Որդեգրողներից մեկը նախկին վարչապետի որդին է

«Հրապարակ» թերթը գրում է. «Նորածիններին վաճառելու, ապօրինի որդեգրումների աղմկահարույց քրեական գործը, որն արդեն 3-4 տարի է՝ քննվում է եւ որը ժամանակին այնքան աղմուկ հանեց, ոչ մի կերպ ավարտին չի հասնում:

Գործի քննությունն իրականացվել է բազմաթիվ խախտումներով, այդ թվում հրապարակվել են որդեգրված երեխաների եւ որդեգրող ծնողների՝ գաղտնիք հանդիսացող անձնական տվյալներ։ Բայց մի ուշագրավ դրվագ կա այդ գործում, որը նախաքննության փուլում փորձել են ծածուկ պահել: Բանն այն է, որ Հայաստանից երեխա է որդեգրել նաեւ Իտալիայի նախկին վարչապետ Մարիտ Դրագիի որդին՝ Ջիակամո Դրագին։

Երբ Հայաստանում հենց կառավարության նիստում հայտարարվեց, որ ապօրինի որդեգրումներ են իրականացվել, եւ քրեական գործ հարուցվեց, քիչ էր մնացել քաղաքական սկանդալ հասունանար` Իտալիայի նախկին վարչապետը, նրա ընտանիքը պահանջել են ՀՀ իշխանություններից` դադարեցնել գործի քննությունը եւ ամոթալի աղմուկը, որը վնասում է իրենց ընտանիքին եւ որդեգրված երեխայի իրավունքներն է ոտնահարում: Եվ հայկական կողմը ստիպված է եղել քրեական գործի նյութերից հեռացնել Իտալիայի վարչապետի թոռան էպիզոդը եւ Դրագիի կողմից իրականացված որդեգրության մասին տվյալները։

Սակայն քրեական գործում բազմաթիվ իտալացիների անուններ կան, որոնք ժամանակին Հայաստանից երեխաներ են որդեգրել: Ընդ որում, մեղադրանքն առաջադրվել է երեխաների վաճառքի հետ կապված, բայց առքի հետ կապված մեղադրանք չկա, չնայած երեխա «գնելն» էլ է քրեորեն պատժելի արարք:

Առհասարակ, այդ խայտառակ գործի շրջանակներում խախտվել են որդեգրման գաղտնիության եւ մասնավոր կյանքի անձեռնմխելիության նորմերը, ինչը կարգավորվում է Հաագայի կոնվենցիայով։ Որդեգրման տվյալները հասանելի են դարձել մեծ թվով անձանց, ինչը եւս քրեորեն պատժելի արարք է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 425 անգամ
Լրահոս
Մարիա Զախարովան Հայաստանում «նիկոլածին ոստիկանների» վայրագությունների մասին (video) Հայաստանը Նիկոլի շնորհիվ «ուտելիքի տեսքով» հայտնվել է սեղանին․ Երվանդ Բոզոյան (video) Աննան իր չորս «ճտերի» հետ բնակվելու է Կիրանցում․ Արմինե Ադիբեկյան (video) «Աննայի ու Նիկոլի հովանավորչությա՞մբ է Մհեր Տերտերյանը զենքի գումարները թալանել» (video) Հետապնդումները սկսվեցին․ Հովհաննես Շահինյանը հրավիրվել է Քննչական կոմիտե (video) Նիկո՛լ, Պետրոսն էլ քեզ ուրացավ․ Արամ Սարգսյան (video) Ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ Արարատի մարզում «BMW»-ն բախվել է գազախողովակին ու կոտրել այն, ապա բախվել բնակելի տան պատին և փլուզել այն Կոտայքում տղամարդը մուտք է գործել ծանոթ կնոջ բնակարան, սպառնացել զենքով և սեռական բռնության ենթարկել նրան Երիտասարդները չելենջ են սկսել` մեկ խաչմերուկ, մեկ երգ խորագրով (video) Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Սամվել Դանիելյանը Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին Բագրատ Սրբազանն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ճանապարհը Բագրատ սրբազանի հայտարարած հավաքին ընդառաջ ոստիկանությունը հայտնում է, որ սահմանափակելու են մարդկանց տեղաշարժը Քաղաքացիները 15:30-ից կդրսևորեն իրենց խաղաղ անհամաձայնությունը. որ փողոցներն են փակ լինելու Խնդիրներ եք ունենալու, զգուշացնում եմ․ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ կարմիր բերետներին (video) Շոյգուի տեղափոխությունը նշանակում է ազդեցության թուլացում. Սուրենյանց Ոտքի կանգնեք, Փաշինյանին հեռացնենք, կասեցնենք ՀՀ կազմաքանդումը․ ավտոերթ՝ Աշոցքում (video) Բժիշկ Դանիելյանն ազատվել է արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից Սրբազանի հետ երթի ժամանակ ողջագուրվելու համար (video) «Դվին»-ի մոտ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. կան բերման ենթարկածներ «Նիկոլ, հեռացիր». քաղաքացիներն աղբամաններով փակեցին Խանջյան փողոցը (video) Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են Արսեն Թորոսյանն առաջարկում է հիմնել Հայ առաքելական կուսակցություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am