Նիկոլ Փաշինյանի «խաղաղության խաչմերուկում» մենք հերթական զոհերն ենք ունեցել։ 4 զինծառայող է զոհվել Ներքին Հանդի հատվածում տեղի ունեցած ադրբեջանական հարձակման հետևանքով։
Նիկոլական ու ալիևյան քարոզչությունը համատեղ ուժերով դատապարտում է հայկական կողմին՝ արդարացնելով ադրբեջանական հարձակումը հայկական կողմի սադրիչ պահվածքով։
Նիկոլ Փաշինյանի բերած խաղաղությունն արյունոտ է։ Այլ բան չէր էլ սպասվում։ Եթե դու բավարարում ես թուրք–ադրբեջանական նախապայմանները, գնում ես միակողմանի զիջումների, քո երկրի սահմանադրությունն ու օրենսդրությունն ես հարմարեցնում թշնամու պահանջներին, ապա պետք չէ զարմանալ, որ թշնամին հարձակվելու է ու կյանքեր խլի։ Նաև՝ տարածքներ։
Նիկոլ Փաշինյանի «խաղաղության օրակարգը» վաղուց սպառվել է։ Այն իրականում պատերազմի, մարդկային ու տարածքային կորուստների օրակարգ էր։ Նա իշխանության է մնում իներցիայի ու քաղաքական հակառակ բևեռում որոշակի գործընթացների արդյունքում։ Այլընտրանքային հստակ կենտրոնի ձևավորման դեպքում Նիկոլի հեռացումը կդառնա տեխնիկայի հարց։
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը