Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան

«Հրապարակ» թերթը գրում է.

«Տավուշում ընթացող սահմանազատման գործընթացն արդեն մեկ շաբաթից ավելի է՝ ուղեկցվում է բողոքի ակցիաներով ինչպես սահմանի տվյալ մասում՝ Կիրանցի հատվածում, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերում, Երեւանում ակցիաներ են կազմակերպվում: Տավուշցիներն ասում են՝ դեմ ենք միակողմանի զիջումներին, դրանք անվտանգային լուրջ խնդիրներ են ստեղծում, պահանջում են սահմանազատումն իրականացնել սահմանի ողջ երկայնքով` փաթեթային։ Մարզերում բողոքի ակցիաներ իրականացնողներն էլ իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիներին, բացի այդ՝ փորձում կանխել հետագա զիջումները, որոնք, ըստ կողմերի հրապարակած աշխատանքային ուղեցույցի, առաջիկայում լինելու են անկլավների եւ էքսկլավների տեսքով։ Եվ, առհասարակ, չի երեւում, թե Ադրբեջանի պահանջները որտեղ են կանգնելու:

Մի կողմից՝ Կիրանցում ճանապարհ փակած տավուշցիերը՝ եկեղեցու սպասավոր Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, անկոտրում չեն լքում հայրենի «խրամատը», դիմադրում են կարմիր եւ սեւ բերետավորների ճնշումներին, կուլ չեն գնում իշխանության քարոզչամեքենայի արտանետած կեղտոտ եւ ստահոդ քարոզչությանը՝ այդպիսով համաժողովրդական շարժման նոր ալիք բորբոքելով, մյուս կողմից՝ իշխանությունը շարունակում է իր սեւ գործը, արդեն իբրեւ թե հասցրել են սահմանազատել-սահմանագծել Բաղանիսից Ոսկեպար ընկած հատվածը: Իսկ իրականում` Ադրբեջանն իր ուզած վայրերում սյուներ է տնկում, եւ ամեն ինչ ընթանում է մեր թշնամի պետության ցանկությամբ:

Ապրիլի 19-ին ՀՀ կառավարության եւ ԱԳՆ-ի հրապարակած տեղեկատվության ու քարտեզների համաձայն՝ Հայաստանը բացառապես զիջողի դերում է, եւ Ադրբեջանը ոչինչ չի վերադարձնելու, իսկ ապրիլի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ներկայում ոչ միայն սահմանազատում է արվում, այլ նաեւ՝ սահմանագծում։ Այսինքն՝ Տավուշի այդ հատվածը համարելու են սահմանագծված՝ առանց Բերքաբերի հողերը վերադարձնելու։
Բագրատ սրբազանը Կիրանցում, լրագրողների հետ զրույցում, երեկ հակադարձեց իշխանական «տեղեկատվական գրոհին»՝ վստահեցնելով, որ համաժողովրդական շարժումը չի մարելու։ «Մարելը կտեսնեք՝ ինչպես կմարեք, սա ժողովրդային շարժում է»,-ասաց Բագրատ սրբազանը՝ չմանրամասնելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջիկա ծրագրերի մասին։

Կան տեղեկություններ, որ շարժումն առաջիկա օրերին հնարավոր է տեղափոխվի Երեւան: Եթե իշխանությունները չլսեն կիրանցիների պահանջը եւ չհրաժարվեն միակողմանի զիջումների մտադրությունից, ապա պայքարը դուրս կգա Տավուշից, եւ արդեն Երեւանում կշարունակեն պայքարը, քանի որ ազգակործան որոշումներն ընդունող խումբը Երեւանում է: Հայաստանի տարբեր մարզերից այս օրերին այցելում են Կիրանց՝ իրենց աջակցությունը հայտնելու պայքարողներին, մեծաթիվ խմբեր պատրաստակամություն են հայտնել՝ համատեղ քայլերթով շարժվել Երեւան եւ պայքարը շարունակել Հանրապետության հրապարակում: Քաղաքական օրակարգ ձեւակերպել՝ իշխանափոխության հստակ պահանջով: Խոստանում են շարժման առաջնորդի մասին հայտարարել, ապագա վարչապետի թեկնածուի մասին՝ նույնպես։

Տավուշցի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որ առաջին օրվանից պայքարի առաջնագծում է, երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ ժողովուրդն ինչ որոշում կայացնի, ինքը ժողովրդի կողքին է։ «Ես իմ հողի համար եմ պայքարում, ես որոշում չեմ կայացնում, հողը պահում եմ, որ թուրքը չգա՝ հորս, եղբորս գերեզմանը պղծի։ Իմ պայքարն այլ քաղաքական նպատակ չի հետապնդում»,- ասաց Մախսուդյանը։

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, ով արդեն մի քանի շաբաթ է՝ ժամանակավոր բնակություն է հաստատել Ոսկեպարում եւ շարժման ակտիվիստներից է, երեկ չհերքեց, որ շարժումը Տավուշից դուրս է գալու․ «Անպայման դուրս է գալու, անպայման, մանրամասներ եկեք չասեմ, բայց այսօր-վաղը դուք հստակ կիմանաք դրա մասին, ու լինելու է շատ հստակ, շարունակական, այսպես չի մնալու։ Կուզեք՝ համարեք սա առաջին փուլ, բայց լինելու է նաեւ երկրորդ փուլ, որի մասին շուտով կիմանաք։ Կարող եմ ասել միայն, որ շարժումը ոչ թե լինելու է ապրիորի, այլ, ինչպես ի սկզբանե է ձեւավորվել՝ առաջնորդվելու է մեր կողմից, թե ինչ ընդլայնումներ կունենա, դա արդեն հարցի մյուս կողմն է»: «Մեր կողմից» ասելով ո՞ւմ նկատի ունեք։ «Իմ, Բագրատ սրբազանի, Գառնիկ Դանիելյանի եւ այլն»։

