Աշխարհաքաղաքական բարդ խճանկարն ու «կծիկները»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Աշխարհի տարբեր մասերում շարունակվում են բորբոքվել հակամարտությունները։ Որոշ տարածաշրջաններում նույնիսկ հակամարտությունների կծիկներ են առաջացել, որոնք կարող են հանգեցնել խոշոր մասշտաբով տարածաշրջանային բախումների՝ բազմաթիվ կողմերի՝ այդ թվում և արտատատարածաշրջանային ուժերի ներգրավմամբ։

Օրինակ՝ Մերձավոր Արևել քում շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել։ Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում ռազմական գործողությունները՝ չնայած որոշակիորեն իրավիճակի լիցքաթափման միտումներ կան։ Մասնավորապես խոսվում է Քաթարի գործուն մասնակցությամբ հրադադարի կամ համաձայնության հասնելու մասին։ Բայց դա չի ենթադրում, որ դրանով լարվածությունը պարպվելու է։ Գազայում ռազմական գործողությունները նման են վառոդի տակառի և նախադրյալներ են ստեղծել, որ տարածաշրջանն ուղղակի ներքաշվի պատերազմի հորձանուտ։ Մերձավոր Արևելքում հատկապես մեծ ակտիվություն են ցուցաբերում պրոիրանական պրոքսի ուժերը։ Մի կողմից՝ «Հզբոլահը» ժամանակ առ ժամանակ հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, իսկ մյուս կողմից էլ՝ Եմենի հութիներն են հարվածում Կարմիր ծովով անցնող նավերին։ Եվ Կարմիր ծովով անցնող առևտուրն այն աստիճանի է վտանգվել, որ հութիներին հակազդելու համար ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիա է ստեղծվել։ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան ստիպված եղան մի քանի անգամ հարվածներ հասցնել հութիներին, սակայն դրանով խնդիրը չի լուծվել, քանի որ հութիները նույն ինտենսիվությամբ շարունակում են գրոհել առևտրային նավերը՝ սպառնալով հարվածներ հասցնել հատկապես Իսրայելին, ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային։

Արդյունքում բազմաթիվ փոխադրող ընկերություններ ուղղակի նախընտրում են շրջանցել Սուեզի ջրանցքով տանող ճանապարհը, ինչի արդյունքում աճում են փոխադրվող ապրանքների գները։ Իսկ երկրներ կան, որ ուղղակի կախված են Սուեզի ջրանցքով անցնող առևտրային ուղուց։ Օրինակ՝ Հնդկաստանի ներմուծման մի զգալի հատվածը գալիս է այդ ճանապարհով։ Եվ փաստացի ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան չի կարողանում լուծում տալ այս խնդրին։ ԱՄՆ-ը ստիպված է դիմել Չինաստանին, որպեսզի Պեկինն օգտագործի Իրանի վրա իր ազդեցությունը, որ հութիները դադարեն հարվածներ հասցնել նավերին։ Մյուս կողմից էլ՝ ԱՄՆ-ն ու Իրանը միջնորդավորված կերպով հարվածներ են հասցնում միմյանց Սիրիայում, Իրաքում և Հորդանանում։

Ինչ վերաբերում է մեկ այլ տարածաշրջանում՝ Արևել յան Եվրոպայում ընթացող հակամարտությանը՝ ուկրաինական ճակատին, ապա պետք է նկատել, որ ընդհանրապես լարվածության թուլացման նշաններ չեն նկատվում։ Ամռանը սկսված ուկրաինական հակահարձակման ձախողումից ի վեր Եվրոպայի համար ավելի է կարևորվում Ուկրաինային աջակցություն տրամադրելու հարցը։ Դրանով է պայմանավորված, որ Եվրամիության անդամ 27 երկրները համաձայնեցրին Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն տրամադրելու ծրագիրը։ Անգամ որոշ եվրոպական երկրներում արդեն իսկ չեն բացառում, որ ապագայում ուղիղ առճակատում կարող են ունենալ Ռուսաստանի հետ։

Ընդհանուր առմամբ, Եվրոպայում պայմաններ են ստեղծվել ռազմական ոլորտում ռեսուրսներ ներդնելու ուղղությամբ։ Մեծ արագությամբ զինվում է հատկապես Լեհաստանը։ Իսկ ԱՄՆ-ը ոչ միայն փորձում է ամրապնդել իր դիրքերը Եվրոպայում, այլև հասնել մի կետի, որ Ռուսաստանն այլևս ի վիճակի չլինի շարունակել Ուկրաինայում պատերազմը։ Ու ԱՄՆ-ի ներկայիս վարչակարգը փորձելու է մինչև նախագահական ընտրությունների անցկացումը ցույց տալ իրենց քաղաքականության էֆեկտիվությունը, որի արդյունքում հավաքական Արևմուտքը ԱՄՆ-ի գլխավորությամբ հաղթանակած դուրս կգա։

Բայց եթե Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ը հաջողություն չունեցավ, ապա մեծանում են շանսերը, որ նախագահական ընտրությունների ժամանակ կարող են հաղթանակ տանել հանրապետականները՝ մանավանդ որ Դոնալդ Թրամփը նախագահ ընտրվելու դեպքում խոստանում է շատ արագ կանգնեցնել պատերազմը։ Իսկ ամերիկյան հասարակության շրջանում դժգոհություններ կան պետական միջոցների հաշվին Ուկրաինային տրամադրվող օգնության ծավալների հետ կապված։ Դրա համար էլ ԱՄՆ-ում իշխող քաղաքական թիմը՝ Ջո Բայդենի գլխավորությամբ, շտապում է արդյունքներ գրանցելու հարցում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 389 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզումանյանի գործով «Եթե մնա Նիկոլը…» ԱՄՆ-ն 2020-2023թթ. Վրաստանում փորձել է պետական հեղաշրջում կազմակերպել. Իրակլի Կոբախիձե Վրաստանի նախագահը վետո դրեց «օֆշորների մասին» օրենքի վրա Ռուսաստանը չի ոչնչացնի Հայաստանը, Հայաստանն է ոչնչացնում ինքն իրեն Ուիլյամ Սքոթ Ռիթթեր ՔՊ-ի սրտի դատավորը դարձավ ԲԴԽ դատավոր անդամ Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն Դատախազությունն իր տեղում չի գտնվում. Մենուա Սողոմոնյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները Ժողովուրդը փնտրում է Վալերի Օսիպյան երկրորդին. Հրանտ Խաչատրյան Պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին. Զախարովա Ավտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո․ «Տավուշը հանուն հայրենիքի» «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության՝ տարբեր գործերով կալանքի ենթարկված 4 քաղաքացիների. Աբրահամյան «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով համայնքի անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել․ ՔԿ Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը․ Արման Թաթոյան Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է ... Այստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ․ Սուրեն Պետրոսյան Աննա Վարդապետյանը ԱԺ ամբիոնից ստել է․ Irakanum.am Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.am Բոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am