Փաշինյանը հանձնել է Արցախը՝ հանուն ՀՀ տարածքով թուրքական գազատարի․ Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«Եթե հիշում եք, 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, որ կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է վերաբերի ոչ միայն Հայաստանին, այլև ողջ տարածաշրջանին։ Ասվում էր, որ Հայաստանը Ադրբեջանի տարածքով ելք է ունենալու դեպի Ռուսաստանի Դաշնություն և Իրան։
Ավելին, 2021 թվականի հունվարին, երբ գոյություն ուներ ռուսական բանակցային հարթակը (Հայաստան-Ռուսաստան- Ադրբեջան), մոսկովյան «Коммерсантъ» թերթը հրապարակեց նյութ, որից պարզ դարձավ, որ փաստացի գոյություն ունի հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ փաստաթղթի աշխատանքային տարբերակ, ըստ որի, Հայաստանը Ադրբեջանի տարածքով կստանա երկաթուղային գիծ Ռուսաստանի Դաշնության հետ կապի համար, ինչպես նաև ավտոճանապարհ դեպի Դերբենտ։

Ավելին, տրամաբանական կլիներ ենթադրել, որ Մոսկվայի եռակողմ բանակցությունների շրջանակներում քննարկման առարկա պետք է դառնար ՀՀ-ն Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի Դաշնության հետ կապելու, ՀՀ-ն Ադրբեջանի տարածքով Իրանի հետ կապող հաղորդակցությունների հարցը։
Ակնհայտ է նաև, որ կոմունիկացիաների անվտանգությունը (ինչպես Հայաստանի Հանրապետությունով, այնպես էլ Ադրբեջանով) գոնե որոշակի փուլում կարող էր ստանձնել ռուսական կողմը։ Սա, ընդհանուր առմամբ, տեղավորվում է այն հայեցակարգի մեջ, որն այդ օրերին փոխանցում էին ՌԴ իշխանություններն՝ ասելով, որ կողմերի միջև տնտեսական համագործակցությունը կնվազեցնի Երևանի և Բաքվի միջև լարվածության և անվստահության աստիճանը, և որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել այդ հարցում։

Այնուամենայնիվ, ի՞նչ եղավ հետո։ Հետագայում հայտնվեց, այսպես կոչված, արևմտյան բանակցային հարթակը, որը հատկապես ակտիվացավ Ուկրաինայում պատերազմի բռնկմամբ։ Ըստ ամենայնի, Փաշինյանը նույնպես համարել է, որ «Ռուսաստանը փլուզման մոտ է» և որոշել է օգտվել «պատմական հնարավորությունների պատուհանից»՝ բանակցային գործընթացն ամբողջությամբ Արևմուտք տեղափոխելու համար։
Արդյունքում՝ 2022 թվականի հոկտեմբերին Արցախը Պրահայում ճանաչվեց որպես Ադրբեջանի մաս, ինչը Բաքվին թույլ տվեց 2022 թվականի դեկտեմբերին սկսել ԼՂՀ շրջափակումը, իսկ 2023 թվականի սեպտեմբերին՝ էթնիկ զտումներ իրականացնել Արցախում։

Սրան զուգահեռ ընթանում էր Երևանի և Բաքվի միջև «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունների գործընթացը, և 2024 թվականի գարնան կեսերին կարելի է արձանագրել, որ ինչպես վերացավ հայկական Արցախը, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի և Իրանի հետ Ադրբեջանի տարածքով կապելու հաղորդակցությունների թեման անհետացավ տեղեկատվական օրակարգից: Ինչն իր հերթին հուշում է, որ այս հարցը հանվել է անգամ Երևանի և Բաքվի բանակցություններից, և այժմ քննարկվում է միայն Հայաստանի Հանրապետությունով հաղորդակցությունների հարցը։ Այլևս չի խոսվում Հայաստանի Ռուսաստանի և Իրանի միջև որևէ կապի մասին…

