Պատմական կեղծարարության թուրքադրբեջանական ճարտարապետությունը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք ու նորություն չէ, որ Ադրբեջանը բացարձակ զուրկ է պատմական արմատներից։ Այսինքն, ունի հարյուր տարուց մի փոքր ավելի պատմություն: Բայց դա չի խանգարում, որ մաքսիմում «կովկասյան թաթարներ» կոչված ադրբեջանցիները հետևողականորեն կեղծ «պատմություն» հորինեն, որպեսզի ցույց տան, թե իրենք ևս հնուց եկող ժողովուրդ են։ Միաժամանակ պատմական կեղծարարությունը զուգորդվում է հայության նկատմամբ ատելության բորբոքմամբ ու հայկական պատմական ժառանգությունը ժխտելու քաղաքականությամբ։ Պատահական չէ, որ Արցախում մեր պատմամշակութային կոթողները «աղվանացվում» կամ «ադրբեջանացվում» են։ Հայկական ժառանգությունը միշտ էլ հանգսիտ չի տվել Ադրբեջանին։

Բաքվին ամենից շատ անհանգստացնում է այն փաստը, որ նույնիսկ բազմաթիվ օտար աղբյուրներում նշվում է միայն հայկականի մասին, այդ թվում՝ այսօրվա Ադրբեջանի տարածքում։ Հատկանշական է նաև, որ Ադրբեջանում իրենց չունեցածից «հերոսներ» են կերտում, որպեսզի սերունդները նրանց օրինակին հետևեն և այդ ոգով դաստիարակվեն։ Ու այս քաղաքականությունն ուղեկցվում է պատմական փաստերի աղաղակող նենգափոխմամբ։ Ավելին՝ իրական հերոսների բացակայության պայմաններում հայատյացության հողի վրա ադրբեջանական քարոզչությունը ձեռնամուխ է լինում հանցագործների կամ մարդասպանների հերոսացմանը։

Սպանված հայի գլուխ կտրողները կամ քնած հային կացնահարողները կարող են բարձրագույն պարգևների արժանանալ։ Բայց հերոսների կերտման գործընթացը հատկապես կատարելության է հասել Թուրքիայում, որտեղ զարկ է տրվում ազգայնական քաղաքականությունը մարդկանց մեջ սերմանելու քարոզչությանը, ինչն էլ իրականացվում է տարբեր խողովակներով, այդ թվում՝ կինոինդուստրիայի միջոցով։ Բայց Թուրքիան՝ դեռ մի կողմ: Եթե Թուրքիան դեռ կարող է խոսել պատմությունից, ապա Ադրբեջանը «պատմություն» բառը կիրառելիս հարկադրված է դիմել հեքիաթասացությանն ու ֆանտաստիկային: Այսինքն, մարդիկ իրենց զրոյական պատմությունը ճոխացնում, մոգոնում են...

Մյուս կողմից՝ եթե դիտարկում ենք հայ ժողովրդի անցած ուղին, ապա մեր պատմական ճանապարհն այնքան հարուստ է, որ նույնիսկ այսօր այն լիովին ներկայացնելու խնդիր ունենք։ Մեր պատմությունը լի է հերոսական էջերով, որոնք հազարամյակների խորքից ձգվում է մինչև նորագույն ժամանակներ՝ Արցախյան հերոսամարտ։ Այսինքն, մեր ունեցածը դեռ ավելին է պատմական կեղծարարությանը հակադարձելու, իրականությունն աշխարհին ներկայացնելու համար։ Բայց շատ ցավալի է, որ հենց ՀՀ իշխանությունների ձեռքով խեղաթյուրվում ու նսեմացվում է մեր պատմությունը, իսկ գիտական նվաճումները, հերոսներն ու հերոսամարտերը նետվում են լուսանցք։ Իշխանությունների նպատակն է հայությանը դարձնել անդեմ զանգված, կոտրել պայքարի ոգին, ժողովրդին կտրել իր արմատներից, մեր պատմությունը հարմարեցնել թշնամու նարատիվներին, ջնջել ազգայինն ու պատմականը։ Իսկ եթե այսպիսի մտածողությունը շարունակի արմատավորվել, ապա մեր պետականության համար որևէ դրական արդյունք չպետք է ակնկալել։


ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

դիտվել է 153 անգամ
Լրահոս
Երիտասարդները չելենջ են սկսել` մեկ խաչմերուկ, մեկ երգ խորագրով (video) Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Սամվել Դանիելյանը Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին Բագրատ Սրբազանն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ճանապարհը Բագրատ սրբազանի հայտարարած հավաքին ընդառաջ ոստիկանությունը հայտնում է, որ սահմանափակելու են մարդկանց տեղաշարժը Քաղաքացիները 15:30-ից կդրսևորեն իրենց խաղաղ անհամաձայնությունը. որ փողոցներն են փակ լինելու Խնդիրներ եք ունենալու, զգուշացնում եմ․ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ կարմիր բերետներին (video) Շոյգուի տեղափոխությունը նշանակում է ազդեցության թուլացում. Սուրենյանց Ոտքի կանգնեք, Փաշինյանին հեռացնենք, կասեցնենք ՀՀ կազմաքանդումը․ ավտոերթ՝ Աշոցքում (video) Բժիշկ Դանիելյանն ազատվել է արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից Սրբազանի հետ երթի ժամանակ ողջագուրվելու համար (video) «Դվին»-ի մոտ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. կան բերման ենթարկածներ «Նիկոլ, հեռացիր». քաղաքացիներն աղբամաններով փակեցին Խանջյան փողոցը (video) Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են Արսեն Թորոսյանն առաջարկում է հիմնել Հայ առաքելական կուսակցություն Փաշինյանին հեռացնելու վերջին կարևոր քայլը․ Երվանդ Բոզոյան (video) Փակ են լինելու փողոցներ Գիշերը ձերբակալություններ են եղել ԵՊՀ մի խումբ դասախոսներ, սատարելով Բագրատ Սրբազանի շարժմանը, պահանջում են Փաշինյանի հրաժարականը Ինչ-որ ժամանակ փարավոններին թաղելուց հետն ահագին օգնական են թաղել.կամավորական հիմունքներով հավաքագրվում են նիկոլապաշտներ. Ամալյան Դանիայում Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին «Ամո՜թ» վանկարկումներով (video) Բագրատ Սրբազանն ուղղակի իր բնույթով, էությամբ ունակ չէ ստվերային գործունեության.Գևորգ Դանիելյան Լավ կլինի, որ Դավիթ Գյուրջինյանը մտածի իր կատարած հանցանքի` հավաքին ուսանողների մասնակցելուն խոչընդոտելու մասին․ Արմեն Հարությունյան Անահիտ Ավանեսյանը պարտվել է դատարանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am