Ճի՞շտ են տեղեկությունները, որ մայիսի 2-ին եք պատրաստվում շարժումը «բերել» Երեւան։ «Ես, ճիշտն ասած, տեղյակ չեմ, թե ով է այդ օրվա մասին խոսել․․․ Մենք գործընթացներին ենք հետեւում, դրանք այնքան արագ են զարգանում, որ հստակ օր, ժամ հնարավոր չէ ասել։ Իրականում, հստակ որոշում չկա, թե ինչպես է դա արվելու, մի բան է հստակ, որ եթե պահանջները չեն բավարարվում կարճ ժամանակում, իշխանությունն իր գործը շարունակում է անել, ինչ-որ փուլից գործողություններն այնպես պետք է փոխվեն, որ դրանք շատ ավելի վճռական լինեն ու արդյունավետ»։ Պետրոսյանի գնահատմամբ՝ շարժումն ընդլայնվում է, նա հորդորում է՝ ճանապարհ փակողների թվով չդատել․ «Ակնկալիքներն են մեծ, պրոցեսին մասնակցել ցանկացող մարդկանց թիվը շեշտակիորեն մեծացել է, որքան էլ փորձեն ցույց տալ, որ շարժումը մարել է, պրոցեսը կանգնած է, ճիշտ հակառակն է` պրոցեսը շարունակվելու է ու հասնելու է տրամաբանական ավարտին»։ Քաղաքագետի խոսքով՝ լիդերի հարց էլ չի քննարկվել․ «Պրոցեսը պետք է լեգիտիմացնի անձին, ոչ թե մենք պետք է անձին պարտադրենք հասարակությանը»: Լինելու են խաղի հստակ կանոններ, որոնց մասին կհայտարարվի․ «Պրոցեսը չի վերածվելու խմբային շահի սպասարկման, չի կուսակցականացվելու, շարժումը լինելու է ազգային, ովքեր կընդունեն այս կանոնները, խնդրեմ՝ բոլորը տեղ կունենան, սա իմ, Բագրատ սրբազանի, Գառնիկ Դանիելյանի պայքարը չէ, սա ազգային պայքար է, «մենք»՝ նկատի ունեմ շարժումը, այստեղից չենք շարժվում վարչապետի թեկնածուով կամ այլ ձեւակերպումներով, նման հարցեր բացարձակապես չեն քննարկվել։ Սա ազգային պայքար է»։

ՀԳ․ Շարժումը չմարելու ապացույցներից մեկն էլ թերեւս այն է, որ երեկ Փաշինյանը որոշել էր ընդունել մի խումբ կիրանցիների՝ գուցե հերթական խոստումների փաթեթը «ծախելու» եւ նրանց պառակտելու համար»:

դիտվել է 274 անգամ
Լրահոս
Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից Դեսպան Քվինը ԼԳԲՏՔԻ+ համայնքի հետ մասնակցել է PINK ՀԿ-ի կազմակերպած միջոցառմանը Տիխանովսկայան քննադատել է Բելառուսի նախագահի այցը ԼՂ՝ անվանելով նրան կեղծավոր Որո՞նք են ՆԱՏՕ-ի 10 ամենաուժեղ բանակները․ Global Fire ՀՀ-ն, լինելով 1-ին քրիստոնյա երկիր, ունի իր ուրույն դերը համաշխարհային քրիստոնեության մեջ․ Հռոմի Պապ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Հաշտությունը զոհաբերություն է պահանջում՝ վասն ընդհանրականի․ Բագրատ Սրբազան «Չկա այնպիսի դիրք, որ Սրբազանը այցելած չլինի»․ Բագրատ Սրբազանի անցյալը (video) ՀՀ ԶՈՒ սպաներ ու ավագ սպաներ, ձեզ արժեզրկում ու ստորացնում են․ Գեղամ Մանուկյան Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա․ Արթուր Դավթյան Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից Բժիշկները գիշեր-ցերեկ ապրում են տառապանքի, մարդկանց դժգոհությունների ու տագնապների հետ․ Բագրատ Սրբազանը՝ բժիշկների հետ հանդիպմանը Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայից ներողություն է «պահանջել» Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու մարմինը Դոլարն ու եվրոն կրկին թանկացել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրվա ամփոփումը Սուրբ Աննա եկեղեցու բակում Հանրային տրանսպորտում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորի մասնակցությամբ միջադեպի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Սարգիս Խանդանյան Սյունիքի ճանապարհներով բեռնատարները դժվարությամբ են ընթանում․հերթական վթարն է տեղի ունեցել «Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի այս չկամեցած իրավիճակին»․ Բագրատ Սրբազանի խոսքին հոտնկայս ծափահարություններ հաջորդեցին «Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստր Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին․ Գառնիկ Դանիելյան ԵՄ անդամ 2 երկրների արտգործնախարարներ Վրաստանում մասնակցում են ընդդիմության հանրահավաքներին Գուրգեն Արսենյանը պատրաստ է քննարկել Բագրատ սրբազանի հետ հանդիպման առաջարկը Ծրագիր ու օրակարգ կա, ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պետք է. Բագրատ Սրբազան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am