Միևնույն ժամանակ, ի՞նչ ենք տեղեկանում հունական «Kathimerini» թերթին տված Փաշինյանի հարցազրույցից. «Կա նաև արևելք-արևմուտք թևը, որը կարող է Հայաստանի տարածքով միացնել Կասպից ծովը Միջերկրական ծովին, ինչպես նաև Սև ծովի թուրքական նավահանգիստներին: Սրա համար հարկավոր է, որ Ադրբեջանից Հայաստանով երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր, մալուխներ մտնեն Թուրքիա: Եվ մենք պատրաստ ենք նման լուծումների»:

Ի՞նչ է սա նշանակում։
Սա նշանակում է, որ փաշինյանական Հայաստանը պատրաստ է դառնալ մեկ մեծ տարանցիկ գոտի Բաքվի և Անկարայի համար։ Գոտի, որով կանցնեն բոլոր տեսակի թուրքական հաղորդակցությունները:

Գործող իշխանության շատ կողմնակիցներ կարող են ասել, որ սա իրադարձությունների լավ զարգացման սցենար է, հատկապես հաշվի առնելով այն, որ նույն հարցազրույցում Փաշինյանը հայտարարել է՝ բոլոր ենթակառուցվածքները պետք է լինեն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են։ Ավելին, նա նշել էր, որ յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում է սահմանային և մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովում է անվտանգությունը։

Սակայն վերջին 6 տարվա իրականությունը մեզ պետք է սովորեցներ, որ Բաքուն ու Անկարան ավելի անկեղծ են հայերի հետ, քան ինքը՝ Փաշինյանը։ Ի՞նչ են ասում այս ամենի մասին Թուրքիան և Ադրբեջանը։

Բաքուն մերժում է այն գաղափարը, որ կոմունիկացիաների վերահսկողությունն իրականացնի Հայաստանը՝ պահանջելով երրորդ կողմի վերահսկողություն (երրորդ կողմ ասելով Բաքուն նկատի ունի Անկարային), իսկ բուն Թուրքիայում, ըստ տեղական մամուլի հաղորդագրությունների, որոնք այդպես էլ չհերքվեցին, առաջարկում են ՀՀ-ին Սյունիքի ինքնավարության հատուկ կարգավիճակ տալ ՝ իր էքսպանսիան (ինչպես տնտեսական, այնպես էլ հնարավոր ռազմական) հեշտացնելու համար։

Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ Արցախը հանձնվել է հանուն Հայաստանի Հանրապետությունով անցնող ադրբեջանական գազատարի, հանուն այս գազատարի «վրա փող աշխատելու» հնարավորության։ Սակայն այստեղ էլ Փաշինյանի հաշվարկը ձախողվելու է՝ Բաքուն և Անկարան թույլ չեն տա, որ Հայաստանը փող աշխատի տարանցման վրա։ Բաքուն և Անկարան չեն տեսնում փաշինյանական Հայաստանը որպես անկախ սուբյեկտ, որի շահերը պետք է հաշվի առնվեն, առավել ևս վճարեն տարանցման համար։
Անկեղծ լինենք՝ փաշինյանական պետությունը չի կարողանում կատարել իր հիմնական գործառույթը՝ ապահովել իր քաղաքացիների անվտանգությունն ու սեփական տարածքային ամբողջականությունը։ Եթե պետությունը չի կատարում իր հիմնական գործառույթն, ապա ինչո՞ւ են նրա ղեկավարները կարծում, որ ինչ-որ մեկը (մեր դեպքում՝ Հայաստանի էքզիստենցիալ թշնամիներ Թուրքիան և Ադրբեջանը) թույլ կտա նման պետությանը հարկեր հավաքելու, այդ թվում՝ տարանցման համար։
Մտածե՛ք այդ մասին…»։

դիտվել է 370 անգամ
Լրահոս
Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջումներին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում «Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Ավարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Հերթական կալանքի որոշումը՝ իշխանության սրտի դատավորի կողմից Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող Բաքուն բացահայտ ցույց է տալիս, որ թքած ունի Նիկոլի խաղաղության օրակարգերի էլ, խաչմերուկների վրա էլ... ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ Ջամալյան Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան Խոշոր վթար. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օր է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am