Կրոկուսի վրա հարձակումից հետո ահաբեկիչները գնացել են Ուկրաինայի հետ սահման՝ ստանալու իրենց խոստացված պարգևը
Կրոկուսի վրա հարձակումից հետո ահաբեկիչները գնացել են Ուկրաինայի հետ սահման՝ Կիևում պարգևներ ստանալու համար, հայտնում է Քննչական կոմիտեն։
Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Համակարգողի հանձնարարությամբ, հանցագործությունը կատարելուց հետո ահաբեկիչները մեքենայով շարժվել են դեպի ռուս-ուկրաինական սահման, որպեսզի այնուհետև հատեն այն և հասնեն Կիև՝ ստանալու իրենց խոստացված պարգևը»,- ասված է հաղորդագրությունում։