«Լեթս դու պաչիկ». Արցախը հանձնողների գրկախառնությունը

Մակրոնը Ֆրանսիայի Նիկոլն է՝ կնոջ կաբլուկի տակ է, պետական գործերում դիլետանտ է, արկածախնդիր է, ամերիկացիների դրածո է:

Մակրոնն ու Նիկոլն իրար տեսնելիս գրկախառնվում են: Պաչպչվում: Հիմա էլ այդպես եղավ: Այս երկուսը Արցախի հանձնման ճարտարապետներն են: Էն դոդիկի տեսքով ու կեղծ ժպիտով Շարլ Միշելն էլ:

2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում քառակողմ հանդիպման ժամանակ Փաշինյանը պատռեց 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ ճանաչելով Արցախն Ադրբեջանի կազմում: Այդ քառակողմ հանդիպման մասնակիցներն էին՝ Մակրոնը, Նիկոլը, Շարլը և Ալիևը: Վերջինս օգտվեց այդ իրավիճակից՝ պաշարելով Արցախն ու հետագայում հայաթափելով այն:

Մակրոնի երեսպաշտությունը չափ ու սահման չունի: Ինքը գիտի, որ ամերիկացիների «պասով» ստանձնել է հայերի համար բարի քեռիի ֆունկցիան, բայց Շարլի հետ նպաստել է Արցախի կորստին: Նպատակն Արցախը չէր, ռուսներն էին, բայց ձեռքի հետ Արցախը հանձնեցին Ադրբեջանին:

Նիկոլը շատ լավ գիտեր, թե ինչն ինչոց է, բայց հանուն սեփական կաշվի՝ գնաց դավաճանության: Հիմա նա փաթաթվում է Մակրոնին, ում հանգիստ կարելի է Արցախի դահիճ համարել: Նմանը նմանին է գտնում ու փաթաթվում:

Նիկոլի վրա հիմա նույն խնդիրն է դրած, ինչ Մակրոնի. աշխատել Ռուսաստանի դեմ: Թեկուզև սեփական երկրի հաշվին: Ֆրանսիան տուժում է հակառուսական սանկցիաներից և ուկրաինական պատերազմից, բայց դա ԱՄՆ-ին չի հետաքրքրում: ԱՄՆ-ին հակառուսական քայլերն են հետաքրքրում, իսկ թե ինչ կլինի այդ քայլերի արանքում, իրենք թքած ունեն:

Նույնը Նիկոլի պահով է: Հայաստանը դրվել է Ռուսաստան-Արևմուտք բախման զոհասեղանին: Դրա դիմաց Նիկոլին տվել են անձնական երաշխիքներ, բայց Հայաստանին երաշխիքներ չեն տվել:

Նիկոլն, ինչպես Մակրոնը ծառայում են գլոբալ շահերին՝ սեփական պետության ու ժողովուրդների հաշվին: Տարբերությունն այն է, որ ֆրանսիացիներին ցեղասպանություն, իսկ Ֆրանսիային վերացում չի սպառնում:

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 571 անգամ
Լրահոս
Դրոնները հարվածել են Քուվեյթի միջազգային օդանավակայանին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ԵԽ-ի 36 պատգամավորներ Կալասից պահանջել են Ադրբեջանի նկատմամբ ԵՄ քաղաքականության վերագնահատում Բյուրեղավանում ավտովերանորոգման կետում աշխատանքներ կատարելիս պայթյուն է տեղի ունեցել Մոսկվայում Իրանի դեսպանը Մերձավոր Արևելքի երկրներին կոչ է արել ապահովել տարածաշրջանի անվտանգnւթյունը Հպարտանալ ուժով պարտադրված քայլով․․․ Իրական Հայաստանը․ Արթուր Խաչատրյան «Ա՛յ համբա՛լ, մահվան ավտոբուսդ նստիր ու գնա՛...»․ մանկավարժը պոռթկաց (video) «Կամ ասում ես՝ ովքեր են գործակալները, կա՛մ էդ թուղթը մտցնում եք ձեր բերանը»․ Անժելա Թովմասյան (video) 2026 թվականի փետրվարը շատ տաք էր և տեղումնառատ Հայաստանի համար Իսրայելը հարվածել է Իրանի «Թալեգան» միջուկային օբյեկտին Red Store-ից գնումներ կատարելիս մաքսիմալ զգոն եղեք. ձեզ խաբում են. Արամ Գևորգյան Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին Քննչական են հրավիրել «Ճի՞շտ ենք հասկանում՝ ով տվեց Արցախի անունը, ճնշումների է ենթարկվելու՞»․ Փաշինյանի արձագանքը (video) Ամենաշատ զոհերը ձեր օրոք են եղել․ խաղաղություն բառն ու՞մ վրա եք ծախում․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Նիկոլը նոր հողեր է տալի՞ս Ալիևին (video) Սաբա՛բ, քո տիրոջ... հիմա ու՞մ վրա եք մունաթ գալիս, ի՞նչ եք անում․ Մեսրոպ Մանուկյան (video) Էդ դուք եք էս թշնամությունը բերել՝ Փաշինյանի հետ․ ավագանու անդամը՝ Ավինյանին (video) «Փաշինյանն իր մոտ պահած 1 տոննա կոկայինն ինչպես է «գցում» Քեթրինի Միհրանի գրպանը» (video) Ավինյանը սելֆի էր անում, ասում էր՝ ոչինչ չկա, բայց Սև լճում ներխուժում էր եղել, հետո ընդունեցին դա (video) Փաշինյանը փորձում է արևմտյան կենտրոններից ստանալ Հայաստանի ներսում ռեպրեսիաներ իրականացնելու լեգիտիմություն, «կանաչ լույս». Սուրենյանց Հայաստանում Թուրքիայի քաղաքացիների անվամբ գրանցված է 60 միավոր անշարժ գույք. Sputnik Արմենիա Կառավարությունը ևս 4.6 մլրդ դրամ հատկացրեց պարգևավճարներին Հայոց ցեղասպանության մասին անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը դատական գործի առիթ է դարձել Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ Hype FC Brazil. Արման Ծառուկյանը հաղթել է Մոկաևին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am