Հայաստանին դարձնում են երկրորդ Ուկրաինա, բայց ավելի վատ սցենարով․ վերլուծական

7or.am-ը գրում է․ Բրիտանացի պաշտոնյան հայտարարել է, որ եթե Հայաստանը դուրս գա Ռուսաստանի դեմ, ապա իրենք կօգնեն։ Նման «կուտ» միայն աբորիգեններին են տալիս, այն էլ՝ շատ հազվադեպ։

Սրան զուգահեռ Ադրբեջանը 4 գյուղ է պահանջում Հայաստանից ու մեր երկիրը համարում «Արևմտյան Ադրբեջան»։ Բրիտանացիք այս թեմայով չեն խոսում։ Իրենք կողմ են այդ ամենին, միայն թե ռուսներին վնասեն։

Արևմուտքի խնդիրը պարզ է՝ Հայաստանը դարձնել մատաղացու գառ հակառուսական ու հակաիրանական պայքարում։ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է դրան՝ սեփական անվտանգության երաշխիքների և սեփական թալանը վայելելու դիմաց։

Նիկոլը խաբում է հայ ժողովրդին, թե, իբր, Հայաստանի ինքնիշխանության համար պետք է պատերազմ հայտարարել Ռուսաստանին, գնալ Իրանի դեմ։ Քայլարածների քարոզն այն է, թե, իբր, այդ ամենից հետո Արևմուտքը մեզ կօգնի, մենք կդառնանք ԵՄ անդամ ու կյանքը կդառնա մեղր։

Այս ամենը մեկ անգամ արդեն եղել է հայ ժողովրդի հետ։ Դա Սևրի պայմանագրին միանալու ժամանակ էր։ Դրան հաջորդեց 1–ին հանրապետության կորուստը։ Այս անգամ շատ ավելի դաժան գործընթաց է սպասվում՝ ողբերգական վերջաբանով։ Բայց դա Արևմուտքին չի հետաքրքրում։ Իրենք Հայաստանի դեմ բան չունեն, բայց Ռուսաստանի ու Իրանի դեմ պայքարում պատրաստ են զոհաբերել Հայաստանը։

Արևմուտքն ուզում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։ Վրաստանը, որն ունի եվրաինտեգրացիայի վեկտոր, չի հաձայնում դա անել, քանզի տեսել է, թե ինչպես է Արևմուտքն իրեն պահել 2008 թվականին․ Վրաստանին թողեցին մեն մենակ՝ ռուսական տանկերի դեմ։

Վրաստանը նաև տեսնում է, թե ինչ է կատարվում Ուկրաինայում։ Դա է պատճառը, որ Վրաստանը հրաժարվում է մատաղացու գառան կարգավիճակից։

Վրաստանը հրաժարվում է զոհաբերվել, իսկ Նիկոլ Փաշինյանը կողմ է Հայաստանի զոհաբերմանը։ Ինքն արդեն իրեն տեսնում է Տիխանովսկայայի կամ Նավալնու կնոջ կարգավիճակում, երբ արևմտյան հարթակներից կխոսի Ռուսաստանի դեմ ու Հայաստանի կործանման համար կմեղադրի Պուտինին։

ԱՄՆ պետքարտուղարն ասում է, որ իրենք Թուրքիայի հետ են կարգավորելու հայ–ադրբեջանական հարաբերությունները։ Դա իրականում նշանակում է, որ Թուրքիային է վերապահված ՀՀ թաղման արարողության ղեկավարի դերը։ Հայ ժողովուրդը և իր քաղաքական վերնախավը համաձա՞յն են դրան։ Համաձա՞յն են թաղման թափորի դիմացը տեսնել ծաղկեպսակ, որի վրա գրված կլինի՝ «մորթվեց՝ հանուն ինքնիշխանության»։

դիտվել է 3488 անգամ
Լրահոս
3 անձ դաժանաբար ծեծել են Էդգար Ղազարյանին, բայց նրանց չեն զրկել ազատությունից, վաղը դատն է լինելու․ Մելիքյան ԵՄ-ը 1.5 միլիոն եվրո դրամաշնորհ է փոխանցել ՀՀ-ին՝ Արցախի հայերի կարիքների բավարարման նպատակով Հաջորդ քաղբանտարկյալը Հովիկ Աղազարյանն է, ու բոլոր ՔՊ–ականներին դա է սպասվում (video) #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Հայաստանը կտրելու են ոչ թե Սյունիքից, այլ՝ Երասխից․ Արդարադատության գեներալ-մայոր (video) ՀՀ-Թուրքիա սահմանին տեղի է ունեցել մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը Անդրանիկ Փիլոյանից կբռնագրավվի 860 հազար դրամ․ նոր մանրամասներ Ում հետ պետք էր՝ հանդիպել եմ. Բագրատ Սրբազանը նոր փակագծեր է բացում (video) Միքայել Սրբազանի կարևոր հայտարարությունը Հովիկ Աղազարյանը կգնա դժոխք. Նարեկ Մալյան (video) Անահիտ Մանասյան, եկե՛ք, խոսե՛ք քաղաքական բանտարկյալների հետ. այդ մարդիկ այստեղ են. Ռուբեն Մելիքյան (video) Կանխվել է Իրանից Թուրքիա ավելի քան 3000 միգրանտի անօրինական մուտք Գնաճը կարող է մինչև 0.5 տոկոս կազմել. ԿԲ նախագահ Քոչարյանի և Սարգսյանի օրոք ՀՀ 20 տարվա բյուջեների գումարը 147 մլրդ դոլար էր․ տեսնենք՝ Փաշինյանի հետ բերածը քանի՞ տոկոսն է կազմում․ Առաքելյան Բացե՛ք «Գոյ»-ի դռները. hազարավոր մարդիկ մեծացել են «Գոյ»-ի ներկայացումների ազդեցության ներքո․ հայտարարություն Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները պետք է լիակատար իրավունք ունենան մասնակցելու մեր երկրի կյանքին․ Բագրատ Սրբազան Գեղարքունիքում «ՎԱԶ 2107»-ը շրջվել է. կա 4 տուժած Արցախի խորհրդարանը փակ նիստ է հրավիրել, որին մասնակցում են նաև Սամվել Բաբայանի ու Արայիկ Հարությունյանի քաղաքական թիմերը Բրազիլիայի նախագահը վերակենդանացման բաժանմունքում է Մառախուղի պատճառով մի շարք ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում, կա հետաձգված թռիչք․ ՀԺ 6 միլիոն դրամ կբռնագանձվի հօգուտ Երևան համայնքի #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Հայաստանը կտրելու են ոչ թե Սյունիքից, այլ՝ Երասխից․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ի՞նչ էր ցուցադրում Աննան Փարիզում․․․ (video) «Ի՞նչ է արել Հովիկ Աղազարյանը Աննա Հակոբյանին» (Մամուլի տեսություն) (video) Էլինար Վարդանյանը՝ ՄԻՊ-ի խայտառակ պահվածքի մասին․․․ (video) «Սասու՛ն, բացահայտվելու է՝ ինչպես է քո Կադիրով որդին ծեծում-ջարդում Հրազդանում»․ գնդապետ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am