Ձեր նման երկիրը թշնամուն հանձնողին բակում ոչ միայն ասում են, այլև՝ անում են․ Կյուրեղյանը՝ Միրզոյանին (video)
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, ԱԺ-ում ելույթ ունենալիս, նախ խոսքն ուղղեց ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին՝ ասելով․
«Պարոն Ասլանյա՛ն, ժողովրդի լեզվով ասած, գիտե՞ք ինչի եք այդքան «վառված» Դաշնակցությունից, որովհետև, գիտեք, իշխանությունից ձեր հեռացումը, երկիրը թշնամուն հանձնելու ձեր ծրագրի խանգարումը Դաշնակցություից ու Դաշնակցությունով է գալու»։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ իր ելույթում Հակոբ Ասլանյանը վրդովված ասաց․ «ի՞նչ եք ուզում պարոնայք դաշնակներ»։
Մանրամասները՝ տեսանյութում․