Փաշինյանի «ահաբեկչական» այցը Ոսկեպար

Փաշինյանը այցելել է Ոսկեպար, որտեղ դահլիճային հանդիպում է ունեցել ոսկեպարցիների հետ: Փորձառու լրագրող Ոսկան Սարգսյանը հաղորդում է, որ Ոսկեպարում Փաշինյանին «շատ սառն են ընդունել»:
Այցի նպատակը նախքան նրա՝ ֆիզիկապես Ոսկեպարում հայտնվելն էլ պարզ էր: Փաշինյանը այնտեղ էր մեկնել, որպեսզի ոսկեպարցիներին հայտնի, որ մերձակա հայկական հողերը նվիրելու է Ալիևին: Դա էլ, հասկանալի է, այն բանի համար, որ ադրբեջանական թուրքերն այսուհետ կարողանան կոտորել Ոսկեպարի, Բաղանիսի, մերձակա մյուս հայկական գյուղերի բնակիչներին, կանանց, երեխաներին, քարուքանդ անեն պապերի գերեզմանները:
Գործնականում Փաշինյանը ստանձնել է Ալիևի խոսնակի դերը, քանի որ միակ բանը, որ նա «տվել» է հանդիպման մասնակիցներին, եղել է մարդկանց «ահ տալը»:
Այո, Փաշինյանը, որ համարվում է ՀՀ վարչապետ, ՀՀ քաղաքացիներին՝ ոսկեպարցիներին սպառնացել է պատերազմով, եթե... մերձակա հայկական տարածքները անհապաղ չտան ոխերիմ ու հայակեր թշնամուն: Մի հատ էլ կրկնենք. Հայաստանի ղեկավար համարվողը հայերին ահաբեկում է պատերազմով: Սովորաբար, հայերին պատերազմով ահաբեկում է Ալիևը: Հիմա ո՞րն է նրանց տարբերությունը: Միայն ա՞յն, որ Փաշինյանը համարվում է Հայաստանի վարչապետ:
Ավելին, ո՞ւմ է Փաշինյանը սպառնում պատերազմով, եթե չհամաձայնեն մերձակա տարածքները հանձնել թշնամուն: Սպառնում է հայ մարդկանց, որ առանց այդ էլ, արդեն ավելի քան 30 տարի ապրում են այդ պատերազմի պայմաններում: Եթե չեք մոռացել, Ոսկեպարը սահմանամերձ ու սահմանապա՛հ գյուղ է:
Բնականաբար, հնչել է ամենից տրամաբանական հարցը. ի՞նչ երաշխիք, որ եթե այդ տարածքները հանձնեն (նվիրեն) թշնամուն, այդ դեպքում պատերազմ, թշնամական հարձակումներ, ելուզակություններ չեն լինի: Փաշինյանը, և սա առանցքային պահ է, ասել է, թե՝ երաշխիքներ չկան, բայց հույս կա, որ այս անգամ Ադրբեջանը այդպես չի վարվի:
Էստեղ են ասել՝ իյա՜, իրո՞ք, էդ խելքի տեր քանի՞ եղբայր եք...
Չէ, դուք պատկերացնո՞ւմ եք, Փաշինյանը հույս ունի (խաբում է, իհարկե), որ ադրբեջանական հրոսակները, ավելի մոտենալով Ոսկեպարին կամ մյուս հայկական բնակավայրերին, դիրքավորվելով այդ կետերում, չեն հարձակվելու հայկական բնակավայրերի, հայ բնակիչների, հայկական դպրոցների, հայ երեխաների վրա, չեն կրակելու, չեն մորթելու, չեն սպանելու: Այն ադրբեջանական հրոսակը, որի պետականորեն հռչակված ծրագիրն ու քաղաքականությունը հայերին բնաջնջելն է, Հայաստանը զավթելը և որպես պետություն վերացնելն է:
Թե ի՞նչ «խաղաղություն» ողորմություն կստանա Փաշինյանը, դժվար չէ կանխատեսել: Այդ «խաղաղությունը» կոչվելու է՝ «թրքացած Էրմենիստան»: Բայց որ նշված 4 կետերը հանցագործ ու հայակեր թշնամուն նվիրելուց հետո մերձակայքի հայկական գյուղերի բնակիչների կյանքն արնաթաթախ դժոխքի է վերածվելու, կարող եք դույզն-ինչ դրանում չկասկածել: Ու դրա միակ մեղավորն ու պատասխանատուն լինելու է անձամբ Նիկոլ Փաշինյանը՝ իր ՔՊ-ով հանդերձ:
Ա.Հ.
Zham.am

դիտվել է 1550 անգամ
Լրահոս
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն Իրաքը Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա կտեղակայի ««Խաղաղության» են պատրաստվում…». Վարուժան Գեղամյան «Դավաճանը հողեր է հանձնում». պաստառներ՝ Կառավարության ներկայացուցիչների դիմաց Ապրիլի 17-29-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Հայաստանի արդի մարտահրավերները եւ դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները Վրաստանն ու նոր աշխարհաքաղաքականությունն Անդրկովկասում Ավտոերթ Գյումրիում` ի պաշտպանություն Տավուշի (Տեսանյութ) Հրապարակված քարտեզից պարզվեց, որ Կիրանցի պատմական կենտրոնը, որտեղ հարյուրավոր տարիներ եղել են գյուղի եկեղեցին, գրասենյակը և այլն, չգիտես ինչու՝ կարող է Ադրբեջանին պատկանել․ Նազարյան Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը «Դատախազության գործունեության մասին հաղորդման» մեջ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին կատարված անդրադարձը պարունակում է իրականությանը, մեղմ ասած, չհամապատասխանող տեղեկություններ․ Մելիքյան Տավուշում չեմ տեսել գեթ մի մարդ, որն անտարբեր լինի իր հողի նկատմամբ․ Այս մարդիկ արժանապատվության, պատվի, կամքի, հայրենասիրության ամբարումն են․ Պետրոսյան Եթե ադրբեջանցիներին այդքան մոտ թողնեն, անտառներից դիվերսանտներ էլ կարող են գյուղեր մտնել․ Ոսկեպարցի Մանկապղծության փորձ է կատարվել Երևանում դրբեջանի պատգամավորն առաջարկում է Արծվաշենը վերադարձնել Հայաստանին Կիրանցի բնակիչները եկել են Փաշինյանի հետ հանդիպման ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հերթական չհայտարարված այցն է կատարել Կիև Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարություն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն Տավուշցինե՛ր, մի՛ եկեք Երևան Նիկոլի հետ հանդիպման․ ամեն ինչ բարդելու է ձեզ վրա․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am