Արցախցիների օժանդակության հարցերը մնում են չլուծված

«Փաստ» օրաթերթը գրում է. Երբ արցախցիները բռնի տեղահանման ենթարկվեցին, տարբեր միջազգային կառույցներ նշում էին, թե հաստատակամ են նրանց աջակցություն տրամադրելու հարցում (իբր արցախցիների՝ իրենց հողում ապրելու իրավունքի մասին հայտարարությունների պարագայում շատ հետևողական եղան)։ Բայց այդ աջակցությունը լիովին բավարար չէր, դրա համար էլ արցախցիների կարիքները հոգալու հարցը մեծամասամբ մնացել է Հայաստանի վրա։ Ուստի, Հայաստանի Հանրապետության խնդիրն է անընդհատ նախաձեռնողականություն ցուցաբերել միջազգային կառույցներից աջակցություն ստանալու նպատակով։ Մյուս կողմից էլ՝ ներկայումս որևէ միջազգային հարթակում չի խոսվում այն մասին, որ արցախցիների գույքն ուղղակի բռնազավթված է, իսկ նրանց պատկանող տարածքները՝ օկուպացված, ինչը միջազգային արդարադատության հարց է։ Ու, ըստ այդմ, չկա նաև այս խնդրի հետ կապված որևէ դատական գործընթաց, որը հիմա պետք է արդեն սկսված լիներ։

Փոխարենը Ադրբեջանը փոխհատուցում պահանջող արբիտրաժային գործընթաց է նախաձեռնել՝ Հայաստանին մեղադրելով Լեռնային Ղարաբաղի ռեսուրսներն օգտագործելու մեջ։ Բաքուն նաև փորձում է միջազգային հարթակում բարձրացնել ու Հայաստանի դեմ օգտագործել ականապատման հարցը։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանում իշխանություններն անընդհատ խոսում են միայն արցախցիների ինտեգրման մասին, բայց պետք է այնպիսի քայլեր ձեռնարկվեին, որոնք ցույց կտային, որ այդ մարդիկ շարունակում են մնալ փախստականի կարգավիճակով։

Ավելին՝ անհրաժեշտ էր արցախցիներին ոչ թե ցրել երկրով մեկ՝ բնակեցնելով տարբեր բնակավայրերում, այլ նրանց հնարավորինս կենտրոնացնել կամ առնվազն պահպանել Արցախի տարածքային կառուցվածքն ու ցույց տալ, որ այդ մարդկանց խնդիրը լուծված չէ, ու նրանք պահանջատեր են։ Այդպիսով հետագայում նաև ավելի դյուրին կլիներ ապահովել արցախցիների վերադարձն իրենց հարազատ բնակավայրերը։ Հայաստանը պարտավոր է առանձնահատուկ ջանքեր գործադրել, որ արցախցիների վերադարձի թեման միջազգային հարթակում և հայ-ադրբեջանական բանակցային սեղանին դառնա քննարկման առարկա։ Ըստ այդմ, անհրաժեշտ է օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն՝ ներկայացնելու, որ Արցախում բնակվող հայ բնակչության նկատմամբ կոնկրետ հանցագործություններ են իրականացվել։

Անհրաժեշտ է նաև ստեղծել Արցախի հարցով զբաղվող կազմակերպություններ ու ՀԿ-ներ, որոնք, ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում իրենց գործունեությամբ թեժ կպահեն արցախահայության հարցը։ Պետք է ընդունել նաև, որ Արցախի հայությանը պետական աջակցություն տրամադրելու հարցը նույնպես մնում է հրատապ։ Այսօր արցախցիները դժգոհ են Հայաստանի կողմից հատկացված օգնությունից։ Նրանք բողոքի ակցիաներ են կազմակերպում և ընդգծում, որ կառավարության կողմից տրամադրվող գումարներով ուղղակի հնարավոր չէ բնակարանի հարց լուծել։ Իսկ անշարժ գույքի բազմաթիվ սեփականատերեր էլ, օգտվելով իրավիճակից, ավելի են բարձրացնում վարձակալության և բնակարանների վաճառքի գները։ Բացի այդ, աջակցություն տրամադրելու հարցը միայն բնակարանների խնդրով չի սահմանափակվում, արցախցիներին պետք է ապահովել մշտական աշխատանքով։

