Մենք Բագրատ Սրբազանի կողքին ենք․ կեղծ տեղեկություններ են տարածում․ կիրանցեցիներ (video)
Կեղծ հայտարարություն է, կիրանցեցիների և Բագրատ Սրբազանի միջև որևէ տարաձայնություն չկա․ Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասացին բնակիչները։
«Կեղծ լուրեր են տարածում՝ զուտ ժողովրդի մեջ պառակտում մտցնելու համար։ Ամենասկզբից Բագրատ Սրբազանը մեր կողքը կանգնած է, հիմա էլ է մեր կողքը կանգնած, մենք էլ՝ իրա հետ, որովհետև միակ ադեկվատ, առանց հետին մտքերի, առանց անձնական շահերի ու հետաքրքրությունների՝ եկեղեցին է՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, մենք էլ մեր թեմի առաջնորդի հետ ենք։ Մենք ցանակնում ենք հենց այս պահին էլ լինել Սրբազանի հետ, քայլել Երևան, բայց տեսնում եք՝ ինչքան ուժային կառույցներ կան, ոչ մեկի հանդեպ վստահություն չունենք, չենք կարող լքել մեր հողը, դարպասները»,-ասաց բնակիչներից մեկը։
Միանշանակ մենք Սրբազանի հետ ենք, ուղղակի այստեղ ենք կանգնել, որ թույլ չտանք որևէ գործողություն կատարեն։
Մանրամասները՝ տեսանյութում․