«Տղաներիս արյունն ավելի թանկ չէ, քան ժողովրդի արյունը». ինչպես է ՀԱՄԱՍ-ի առաջնորդն արձագանքում՝ իմանալով Գազայում 3 որդու և 4 թոռի զոհվելու լուրին
Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է տեսանյութ, որում ներկայացված է պահը, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղաքական բյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեին հայտնում են Գազայի հատվածում Իսրայելի հարվածի հետևանքով իր երեք որդու և չորս թոռի զոհվելու լուրը:
Նա այդ մասին տեղեկանում է հեռախոսազանգով:
«Հազեմը, Մոհամմեդն ու Ամիրն իրենց երեխաների հետ սպանվել են», - հեռախոսից ասում է ձայնը:
Հանիեն լուռ լսում է և առանց ավելորդ հույզերի ասում.«Աստված խաղաղության տա նրանց հոգիներին»:
Այդ պահին նրա օգնականը հարցնում է.«Ավարտե՞նք այցը»:
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը անվրդով պատասխանում է. «Ոչ, ինչո՞ւ: Շարունակենք»: