Խորտակվող նավակը լքող առնետը կամ ինչպես դառնալ հատուկ հանձնարարություններով «ընդդիմադիր»

Էդմոն Մա ն րուքյանը հայտարարել է, որ այլևս չի լինելու Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանը։

«Վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում»,– ասել է «լուսավոր» Էդմոնը։

Էդմոնը միամիտ լոռեցու իմիջի մեջ մտած փորձում է մարդկանց միամիտի տեղ դնել։

Այդ ի՞նչ տեսլականների տարբերություն է, որը ստիպել է «գերսկզբունքային» սույն հաճախորդին հրաժարական տալ։ Նիկոլը տարիներ շարունակ նույն տեսլականի մեջ է եղել։ Այն պահին, երբ Էդմոնի համար պաշտոն հորինեցին, այդ պահից սկսած էլ Նիկոլի մոտ բան չի փոխվել։ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, Թուրքիայի նախապայմանները բավարարելը, Հայաստանն աշխարհաքաղաքական բախումներում մանրադրամ դարձնելը Նիկոլ Փաշինյանի մշտական գիծն է եղել և հիմա էլ նույնը շարունակվում է։ Էդմոնը սպասարկել է նիկոլական այդ գիծը։ Այնպես որ թող «կռուտիտներ» չանի, թե բա՝ բան է փոխվել, տեսլականներս չի համընկնում։ Բան չի՛ փոխվել։

«Ելքի» ռուբիկ–կուբիկը

Եվ այսպես, Էդմոն Մարուքյանը դարձավ բազմակիորեն տարած ու հետ բերած «կլասիկ» հաճախորդ։ Նախկին իշխանությունների օրոք նա նրանց հաճախորդն էր և «Ելք» դաշինքով մտցվեց խորհրդարան։ 2018–ից հետո դարձավ Նիկոլի հաճախորդը՝ մինչև այդ հասցնելով Նիկոլից բաժանվել (այդ փուլում Ալեն Սիմոնյանը Էդմոնին անվանում էր «քաղաքական տրյապկա», իսկ Էդմոնը Ալենին՝ «անբարոյականի վաստակ»․ սա այն եզակի դեպքերից էր, երբ որևէ մեկի հետ իմաստ չուներ վիճելը, քանզի կողմերն իրար լավ էին ճանաչում)։

Հիմա Էդմոնը կրկին Նիկոլից բաժանվում է («Ելքի» երրորդ մասը՝ մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամը, Նիկոլի հետ քիրվայություն է անում Երևանի ավագանիում ու հավատարմորեն իրականացնում իր հաճախորդական ֆունկցիան Նիկոլի համար այնպես, ինչպես նախկին իշխանությունների մոտ էր իրականացնում)։ «Ելք» դաշինքը ռուբիկ–կուբիկի պես պարբերաբար քանդվում–հավաքվում է։

Թե ինչու է Էդմոնը հիմա զգացել, որ տեսլականների տարբերություն ունի Նիկոլի հետ, դժվար է ասել։ Մի մասի կարծիքով՝ «միամիտ լոռեցին» օդում որսացել է Նիկոլի խորտակվող նավակի թեման ու փորձում է առնետաբար լքել այն։ Մյուս մասը կարծում է, որ Էդմոնին գործուղել են ընդդիմադիր դաշտ, որպեսզի քվե փախցնի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Երրորդներն էլ կարծում են, որ Նիկոլն է «պասլատ» արել «կլասիկ» Էդմոնին։

