Ինչն է խոցել Ալեն Սիմոնյանի «պատիվն ու արժանապատվությունը» և ինչու է նա փող պահանջում Անժելա Թովմասյանից

ԱԺ խոսնակ աշխատող Ալեն Սիմոնյանը վիրավորված է շատերից: Ումից վիրավորվում է, դատի է տալիս: Ինքը թքում է քաղաքացու վրա ու դա համարում նորմալ: Բայց վիրավորվում է, երբ իր հասցեին բան է լսում:

Ալեն Սիմոնյանը երկրորդ հայցն է ներկայացրել «Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի դեմ: Ալենի հոգին փոթորկվել է հետևյալ նախադասություններից. «Խաչատուր Սուքիասյանի ոտքերի տակ ըսենց վազվզում էր, ինքը ըսենց ոտքերի տակ վազվզում, վազվզում էր Ալենը, ոտերի տակ վազվում»: Ահա այս «վազվզոցիների» թեմայով Ալենը դատարանին խնդրում է Անժելա Թովմասյանին պարտավորեցնել հայցվորից հրապարակայնորեն ներողություն խնդրել, հօգուտ իրեն բռնագանձել 1 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև պատասխանող Անժելա Թովմասյանից հօգուտ իրեն բռնագանձել ընդհանուր 530 հազար դրամ դատական ծախսերի հատուցում։

Ալենի ախորժակը վատը չէ: Շատերն իրեն կասկածում են իշխանության գալուց հետո դոլարային միլիոնատեր դառնալու հարցում: Պարզվում է՝ ինքը նաև դրամային միլիոնատեր է ուզում դառնալ՝ լրագրողներից, պատգամավորներից, հանրային գործիչներից միլիոններով փող պահանջելով:

Հարց կարող է առաջանալ, թե ինչի՞ց կամ ինչո՞ւ է վիրավորվել Ալեն Սիմոնյանն ու ինչու է իր պատիվն ու արժանապատվությունը 1.530.000-դրամանոց փոխհատուցում պահանջում:

Այն, որ Ալեն Սիմոյնանն օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի մոտ է աշխատել, հայտնի է: Հայտնի է նաև, որ Սուքիասյանն իր աշխատողներին սիրում է վազվզացնել: Բա ո՞րն է խնդիրը: Միգուցե Ալենը չի՞ սիրում, որ իր անցյալն են հիշեցնում: Չէ՞ որ հիմա ինքը ախռանայով ման եկող տղա է: Ինչպես Գռզոն:

Հետաքրքիր է, եթե Անժելա Թովմասյանն ասեր, որ Ալեն Սիմոնյանը վազվզում է Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ, նա այդ դեպքու՞մ էլ դատի կտա՝ համարելով, որ իր պատիվն ու արժանապատվությունը խոցվում են: Հազիվ թե: Դե քանի որ Թովմասյանն արդեն ալենական հարձակումների տակ է, նրան առաջարկում ենք այդ ձևակերպումն էլ կիրառել: Տեսնենք դատի կտա՞, թե՞ չէ: Մի հայց այս կողմ, մի հայց այն կողմ, բան չի փոխվելու: «Զատո» կպարզենք, թե արդյոք կվիրավորվի ու դատի կտա՞ Ալենը, եթե ասեն, որ ինքը Նիկոլի ոտքերի տակ վազվզող է: Կարող ենք գրազ գալ, որ չի տա:

Հայկ Ուսունց

Հ.Գ.: Կից լուսանկարում Ալենն ու Նիկոլն են՝ «աղջիկ» ժամանակ: Այդ օրերին նրանք հաճույքով «վազվզում» էին Խաչատուր Սուքիասյանի ոտքերի տակ:

7or.am

դիտվել է 1112 անգամ
Լրահոս
Պետրոսի աչքերը կլորացան․ երեկ Փաշինյանը երկու զարհուրելի հայտարարություն արեց․ Նաիրա Զոհրաբյան (video) Կամ բերման կենթարկեք, կամ կուղեկցեք. Բագրատ Սրբազանը՝ իր ճանապարհը փակած ոստիկաններին (video) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (video) Հարցը պիտի լուծենք Երևանում․ Հայաստանը կործանում են սրանք․ Արմեն Աշոտյան (video) «Բաքվին ծառայող «մլիցա» մի՛ եղեք»․ ակցիա՝ կառավարության դիմաց (video) ՀՐԱՏԱՊ․ Նիկոլը թուրքերին հանեց կիրանցիների դեմ․ Կարինե Նալչաջյան (video) Մինչև մայիսի 8-ը Նիկոլ Փաշինյանին վերջնաժամկետ են տվել․ Նաիրա Զոհրաբյան (video) Լեւոն Քոչարյանի օգնականը մանրամասներ է ներկայացնում ԱԺ այգում տեղի ունեցած միջադեպից (video) Մեզ գյուղ թույլ չեն տալիս մտնել. Գառնիկ Դանիելյան Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներին (video) Կանցնեն օրերը, ներողություն եք խնդրելու․ Բագրատ Սրբազանը՝ փոխոստիկանապետին Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից Դատարանը որոշեց կալանավորել հային՝ ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար. Լևոն Քոչարյանի օգնական Ոստիկաններն առաջարկում են կիրանցեցիներին մտնել գյուղ՝ առանց Բագրատ Սրբազանի Սպանություն՝ «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ. 35-ամյա տղամարդուն դանակահարել են Ընդամենը 2 րոպե տևեց. խփելով, քարշ տալով, բերման ենթարկեցին․ բերման ենթարկվածներ (video) Կիրանցից 31 բնակիչ է բերման ենթարկվել Շատերդ եղել եք ոչինչ. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին (video) Ժողովրդիս ծեծել, ջարդել եք, ո՞նց չեք թողնում գնամ գյուղ․ Բագրատ Սրբազանը` ոստիկանին (video) Ազգությամբ «հայ» ոստիկանների ձեռքով «հայկական իշխանությունը» փորձում է ճնշել իրական հայ գյուղացուն «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները Հայեր ջան․ չմտածե՛ք՝ հաղթելու ենք, սրանց վերջը գալու է․ Արշակ Զաքարյանին տանում են ոստիկանական բաժին (video) «Եթե ադրբեջանը պնդում է, որ Արցախն իր տարածքն է եղել, այդ դեպքում իրենք որպես մուսուլման ազգ ինչո՞ւ են կառուցել հայկական եկեղեցիներ» ՇՏԱՊ․ հենց հիմա ոստիկանները ծեծուջարդով թուրքին ճանապարհ են տալիս․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am