Ինչու է ՔՊԿ-ն ուզում հեռացնել Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներին

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն իր քույր կառույցի՝ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամ Սարգսյանի «Հանրապետության» հետ որոշել է ավագանու մանդատից զրկել 5 հոգու՝ «Մայր Հայաստան» խմբակցությունից Սոնա Աղեկյանին, Գևորգ Ստեփանյանին, Նարինե Հայրապետյանին (Նարե Սոսե), Զարուհի Փոստանջյանին և «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Մարությանին:

Ֆորմալ պատճառաբանությունն այն է, որ նրանք բացակայել են նախորդ նստաշրջանի քվեարկությունների կեսից ավելիից: Նկատենք, որ դա հակաժողովրդավարական որոշում է, քանզի նիստերը բոյկոտելն ընդդիմադիր խմբակցությունների իրավունքն ու քաղաքական դիրքորոշումն է:

«Մայր Հայաստանն» ու «Ազգային առաջընթացը» երբեմն բոյկոտում են քվեարկությունները, քանզի դա այն միակ արդյունավետ գործիքն է, որի միջոցով հնարավոր է ՔՊԿ+«Հանրապետություն» փոքրամասնության իշխանության հակաժողովրդական ու թալանչիական որոշումների դեմն առնել:

Քվորում ապահովելու և իրենց ուզած որոշումներն անցկացնելու համար ՔՊԿ+«Հանրապետությունը» պարբերաբար գործարքի էր գնում «Հանրային ձայնի» հետ: Այդպես եղավ Տիգրան Ավինյանին քաղաքապետ դարձնելու և կարմիր կետագծերի վճարները թանկացնելու ժամանակ: Քվորումի ապահովման հարցը, սակայն, անընդհատ կախված է երևանյան իշխանությունը զավթածների գլխին և բառիս բուն իմաստով շատ թանկ է նստում նրանց վրա: Դրա համար էլ ուզում են ավագանու մի քանի ընդդիմադիր անդամների հեռացնելով՝ ստիպել ընդդիմությանը հրաժարվել բոյկոտի ռեժիմից ու գալ նիստերի: Ամենայն հավանականությամբ «Հանրային ձայնի» հետ կուլիսային առևտուրը թանկ է նստում նիկոլենց վրա, դրա համար էլ հիմա գնում են այս ապօրինությանը, որպեսզի ազատվեն Դոգի հետ առևտրի գնալու տարբերակից:

Վարդան Ղուկասյանը՝ Դոգը, հայտարարել է, որ «Հանրային ձայնն» այս անգամ քվորում չի ապահովի և դեմ կգնա՝ ընդդիմադիր ավագանիներին մանդատից զրկելու իշխանական որոշմանը: Այդպես կստացվի՞, թե՞ ոչ, պարզ կդառնա փետրվարի 7-ին: Սկզբում այդ նիստը նշանակել էին ամսի 5-ին, սակայն նիկոլենք ակնհայտորեն խնդիրներ ունեցան ու երկու օր հետաձգեցին նիստը:

ՔՊԿ+«Հանրապետությանն» այս անգամ ոչ միայն քվորում է պետք, այլ նաև առնվազն 33 կողմ ձայն, որպեսզի ընդդիմադիր ավագանիներին զրկեն մանդատից: Այսինքն՝ «Հանրային ձայնի» ներկայացուցիչը, եթե այդպիսին ի հայտ գա, պետք է ոչ միայն մասնակցի այդ նիստին, այլ նաև կողմ քվեարկի: Եթե նման բան եղավ, կնշանակի, որ իշխանությունները ճնշումների կամ գումարի միջոցով են անասնագողություն իրականացրել «Հանրային ձայնից»:

Իշխանություններին այս պատմությունը պետք է ոչ միայն ավագանու նշյալ անդամներից ազատվելու, այլ հետագայում նաև տարատեսակ թանկացումները, մասնավորապես՝ տրանսպորտի թանկացումն անցկացնելու համար: Ինչ էլ, սակայն, իրենք անեն, միևնույն է չեն կարողանալու առանց ընդդիմություն ավագանի ստանալ: Իրենց արածն իրենց հետույքն է մտնելու:

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 1185 անգամ
Լրահոս
Վրացական ընդդիմությունը մտադիր է խափանել նախագահական ընտրությունները Վերին Լարսի անցակետի թողունակությունն այս պահին բարձր է. ՌԴում ՀՀ մաքսային կցորդ 3 անձ դաժանաբար ծեծել են Էդգար Ղազարյանին, բայց նրանց չեն զրկել ազատությունից, վաղը դատն է լինելու․ Մելիքյան ԵՄ-ը 1.5 միլիոն եվրո դրամաշնորհ է փոխանցել ՀՀ-ին՝ Արցախի հայերի կարիքների բավարարման նպատակով Հաջորդ քաղբանտարկյալը Հովիկ Աղազարյանն է, ու բոլոր ՔՊ–ականներին դա է սպասվում (video) #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Հայաստանը կտրելու են ոչ թե Սյունիքից, այլ՝ Երասխից․ Արդարադատության գեներալ-մայոր (video) ՀՀ-Թուրքիա սահմանին տեղի է ունեցել մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը Անդրանիկ Փիլոյանից կբռնագրավվի 860 հազար դրամ․ նոր մանրամասներ Ում հետ պետք էր՝ հանդիպել եմ. Բագրատ Սրբազանը նոր փակագծեր է բացում (video) Միքայել Սրբազանի կարևոր հայտարարությունը Հովիկ Աղազարյանը կգնա դժոխք. Նարեկ Մալյան (video) Անահիտ Մանասյան, եկե՛ք, խոսե՛ք քաղաքական բանտարկյալների հետ. այդ մարդիկ այստեղ են. Ռուբեն Մելիքյան (video) Կանխվել է Իրանից Թուրքիա ավելի քան 3000 միգրանտի անօրինական մուտք Գնաճը կարող է մինչև 0.5 տոկոս կազմել. ԿԲ նախագահ Քոչարյանի և Սարգսյանի օրոք ՀՀ 20 տարվա բյուջեների գումարը 147 մլրդ դոլար էր․ տեսնենք՝ Փաշինյանի հետ բերածը քանի՞ տոկոսն է կազմում․ Առաքելյան Բացե՛ք «Գոյ»-ի դռները. hազարավոր մարդիկ մեծացել են «Գոյ»-ի ներկայացումների ազդեցության ներքո․ հայտարարություն Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները պետք է լիակատար իրավունք ունենան մասնակցելու մեր երկրի կյանքին․ Բագրատ Սրբազան Գեղարքունիքում «ՎԱԶ 2107»-ը շրջվել է. կա 4 տուժած Արցախի խորհրդարանը փակ նիստ է հրավիրել, որին մասնակցում են նաև Սամվել Բաբայանի ու Արայիկ Հարությունյանի քաղաքական թիմերը Բրազիլիայի նախագահը վերակենդանացման բաժանմունքում է Մառախուղի պատճառով մի շարք ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում, կա հետաձգված թռիչք․ ՀԺ 6 միլիոն դրամ կբռնագանձվի հօգուտ Երևան համայնքի #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Հայաստանը կտրելու են ոչ թե Սյունիքից, այլ՝ Երասխից․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ի՞նչ էր ցուցադրում Աննան Փարիզում․․․ (video) «Ի՞նչ է արել Հովիկ Աղազարյանը Աննա Հակոբյանին» (Մամուլի տեսություն) (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am