ՏԵՂԵԿԱՆՔ № 28՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

18.11.2020թ․, Ճանապարհային քարտեզ

Խոստում - 44-օրյա պատերազմից օրեր անց՝ նոյեմբերի 18-ին, Նիկոլը Փաշինյանը երկիրը ճգնաժամից դուրս բերելու՝ 6-ամսում իրագործելի ճանապարհային քարտեզ հրապարակեց՝ բաղկացած 15 կետից։ 11-րդ կետը հետևյալն էր․ «Ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի ակտիվացում»։

Իրական պատկեր – Ժողովրդագրական խնդիրների լուծման նոր ծրագրերի և կամ էլ գործող ծրագրերի որևէ ակտիվացման մասին հանրությանը հայտնի չէ, պաշտոնական հարթակներում հրապարակում ևս չկա։ Փոխարենը, վիճակագրակկան կոմիտեն հայտնում է ժողովրդագրության անկման մասին։

Մեր երկրում գրանցված ծնունդների վիճակագրությունը վերջին տարիներին հետևյալն է․

2021 – 33,625
2022 – 33 199
2023 – 33 262
Համաձայն պաշտոնական վիճակագրության, Հայաստանի մշտական բնակչության քանակը գնալով նվազում է։ Վերջին մարդահամարների ցուցանիշը հետևյալն է․

Մշտական բնակչության թիվը՝ 2022թ․ - 2 մլն 932 հազար 731 մարդ
Մշտական բնակչության թիվը՝ 2011թ․ - 3 մլն 018 հազար 854 մարդ
Նվազումը՝ 86,123 մարդով։

Առկա բնակչության թիվը՝ 2022թ․ - 2 մլն 689 հազար 438 մարդ
Առկա բնակչության թիվը՝ 2011թ․ - 2 մլն 871 հազար 771 մարդ
Նվազումը՝ 182,333 մարդով։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել է 5 մլնի հասցնել ՀՀ բնակչության թիվը։

 

18.11.2020թ․, Ճանապարհային քարտեզ

Խոստում - Վերոհիշյալ ճանապարհային քարտեզի 12-րդ կետը հետևյալն էր․ «Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում»:

Իրական պատկեր – Այս կետը, իհարկե, որևէ կապ չուներ երկիրը ճգնաժամից դուրս բերելու հետ։ Այնուամենայնիվ, նշենք, որ խոստացած մեծ փոփոխությունները տեղի չեն ունեցել։

Մասնավորապես,

2021թ․ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ են արվել 4 անգամ
2022թ․՝ 5 անգամ
2023թ․՝ 2 անգամ
Նշվածները հիմնականում կոսմետիկ փոփոխություններ էին։ Օրինակ՝ 24․03․2021թ․ փոփոխությունը հոդվածներից մեկից «Հատուկ քննչական ծառայություն» բառը հանելու մասին էր, մեկ այլ հոդվածում՝ «Հակակոռուպցիոն կոմիտե» բառերն ավելացնելու և այլն։

Ընտրական օրենսգրքի փոփոխություններին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։

Կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում ևս տեղի չի ունեցել։ Փոխարենը 9 անգամ որոշ փփոխությունների է ենթարկվել կուսակցությունների մասին՝ 16․12․2016թ․ օրենքը։ Փոփոխություններին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։

 

18.11.2020թ․, Ճանապարհային քարտեզ

Խոստում - Ճանապարհային քարտեզի 14-րդ կետը հետևյալն էր․ «Հայաստանյան քաղաքական և քաղաքացիական համայնքի ներկայացուցիչների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում»։

Իրական պատկեր – Նիկոլ փաշինյանը քաղաքացիական հասարակության հետ խոստացված ձևաչափերով հանդիպումներ թե՛ այս ճանապարհային քարտեզով նախատեսված 6 ամսում չունեցավ, թե՛ դրանից հետո։ Հայտի չէ՝ պատճառը իր կողմից նախաձեռնողականության բացակայություն էր, թե՝ քաղաքացիական հասարակությունը չի արձագանքել հանդիպմանը։

Քաղաքական համայնքի հետ լուրջ հանդիպումներ ևս տեղի չեն ունեցել․ Նիկոլ Փաշինյանը որևէ ազդեցիկ կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպում այդպես էլ չունեցավ։ Ավելին, բազմաթիվ քաղքական ուժեր պահանջում էին նրա հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը քանիցս խորհրդարանական ընդդիմությանը հրավիրել է փակ քննարկման՝ բանակցություններին ծանոթացնելու համար, սակայն մերժում է ստացել։

2021թ․ հուլիսի վերջին ձևավորվեց խորհրդակցական ժողով՝ ձևակերպվեով որպես արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների հետ հանդիպում։ Առաջին նիստը տեղի ունեցավ հուլիսի 27-ին։ Մասնակցում էին 10 կուսակցություն, որոնց մի մասը հանությանը անհայտ էին, մի մասը՝ Նիկոլ Փաշինյանի աջակիցներ և հաակառուսական կողմնորոշում ունեցողներ։ Հանդիպմանը մասնակցում էին հետևյալ կուսակցությունների ղեկավարները՝ «Հանրապետություն» կուսակցությունից՝ Արամ Սարգսյանը, «Ազատական» կուսակցությունից՝ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունից՝ Տիգրան Ուրիխանյանը, «Արդար Հայաստան» կուսակցությունից՝ Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունից՝ Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցությունից՝ Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունից՝ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցությունից՝ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցությունից՝ Միքայել Հայրապետյանը, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունից՝ Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը:

