Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից
Վերջին վեց ամիսները երկու երկրների պատմության մեջ դարձել են հայ-ադրբեջանական սահմանի ամենահանդարտ շրջաններից մեկը, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, պետության ղեկավարի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը, վերջին վեց ամիսները երկու երկրների պատմության մեջ ամենահանգիստ ժամանակաշրջաններից մեկն են հայ-ադրբեջանական սահմանին, 30 տարի շարունակ բանակցություններ են վարվել ԵԱՀԿ Մինսկի հովանու ներքո։ Խումբը, որի համանախագահներն էին Ֆրանսիան և ԱՄՆ-ը, գործնականում անարդյունավետ էր, այսօր խաղաղությունն ավելի մոտ է, քան երբևէ, տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է տիրում»,- ասել է նա Հաջիևը չինական Phoenix հեռուստաալիքի եթերում Ադրբեջանին նվիրված հաղորդման ժամանակ։