Աղետի և դիմադրության մաթեմատիկա. Վահե Հովհաննիսյան

Շատ կարևոր է՝ ճիշտ պատկերացնել պետության քանդման և դա թույլ չտալու ռեսուրսները։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Չպարտվելու համար մաթեմատիկական հաշվարկ է պետք։ Համաշխարհային պատմության մեջ եզակի վիճակ է. պետական ողջ ռեսուրսն աշխատում է պետության քանդման օգտին։

Նիկոլը մենակ չէ

Կա իշխանություն, կան ուժայիններ, կա ԱԺ խմբակցություն։ Նկատի ունենանք, որ Արցախի հանձնումից հետո իշխանությունից գոնե մեկ հրաժարական չեղավ։
Կա լուրջ մեդիա համակարգ՝ կոնկրետ քարոզիչների բանակ, որն ամեն ստոր պատվերի պատրաստ է՝ «հիտլերյուգենտների» համակարգ։
Կա իշխանությունից օգտվող խավ, որը հոգու խորքում ցավ է ապրում, բայց իր անձնական օգուտը մինչև նախավերջին պահը գերադասելու է։
Դիմադրությունը

Աժ-ում կա երկու ընդդիմադիր խմբակցություն
Կան ընդդիմադիր պատգամավորներ, որ հանրային հարթակներում մշտական ներկա են և հանդես են գալիս գրագետ խոսքով։ Կան զգալի թվով պատգամավորներ, որոնք ոչինչ չեն անում, բայց վնաս էլ չեն տա։
Կան տասնյակ ընդդիմադիր կուսակցություններ՝ սարսափազդու անուններով, բայց նրանց հավաքական էֆեկտը զրո է։
Կա լավ ցանկ՝ հանրային գործիչների, ովքեր ամենօրյա ռեժիմով աշխատում են, գրագետ ձևակերպումներովփորձելով կանխել, զգուշացնել և առաջարկել՝ այսպես ազդելով հանրային տրամադրությունների վրա։ Նրանց թվում է նաև Աշոտյանը, որն անգամ բանտից շարունակում է ակտիվ լինել։
Կան նոր ձևավորվող միավորներ, շարժումներ, որոնք առողջ ներուժ ունեն, բայց կայացման համար նրանց դեռ ժամանակ է պետք։
Կա մեդիա, որը լուրջ աշխատանք է տանում։
Կա եկեղեցի, նրա առանձին սպասավորներ, որոնք խղճի, հայրենիքի և մարդկության ամենօրյա բաց քարոզ են անում։
Կա ժողովրդական զգալի զանգված, որը հոգու խորքում արդեն մերժել է Նիկոլին, բայց դեռ չի ընտրել որևէ մեկին։
Հարց առաջին.

Արդյոք Նիկոլն ու նրա համակարգն ունե՞ն բավարար ներուժ՝ պետությունը քանդելու։ Պատասխան. միանշանակ՝ ոչ։ Նրանց իշխանությունը միայն առաջին հայացքից է թվում անառիկ ամրոց։ Ճիշտ ճնշման դեպքում կփլվի շատ արագ, քանի որ արդեն զրկված է հասարակական իրական հենարանից։

Հարց երկրորդ.

Արդյոք դիմադրության ներուժը բավարա՞ր է թույլ չտալու համար երկրի կազմաքանդում։ Միանշանակ՝ ոչ։ Արցախի անարգել հանձնումը դրա ամենավառ ապացույցն է։

Ո՞րն է հույսը, լուծումը.

Լուծումը մի քանի իրողության հստակ ընկալման մեջ է։

Նիկոլի այս պահի ռեսուրսն առավելագույնն է, այն մեծանալու որևէ հնարավորություն չունի։ Այս երկրում ով մարդկայնորեն ունակ է նրա հետ համագործակցելու, աշխատելու, արդեն արել է։ Մի քանի անուն ավել-պակաս բան չի փոխում։ Նա այս պահին ունի ոչ թե իր ներուժը մեծացնելու, այլ՝ իր թիմը պահելու խնդիր։ Իսկ նման խնդիրները սովորաբար վերջանում են թիմերի ֆորսմաժորային փլուզմամբ։
Փոխարենը՝ աճի հսկայական ներուժ ունի դիմադրությունը։ Ուղղակի աչքիդ առաջ է ճիշտ աշխատանքի դեպքում դիմադրության բազմակի անգամ մեծացման ներուժը։ Հաղթանակի ներուժը։
Ճիշտ աշխատանքի էությունը

Դիմադրության և հաղթանակի ճիշտ աշխատանքի նկարագրությունը երկու պարզ կետից է.

Գրագետ աշխատանք
ազնվություն
Պետք է զգոն լինել՝ չտրվելու համար կառավարվող պրովոկացիաներին, և հնարավորինս խուսափել գուցե ազնիվ մղումներով արվող հիմարություններից։ Սա 4 գյուղի խնդիր չէ, սա ՄԵԿ հոգու խնդիր է, որը դեֆորմացրել է պետությունը։ Սա պետություն ունենալու խնդիրն է»,- գրել է նա։

դիտվել է 162 անգամ
Լրահոս
Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջումներին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում «Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Ավարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Հերթական կալանքի որոշումը՝ իշխանության սրտի դատավորի կողմից Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող Բաքուն բացահայտ ցույց է տալիս, որ թքած ունի Նիկոլի խաղաղության օրակարգերի էլ, խաչմերուկների վրա էլ... ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ Ջամալյան Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան Խոշոր վթար. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օր է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am