ՔՊԿ–ն տրանսպորտը թանկացնում է գիշերով՝ մթության քողի տակ

Երևանու ավագանիում ձևավորված ՔՊԿ–ական իշխանությունը (դրա մաս են կազմում «քույրիկ» Արամի կուսակցությունը և «Հանրային ձայնի» թրաֆիքինգի ենթարկվածները) քաղաքային տրանսպորտի թանկացման նախագիծ է ներկայացրել։ Առաջին նախագիծը, որը նախատեսում էր մինչև 260 դրամ թանկացում 100 դրամի փոխարեն, մեծ հակազդեցություն առաջացրեց։ Այդ հակազդեցությունից հետո Տիգրան Ավինյանը հետ քաշվեց։ Խոստացան վերանայել որոշումը, բայց իրականում չվերանայեցին։ Ընդամենը մի քանի կոսմետիկ փոփոխություն են իրականացրել, մի փոքր «էժանացրել» են իրենց նախնական ներկայացրած թվերից, բայց միևույն է թանկացրել են քաղաքային տրանսպորտը։

Ուշագրավն այն է, որ Երևանի ավագանու համապատասխան հանձնաժողովի՝ մարտի 7–ի նիստի սկզբնական օրակարգում տրանսպորտի թանկացման նախագիծը չկար։ Այն բերեցին նիստից մեկ ժամ առաջ։ Բուն նիստը տևեց մինչև մարտի 8–ի՝ գիշերվա 2–ը, ինչն աննախադեպ է։

Հիմնականում «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն էին հանձնաժողովի նիստի ժամանակ կռիվ տալիս այդ թանկացումների դեմ։ Ընդդիմադիրների տված հարցերից, ստացած պատասխաններից ու բացահայտումներից պարզ դարձավ, որ Տիգրան Ավինյան–Սուրեն Գրիգորյան զույգը, Նիկոլ Փաշինյանի գիտությամբ, քաղաքային տրանսպորտը թանկացնում է, քանզի

–չի կարողանում ստվերի դեմն առնել,

–չի կարողանում բարեփոխել տրանսպորտային համակարգը,

–չի կարողանում անարդյունավետ կառավարում իրականացնել,

–նոր ավտոբուսների բերելու ծախսն ուզում է հանել ժողովրդի գրպանից,

–ուզում է փող աշխատել։

Չներկայացվեց ոչ մի առարկայական հիմնավորում, թե ինչու են որոշել թանկացնել և ինչու է հենց այդ չափով։ Սրանց միակ փաստարկն այն է, որ եթե ավտոբուսներ ենք բերել, ուրեմն պետք է քաղաքացին թանկ վճարի դրա համար։

Ի դեպ, «Մայր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է քաղաքային տրանսպորտի գների վերաբերյալ սեփական նախագիծը, որի մեխն այն է, որ տրանսպորտից օգտվելու գինը չպետք է բարձրանա, իսկ եթե քաղաքացին օրվա մեջ 4 անգամից շատ է օգտվում տրանսպորտից, ապա գինն այդ դեպքում 100 դրամից էլ պակաս պետք է լինի։

«Մայր Հայաստանի» ներկայացրած նախագծի փիլիսոփայությունն այն է, որ տրանսպորտից օգտվելը լայն սոցիալական խնդիր է և համայնքը, պետությունը պետք է ֆինանսական հատկացմամբ փոխհատուցեն գինը։ Բացի այդ՝ «Մայր Հայաստանն» առաջարկում է բարեփոխել տրանսպորտային համակարգը, ինչը զգալիորեն կիջեցնի ինքնարժեքը և կիրականացվի ֆինանսների արդյունավետ կառավարում։

«Մայր Հայաստանի» նախագիծով տրանսպորտից օգտվելու արտոնյալ պայմաններ են ստանում թոշակառուները, ինչպես նաև 1–ին, 2–րդ, 3–րդ կարգի հաշմանդամները․ նրանց համար տրանսպորտը պետք է լինի անվճար։ Քաղաքացին այդ նախագծի համաձայն կարող է ընտրություն կատարել՝ կա՛մ օգտվել այսօր գործող գներից ու մեկանգամյա վճարումներ կատարել ավտոբուսի, մետրոյի (100 դրամ) և տրոլեյբուսի (50 դրամ) համար, կա՛մ գնել քարտեր ու անսամանակ օգտվել տրանսպորտից՝ ավելի էժան գնով։

Եթե քաղաքացին օրվա մեջ 4–ից շատ է օգտվում տրանսպորտից, ապա իրեն ձեռնտու կլինի գնել քարտեր։ «Մայր Հայաստանն» առաջակում է անսահմանափակ քանակով մետրոյից, ավտոբուսից, տրոլեյբուսից միասնական տոմսային համակարգից օգտվելու դեպքում հետևյալ գները՝

–1 օրվա համար՝ 400 դրամ,

–7 օրվա համար՝ 2.000 դրամ,

–30 օրվա համար՝ 5.500 դրամ,

–180 օրվա համար՝ 20.000 դրամ,

–365 օրվա համար՝ 35.000 դրամ։

Նիկոլենց առաջարկած գները մի քանի անգամ գերազանցում են «Մայր Հայաստանի» առաջարկած գներին և նախատեսում են թանկացումներ։

