Խաբում են ձեզ՝ ասելով, թե ԶՈւ-ում աշխատավարձը բարձրացել է, միայն 3000-ինն է բարձրացել. Գեղամ Մանուկյան

ԱԺ այս ամբիոնից դիմում եմ Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արամ Սարգսյանին, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին, 1000-ավոր երկրապահներին, երեկ այս ամբիոնից Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր Վազգեն Սարգսյանին՝ հայ ժողովրդին կառափնարան տանելու համար։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Անդրադառնալով անվտանության հարցերին՝ նա ընդգծեց, որ ծրագրում ասվում էր, որ 2023թ-ին մշակվել և հաստատվել են պաշտպանության ոլորտում մի շարք կարևոր փաստաթղթեր՝ ԶՈՒ զարգացմանը պլանը, սպառազինությունների ու զինտեխնիկայի պետական ծրագիրը և ՀՀ ԶՈՒ կիրառմանն պլանը։

«Սիրելի հայրենակիցներ, մասնագիտական առումով՝ ԶՈՒ կիրառման պլանը ամբողջ բանակի գործունեությունն է՝ ցանկացած իրավիճակում մարտական գործողությունների ժամանակ, պատերազմական գործողությունների ժամանակ։ ԳՇ պետին երբ հարցնում եմ՝ եթե հարձակում է եղել ՀՀ զորամիավորումներից մեկի վրա, ի՞նչ եք արել, որ նախատեսված է այս պլանով, ասում է՝ բան չենք արել, որ լայնածավալ պատերազմ չլինի։

Այսինքն, եթե 3-րդ բանակային կորպուսի վրա հարձակում լինի՝ 2-րդ բանակային կորպուսն ասելու է, որ լայնածավալ պատերազմ չլինի՝ 3-րդ բանակային կորպուսին եկեք մենակ թողնենք։ Սա է ԶՈՒ ռազմավարությունը։

Կառավարությունը ամենաշատը հպարտանում է մի կետով՝ զինծառայողների ատեստավորման գործընթացով, ըստ զեկույցի՝ դրան մասնակցել է շուրջ 5800 հոգի, քանիսն են անցել, չի ասում։ Փոխարենն ասում է, որ աշխատավարձերը բարձրացել են 205 .000-ից մինչև 470 000 դրամի։ Քաղաքացու մոտ տպավորություն է, որ բանակում աշխատավարձը բարձրացել է մինչև 470 000 դրամ։ Հարցում է արել մեր գործընկերը այս թեմայով, փաստաթուղթը գաղտնի էին դարձրել, որ իրավունք չունենանք հրապարակել, բայց պաշտպանության փոխնախարարն հրապարակել է արդեն թիվը, ըստ այդմ՝ դրական է ստացել միայն 2573-ը, մնացածն անբավարար են ստացել։

Սիրելի հայրենակից, խաբում են ձեզ՝ ասելով, թե ԶՈւ-ում աշխատավարձը հասել է 470 000-ի խաբում են, միայն 3000-ինն է բարձրացել»։

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Սարո Խոդավերդին և Վահրամ Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ Երբեք չեմ հասկանա, մարդկանց, որոնք կարող են գնալ նիկոլի հետ հանդիպման․ Ալիսա Գևորգյան Ո՞ր իրավունքով եք Տավուշում սահմանագծում իրականացնում, սյուներ տեղադրում, ո՞վ է հրահանգ տվել (video) «Այս անասունները, որոնք իրենց իշխանություն են կոչում՝ դավաճաններ են»․ Համբիկ Սասունյանը՝ Կիրանցից (video) 2021թ.-ին Նիկոլը «շանս էր տվել» մեր ժողովրդին՝ հրաժարվել թուրք-ադրբեջանական պարտադրվող օրակարգերից. Արտակ Զաքարյան «Ասենք՝ Նիկոլը գնաց, բա հետո ի՞նչ ենք անելու» հարցը ՔՊ-ական թեզ ա․ Աղասի Միքայելյան Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները Ի՞նչ էիք կարծում, որ գնաք Նիկոլի հետ հանդիպման հայրենասիրությունն ա արթնանալո՞ւ մեջը․ Տիգրան Վարդանյան Տնտեսության քողարկված խնդիրները Անիմաստ է վրդովմունքը, թե ինչու Փաշինյանը չի մասնակցելու Պուտինի երդմնակալությանը, հրավերի ավանդույթ չկա. Շարմազանով Մեծագույն մարդ, հայրենասեր, ազնիվ, նվիրյալ. Մովսես Հակոբյանը՝ Բագրատ Սրբազանի մասին Սրանով կփակվի ամեն ինչ․ Նարեկ Գալստյան «Հարբեցող այս «ծաղրածուն»... Ղազարյան Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան «Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով Կիրանցիները շատ զայրացած են եւ հիասթափված. Գառնիկ Դանիելյանը՝ կառավարությունում տեղի ունեցած հանդիպման մասին Համբիկ Սասունյանը Տավուշում միացել է տարածքների հանձնման դեմ պայքարին «Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավոր Գեղամ Նազարյանը մեջբերեց Փաշինյանի խոսքերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am