Մեծ հաշվով արդեն էական չէ, թե Էդմոնի հեռացման պատճառը որն է։ Պետք է հստակ ֆիքսել, որ Էդմոնը, Նիկոլը, Արամիկը և մյուսները նախկինից մնացած բալաստ են և պետք է մերժվեն մեր հանրության կողմից։ Մերժվեն ամբողջությամբ ու վերջնականորեն։ Այլապես այս թատրոնը սրտխառնոց է առաջացնում։ Թատրոն, որի համար Արցախով վճարեցինք ու Հայաստանով կարող ենք վճարել։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 718 անգամ
Լրահոս
Գնաճը կարող է մինչև 0.5 տոկոս կազմել. ԿԲ նախագահ Քոչարյանի և Սարգսյանի օրոք ՀՀ 20 տարվա բյուջեների գումարը 147 մլրդ դոլար էր․ տեսնենք՝ Փաշինյանի հետ բերածը քանի՞ տոկոսն է կազմում․ Առաքելյան Բացե՛ք «Գոյ»-ի դռները. hազարավոր մարդիկ մեծացել են «Գոյ»-ի ներկայացումների ազդեցության ներքո․ հայտարարություն Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները պետք է լիակատար իրավունք ունենան մասնակցելու մեր երկրի կյանքին․ Բագրատ Սրբազան Գեղարքունիքում «ՎԱԶ 2107»-ը շրջվել է. կա 4 տուժած Արցախի խորհրդարանը փակ նիստ է հրավիրել, որին մասնակցում են նաև Սամվել Բաբայանի ու Արայիկ Հարությունյանի քաղաքական թիմերը Բրազիլիայի նախագահը վերակենդանացման բաժանմունքում է Մառախուղի պատճառով մի շարք ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում, կա հետաձգված թռիչք․ ՀԺ 6 միլիոն դրամ կբռնագանձվի հօգուտ Երևան համայնքի #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Հայաստանը կտրելու են ոչ թե Սյունիքից, այլ՝ Երասխից․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ի՞նչ էր ցուցադրում Աննան Փարիզում․․․ (video) «Ի՞նչ է արել Հովիկ Աղազարյանը Աննա Հակոբյանին» (Մամուլի տեսություն) (video) Էլինար Վարդանյանը՝ ՄԻՊ-ի խայտառակ պահվածքի մասին․․․ (video) «Սասու՛ն, բացահայտվելու է՝ ինչպես է քո Կադիրով որդին ծեծում-ջարդում Հրազդանում»․ գնդապետ (video) Նեթանյահուն ժամանել է Թել Ավիվի դատարան՝ ցուցմունք տալու կաշառակերության, խարդախության և հանրային վստահության չարաշահման գործերով «Բացե՛ք «Գոյ»-ի դռները. «Գոյ»-ը մի վայր է, որտեղ հազարավոր մարդիկ գտել են իրենց հոգևոր և մշակութային «սնունդը», իսկ սերունդները մեծացել են «Գոյ»-ի ներկայացումների ազդեցության ներքո. հայտարարություն 12:45 • 10.12.24 ԳԹԿ-ն դեկտեմբերի 15-ից սկսում է բուհերի միասնական քննությունների առաջին փուլի հայտագրումը Էրդողանը նորից թիկունքից խփեց Պուտինին․ ծանր զարգացումներ են սպասվում․ Բոզոյան (video) ԱԻ նախկին նախարար, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին դատարանը մեղավոր է ճանաչել․ դատապարտվել է ազատազրկման Դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում ամիսներ առաջ մահացած տղամարդու մահվան պատճառը եղել է ֆիզիկական միջամտությունը. կա ձերբակալված «Պատվիրված հոդվածների համար պատասխանատվություն եք կրելու». Արմեն Փամբուխչյանը պնդում է՝ «Լեդի Հակոբ»-ի ու «Թոխմախի Մհեր»-ի որդիներից նվերներ չի ստանում «Վերին Լարս» անցակետում կուտակված բեռնատարների թիվը կտրուկ նվազել է Ինչ սպասել Սիրիայի դեպքերից հետո, ինչպես իրենց կպահեն ՌԴ-ն ու Իրանը՝ Ադրբեջանի հարձակման դեպքում (video) «Մի ասա այն, ինչ չգիտես», խրատում է դասականը, այնուհետև շարունակում է. «մի ​​ասա այն, ինչ գիտես» ՀՀ-ում անշարժ գույքի շուկայում գնի իջեցում տեղի չի ունենա․ Կառուցապատողների ասոցիացիայի նախագահ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am