Դատարանը որոշեց կալանավորել հային՝ ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար. Լևոն Քոչարյանի օգնական
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը կալանավորվելու որոշումից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի´ հայրենակիցներ,այսօր դատարանը որոշեց կալանավորել Հայաստանի Հանրապետությունում Հային Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար:
Բոլոր նրանք,ովքեր մեզ հրեղեն առասպելից փորձում են դարձնել բամբասանք, պատասխան են տալու:
Ես`Քրիստոնյա Սուքոյան Արթուրս, երդվում եմ լինել պաշտպան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն:
Սիրով և մտահոգված Հայ Քրիստոնյա Ա.Սուքոյան»