Ուշագրավն այն է, որ քաղաքային իշխանությունը «Մայր Հայաստանի» նախագիծը չի ներառել ո՛չ հանձնաժողովի նիստի քննարկմանը, ո՛չ մարտի 12–ին նախատեսվող ավագանու նիստի օրակարգում, ինչը բացահայտ ապօրինություն է։

Եվ այսպես, տրանսպորտի թանկացման գիշերային որոշումը ՔՊԿ–ն հանձնաժողովում կայացրեց։ Իրական ընդդիմության միակ գործիքն այս պայմաններում այդ հարցի քվեարկության ժամանակ քվորում չապահովելն է։

Ըստ ՔՊԿ–ական նախագծի՝ թանկացումները լինելու են սեպտեմբերի 1–ից։ Ժողովրդին պետք է կազմակերպել՝ այդ թանկացման դեմն առնելու համար։

Պետրոս Ալեքսանյան

7or.am

դիտվել է 546 անգամ
Լրահոս
Համարդ գրի , թափով․ Աննա Հակոբյանի զգեստը սկանդալ է առաջացրել Ինչու է ՀՀ–ն Արաքս գետի պատնեշի նախագիծը համաձայնեցնում Թուրքիայի հետ․ ԱԳՆ–ի պատասխանը Անթույլատրելի ենք համարում իշխանությունների կողմից այս անհամաչափ ուժի և բիրտ ճնշումների կիրառումը․ Հայտարարություն Հայերն էթնիկ զտnւմներ են իրականացրել և Հայաստանում ստեղծել մոնոէթնիկ պետություն, Ալիևի ելույթը մեզ համար ուղեցույց էր․ «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի խորհրդի անդամ Ես կարծում էի, որ շատ լավ հարաբերություններ ունեմ Պուտինի հետ, մտածում էի՝ հեշտ կլինի․ Թրամփը՝ ուկրաիանական hակամարտության կարգավորման մասին Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկի նավթային ենթակառուցվածքները Կոլումբիան ռմբակոծություն է իրականացրել Վենեսուելայի սահմանի մոտ Ամենայն հայոց Կաթողիկոսը այցելել է Հնդկաստան #ՀԻՄԱ․ «Նիկոլին գցել են ծանր վիճակի մեջ․․․ ԱԺ-ում ինքնատիրապետումը կորցրել էր, որովհետև․․․»․ Վարդանյան (video) Ավելի արագ, քան Ֆորմուլա 1-ի վարորդները․ Կարապետյանի գործը ողջ աշխարհում ամենաարագընթացն է․ Մելոյան Իշխանությունը վերջին օրերին նոր բլեֆի է անցել․ Տիգրան Աբրահամյան Աբովյանում կատարված սպանության մեջ կասկածվող երկու անձինք ձերբակալվել են Երևանում «Opel Astra»-ն բախվել է «Toyota»-ին, «Mercedes»-ին, «Tesla»-ին և «Chevrolet Volt»-ին Աստծո խոսքը չի շղթայվում. Արագածոտնի թեմ Շատ դրական եմ վերաբերվում Սևակ Խաչատրյանի գլխավորած «Հաղթանակ» դաշինքին. Հոխիկյանը` Վաղարշապատի ընտրությունների մասին Սիրելի՛ Էջմիածնեցիներ, խնդրում եմ ձեր քվեով նենց անեք, որ Վաղարշապատում այս ուրացողները մերժվեն. Ռուբեն Մելիքյան Որքան շատ ենք լսում՝ «Սիրում եմ ձեզ», այնքան արձանագրում ենք սգո և տառապանքի օրեր. Ռուբեն Վարդապետ Փաշինյանը Մայր Աթոռ չի մեկնելու. «Հրապարակ» Նիկոլի Ալե'ն, "Հայր Մերն" իմանալո՞վ Շուշիի Սուրբ Ղազանչեցոցը, Գանձասարն, Ամարասն ու հարյուրավոր վանքեր նվիրեցիք թուրքին «Փաստ». Երբ ամբողջ իրավապահ համակարգը դրված է մեկ անձի սպասարկման ներքո, վիճակն էլ այս պետք է լինի «Հրապարակ». Փաշինյանը կաթողիկոսին գահընկեց անելու ծրագրի «տակ է մնացել». Ինչ է նա մտածում «Ժողովուրդ». «Պոզով եւ պոչով կոռուպցիայի» դեմ պայքարը սահմանափակվում է ընդամենը 300 հազար դրամ տուգանքով «Փաստ». Ինչպես են Միքայել Հարությունյանի որդիները «պատվիրել» եվրո-ամերիկյան սանկցիաներ Նիկոլ Փաշինյանը Կարեն Անդրեասյանին գործուղում է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան վրա ոչ թե ռուսական, այլ ամերիկյան հրթիռ է ընկել. ТАСС
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 13-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am