Հայտնի չէ, թե այս քննարկում-կոնսուլտացիաները ինչ ռեալ ազդեցություն ունեցան մեր երկրում որևէ գործընթացի վրա։ Փոխարենը, հանդիպումից հանդիպում կուսակցությունների թիվը պակասեց։ 2023թ․ սեպտեմբերի 27-ին կայացած վերջին հանդիպմանը մասնակցում էր ընդամենը 5 արտախորհրդարանական քաղաքական գործիչ՝ արևմտամետ և հակառուս կողմնորոշմամբ, որոնք ընկալվում են նաև Նիկոլ Փաշինյանին աջակից, իսկ նրանցից մեկը՝ «Հանրապետություն» կուսակցությունը, նաև «Քաղաքացիական պայմանագրին» կոալիցիոն գործընկեր։

 

18.11.2020թ․, Ճանապարհային քարտեզ

Խոստում - Ճանապարհային քարտեզի 15-րդ կետը հետևյալի մասին էր․ «Սփյուռքի հայկական կառույցների և առանձին անհատների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում: Հայաստանյան և սփյուռքի առանձին անհատների և կառույցների ներգրավում վերոնշյալ գործընթացների մեջ»:

Իրական պատկեր - Նիկոլ Փաշինյանի՝ սփյուռքի հետ թեմատիկ կոնսուլտացիաների, առավել ևս՝ մշտական, օրինակներ հանրությանը հայտնի չեն։ Ավելին, Նիկոլ Փաշինյանի արտասահմանյան այցերը 44-օրյա պատերազմից հետո շուրջ երկու տարի ուղեկցվում էին բողոքի ցույցերով, որից հետո սփյուռքահայությունը անտարբեր է այդ այցերի նկատմամբ։

Սփյուռքի հետ թեմատիկ քննարկումներ անցկացնելու փոխարեն կառավարությունը խուսափում էր սփյուռքահայության հետ հանդիպումներից, փոխում հանդիպման ամսաթվեր՝ «անցանկալի» անձանց չհանդիպելու համար։ Մասնավորապես, 2023թ․ հունիսի 1-ին կառավարությունը հաղորդագրություն և տեսանյութ տարածեց, որ Քիշնև կատարած աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այնուհետև մամուլը գրեց, որ Փաշինյանի հրապարակած տեսանյութում առկա հարցուպատասխանը բեմադրված էր, մասնակիցների մեծամասնությունն էլ Մոլդովայից չէր։ Yerevan.Today-ի հետ զրույցում «Մոլդովայի Հանրապետությունում հայկական Սփյուռք»-ի նախագահ Վեներա Գասպարյանն ասաց, որ հանդիպման օր ու ժամ է տեղափոխվել, քանի որ համայնքը հիմնականում ընդդիմադիր է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը։ Հանդիպումը, ի վերջո, կայացել է Մոլդովայի հայ համայնքից 6-7 հոգու մանակցությամբ, մուսները, ըստ նրա, բերվել են Ուրաինայից, Մերձդնեստրից։

Սփյուռքի հայկական կառույցների մեծամասնությունը հանդես է եկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հրապարակային պահանջով։

Հավելենք, որ Սփյուռքյան համայնքներում հայտնի մի շարք գործիչների մուտքը Հայաստան արգելված է ԱԱԾ-ի կողմից՝ Նիկոլ Փաշինյանին քննադատելու, նրա դեմ ակցիաներ իրականացնելու պատճառով։ Այդ գործիչներից երկուսը՝ Մուրադ Փափազյանն ու Մասիս Աբրահամյանը, միայն դատարանի որոշումից հետո վերականգնեցին հայաստան մուտք գործելու իրավունքը։

Հայաստան-Սփյուռք հարաբերությունները այժմ գնահատվում են որպես Հայաստանի անկախությոնից ի վեր ամենացածր մակարդակում գտնվող։

 

Շարունակելի

yerevan.today

դիտվել է 110 անգամ
Լրահոս
ԲՏԱ նախարարությունը 28 միլիոն դրամի տաղավարների կառուցապատման ծառայություններ է գնել Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին․ ԱԱԾ նախկին տնօրեն Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան Նիկոլենց քարոզիչները սեկռետ են ընկել․ Բագրատ Սրբազանին բան չի կպնում․ Մհեր Մկրտչյան Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Միքայել Արքեպիոսկոպոս Աջապահյան «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան Երևանում ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին Միլիոնավոր դոլլարների ծախսեր և փոխարենը անգործություն,նորանոր գետեր Իշխան Գևորգյանը 72 ժամ նստացույցից հետո կշարունակի քաղաքական ակցիան Միացեք մեր և ձեր երեխաների համար մղվող ազատագրական պայքարին․ Գառնիկ Դանիելյանի կոչը՝ հայ ազգին Միացել եմ երթին` իմ անհամաձայնությունը հայտնելով ներկայիս իշխանության վարած թուրքամետ քաղաքականությանը․ Վարուժան Գեղամյան Բագրատ Սրբազանը և Իգոր Խաչատուրովը ջերմ գրկախառնվեցին քայլերթի ընթացքում Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ Ի սկզբանե ինձ համար սա տեսակի պայքար է, չարի և բարիի միջև․ Տիգրան Քոչարյան Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր. Չարխչյան Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու Տեղեկատվական բոլոր հոսքերը պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սևանում է Եթե մենք ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. երթին է միացել նկարիչ-դիզայներ Արման Նուռը Խոշոր վթար Կոտայքում. «Mercedes»-ը կոտրել է էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am