Հաջորդ խնդիրն այն է, որ չպետք է թույլ տալ, որ Հայաստան տեղափոխված Արցախի բնակչությունը հեռանա, ինչը հետագայում դժվարացնելու է նրանց իրավունքների վերականգնման գործընթացը։ Առանց այն էլ արցախցիների մի մասն արդեն իսկ հեռացել է։ Դրա համար անհրաժեշտ է այնպիսի սոցիալական պայմաններ ստեղծել, որ այդ մարդիկ ուղղակի նախընտրեն մնալ Հայաստանում։ Հ.Գ.-Նյութը պատրաստ էր տպագրության, երբ արցախյան 32 կազմակերպություններ բաց նամակ հղեցին ՀՀ կառավարությանը՝ արցախցիների բնակարանային կարիքների բավարարման քննարկվող ծրագրի վերաբերյալ:

Նրանք 13 կետից բաղկացած ծրագիր էին առաջարկել կառավարությանը և նշել. «Այս ծրագիրը, միանշանակ, պետք է նպաստի Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց միասնականությանը, ինքնության պահպանմանն ու արտագաղթի բացառմանը, ինչպես նաև ՀՀ ժողովրդագրական ու տնտեսական զարգացման որոշ խնդիրների լուծմանը: Այն պետք է ռազմավարական առումով հաշվի առնի նաև Արցախ հնարավոր վերադարձի նպատակը՝ անհրաժեշտ պայմաններ ու գործողություններ ապահովելով այդ նպատակի համար: Ի պատասխան տարաբնույթ պնդումների ու շահարկումների՝ ընդգծենք, որ մենք, բնականաբար, կողմ ենք պետական աջակցության բոլոր (այդ թվում՝ բնակարանային) ծրագրերին նաև ՀՀ մեր հայրենակիցների համար: Սակայն, մյուս կողմից, կարևոր է գիտակցել Արցախից բռնի տեղահանված ժողովրդի հանդեպ առանձնահատուկ մոտեցման հիմնավորվածությունը՝ հաշվի առնելով մեր մեծագույն կորուստները և Արցախի ժողովրդի ու, առհասարակ, փախստական անձանց հանդեպ ՀՀ ստանձնած միջազգային ու ներպետական պարտավորությունները»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 132 անգամ
Լրահոս
Որտե՞ղ է ընդդիմությունը, ինչո՞ւ չի աջակցում Տավուշյան շարժմանը․ Իշխան Սաղաթելյանը անդրադարձել է ընդդիմությանն ուղղված մի շարք հարցերի Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան Арман Варданян: «Мы не позволим, чтобы Запад воевал с Москвой до последнего армянина» Հենց հիմա թուրքը պլանավորում է մեր չլինելու ծրագիրը, ես հաշտ չեմ․ ակցիա՝ Կառավարության դիմաց Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»-ի ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին Դանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետ Կիրանցի ճանապարհ են իջել սարիգյուղցի երեխաներ․ միանում են Տավուշի համար պայքարին. տեսանյութ ԵՄ-ն Ադրբեջանում ականազերծման նոր նախաձեռնությամբ հանդես կգա Էլեկտրաէներգիայի մատակարարումը Կիրանցում վերականգնվել է Մինչև Երևան դառնալու ենք թիրախ՝ թշնամու համար․ Ակցիա՝ Գյումրիում «Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենց «Դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են Հայաստանի ռազմավարական բարձունքներն ու ենթակառուցվածքները․ Տիգրան Աբրահամյան Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ աշակերտի նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություն գործադրելու համար Սպանություն՝ Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում Ադրբեջանի իշխանույթունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար․ Թաթոյան Իրավիճակը Կիրանց տանող ճանապարհին Վաղը Վազգեն Մանուկյանի գործով դռնբաց դատական հերթական նիստը կանցկացվի Փաստացի Ադրբեջանի բանակցային պլանը, որը ունի համաձայնեցված փաստաթղթային տեսք, փաստացի Հայաստանը այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» դարձնելն է. Վլադիմիր Մարտիրոսյան Ստեղծվել է «Made in Turan» տարբերանշանը. Ադրբեջանը դառնում է թուրանականության կենտրոն. Մհեր Աբրահամյան Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ ու մասնագիտություն․ ԳԹԿ-ն հորդորում է ակտիվ լինել Մակրոնը` Ուկրաինա զորք ուղարկելու հնարավորության մասին Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am