Ինքնաթիռի ուղևորը ծեծի է ենթարկել բորտուղեկցորդին և ձերբակալվել (տեսանյութ)
Բանգկոկից Լոնդոն թռչող Thai Airways ավիաընկերության ինքնաթիռի ուղեւորը թռիչքի ժամանակ սկսել է ջարդուփշուր անել զուգարանն ու ծեծի ենթարկել բորտուղեկցորդին։ Միջադեպը ֆիքսվել է Metro-ի հրապարակած տեսանյութում։
Լոնդոն ժամանելուն պես 35-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ծանր մարմնական վնասվածք հասցնելու և օդանավի անվտանգությունը վտանգի տակ դնելու մեջ։