերցրել։

Տղամարդու «օրինական» կինը, դիմելով ամուսնու հետ կապ ունեցած կնոջը, ասել է «պրինցիպի էտելա փող, հիմա ձեռքներս գումար չկա, գնա վեկալ», ինչից հետո գումարը վերցրել և փոխանցել են ամուսիններին։ Այդքանով, սակայն, նրանք չեն սահմանափակվել, «ահաբեկումները» և շանտաժներն ունեցել են պարբերական բնույթ, պահանջել են վճարել մյուս մասը։ Տղամարդը, սպառնալով սիրուհուն, հայտարարել է․ «ինձ լավ ես չէ ճանաչում, 300.000 դրամ հիմա ես բերում, 500,000 էլ վաղը կտաս, ես ոչ մեկից չեմ վախենում, ոչ գողական, ոչ մենթերից, դու գիտես չէ ինչ կանեմ, աղջկադ ինչ կանեմ, մարդուդ ինչ կուղարկեմ, մեր էսքան սաղ անցածը, մի բան էլ վրեն, կխորտակվես, սաղ կթքեն վրեդ, խը կանեն ու կթքեն վրեդ, այ հիմա իմացի շանտաժ եմ անում, չբերեցիր, ուտելու ես, բերեցիր գնում ենք եկեղեցում ես, դու ու Ա․-ն երդվենք, որ գործ չունենք իրարից, իմ փողը տալիս ես, հուր հավիտյան մոռանում ենք իրար»։

Այս խոսքերից հետո կինը գնացել է բարեկամուհու տուն՝ գումար խնդրելով, որտեղ էլ պատմել է կատարվածը, վերջինս թույլ չի տվել կնոջը վերադառնալ ամուսինների մոտ։ Շորթմամբ պահանջված գումարը չի վերադարձվել, ամուսիններն էլ՝ «պահել են խոստումը»՝ տարածելով կնոջը արատավորող տեղեկությունները՝ կնոջ ֆեյսբուքյան ընկերներին ուղարկելով նրա մերկ լուսանկարները։

Քրեական վարույթի շրջանակներում ամուսիններից կինն այժմ ամբաստանյալի աթոռին է, մեղադրվում է՝ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու և մի խումբ անձանց կողմից շորթման համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և վարչական հսկողությունը։

Գործը Երևանի քրեական դատարանի դատավոր Մուշեղ Արամյանի վարույթում է։

դիտվել է 1073 անգամ
Լրահոս
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով Սաղ պրծա՞վ էս երկրում, Սրբազան... Սաղ վերջացա՞վ. Գառնիկ Դանիելյան «Հույս ունեմ՝ կարողացել եմ ապահովել առաջընթաց»․ Կենտրոնի թաղապետն ազատվել է աշխատանքից Տավուշի թեմի առաջնորդին թույլ չեն տալիս մտնել Կիրանց․ կիրանցիներն են եկել՝ հանդիպելու Բագրատ Սրբազանի հետ (Տեսանյութ) «Ակնկալելով գնահատական՝ քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկելու պատճառների մասին «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ Կոչ՝ ոստիկաններին Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան Այ այսպես է Փաշինյանն ամեն ինչ քանդում ու բնաջնջում. Հրանտ Բագրատյան Զինվորական «Ուրալ»-ի վթարի գործով երկու անձ կալանավորվել է. ՔԿ Ղրղզստանում բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ՝ վրաերթի ենթարկելով 29 երեխայի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին Մեղրիում վթարից տուժած 12 զինծառայողներ դեռ հիվանդանոցում են Այ տխմարնե՛ր, հենց հիմա Նիկոլի ոստիկանի «սապոգը հայի գլխին է»․ Հովհաննես Գալստյան (video) Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տեսեք՝ ուր է հասել․ Ավետիք Չալաբյանը՝ ՆԳՆ-ի դիմաց (video) Թող հենց հիմա ձեր երեխեքը գան ու Կիրանցի դպրոցում «Յաշմա» ջոկատի տակ սովորեն․ Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլի տավուշեցի քավորը պատերազմ հրահրելուց է խոսում (video) Կիրանցիներին ջարդելուց հետո ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձմնումը (video) Հենց հիմա 4 հոգի կարող են Նիկոլի «հարցերը լուծել»․ Արտյոմ Խաչատրյան (video) Էս ինչ բերեց մեր գլխին․ մեզ առևանգելու են, կոտորեն (video) Ակտիվ, աշխույժ, առույգ երեխա էր․ մանրամասներ 7-րդ դասարանի աշակերտուհու մահվան դեպքի մասին Պայքարը, հավատը և արժանապատվությունն երբեք չպետք է լքի մարդուն, առաջին հերթին՝ ոստիկանին ու զինվորականին․ Զաքարյան Տավուշում ոստիկանները բնակիչներին են «կտոր-կտոր» անում, Նիկոլն էլ ուտելիքից է խոսում (video) «ՀՀ իշխանությունը Կիրանցում փաստացի պատրաստ է Ադրբեջանին հանձնել մոտ 180 մլրդ քառ. մմ ՀՀ տարածք. հաշվենք հենց մմ-ով». Դավիթ Գալստյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am