Ովքեր էին մասնակցել ՔՊ դրամահավաքին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2023 թվականի հուլիսի 31-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքին Հայաստանի բոլոր խոշոր գործարարներին հանձնարարված է եղել կլորիկ գումար հանգանակել կուսակցությանը. ՔՊ-ի դրամահավաք-երեկոյին 996 նվիրատուների հանգանակությունների արդյունքում հավաքվել է շուրջ 509 085 950 ՀՀ դրամ, այսինքն՝ 1 մլն 262 հազար 681 դոլար:

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս հրապարակել է ՔՊ դրամահավաքի յուղալի նվիրատուներին։ Այս անգամ նրանց շարքին է դասվում «ԲԱՍ ՎՈՅԱԺ» ՍՊԸ-ն, որը ՔՊ-ի դրամահավաքին փոխանցել է 700 հազար դրամ գումար։ Ավելի քիչ գումար փոխանցել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը (300 հազար դրամ)։ ՔՊ-ի դրամահավաքին իր լուման է ներդրել նաեւ ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ Գոռ Բակլաչյանը (250 հազար դրամ)։ Հավելենք նաեւ, որ մամուլում դեռ նախորդ տարի լուրեր էին պտտվում, որ մի շարք հայտնի գործարարներ Նիկոլ Փաշինյանին իրենց դժգոհությունն են փոխանցել ՊԵԿ-ից եւ Գոռ Բակլաչյանի աշխատանքից ու վարչարարությունից: Նշենք, որ, ըստ մամուլում տարածված լուրերի, Գոռ Բակլաչյանը ՊԵԿ-ում դարձել է յուրատեսակ Վովայի Արշակ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը եւս մասնակցել է դրամահավաքին եւ հանգանակել է 100 հազար դրամ։ Նա այն պատգամավորն է, որն իր մեքենայով բախվել էր բեռնատար մեքենային եւ վարել էր ոչ սթափ վիճակում։

«Ժողովուրդ» օրաթերթը կշարունակի մանրամասն ներկայացնել նշված ցանկը, որը, ի դեպ, ստացել ենք այն բանից հետո, երբ ՔՊ-ի դրամահավաքի ցանկը գաղտնի պահելու համար Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն տրամադրելու պարտավորեցման պահանջով դիմել էր դատարան՝ ընդդեմ ՔՊ-ի։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջարկով կողմերի միջեւ կնքվել է հաշտության համաձայնագիր, որով կուսակցությունը 2024թ. հունվարի 12-ին ԻԱԿ-ին է փոխանցել պահանջվող տեղեկությունները»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 299 անգամ
Լրահոս
Պատկերացրեք, թե ի՞նչ են խոսում ոստիկաններն իրար մեջ իրենց պետության ղեկավարի մասին․ Ռուբեն Մխիթարյան Կալանավորվել է քաղաքացիներից խարդախությամբ խոշոր չափի հափշտակություն կատարելու համար մեղադրվողը Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը «Ռուբիկիս ապրեցնելու, տղաների կյանքի գնով պահված հայրենիքը տեսնելու ու ընտանիքիս համար եմ ապրում». Ռուբիկ Գուլեյանն անմահացել է Մարտակերտում՝ հրադադարից երկու ժամ առաջ Մինչ այս լրիվ այլ քարտեզի մասին էր խոսվում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցվել է այլ քարտեզ Բուժաշխատողների թեստավորման ողջ գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. նախագիծ «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից Ինչո՞ւ է ոմանց վախեցնում Մինսկի խմբի համանախագահության ստվերը Սրբազանը որոշել է, որ հենց ինքը լինի վարչապետի թեկնածուն Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան Ռուսաստանի հայերի միությունը ընդլայնված նիստի որոշմամբ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Մինչև այս պահը սառած է սահմանազատում կոչված ընթացքը. Բագրատ Սրբազան Հայաստանի Եվրոպական Համալսարանի ուսանողական խորհուրդն աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին Առաջիկայում քաղաքական ողջ ներկապնակը` բոլորը բոլորի հետ կհանդիպեն․ Սրբազան Փաշինյանը հաշվի չի նստում ազգային անվտանգության սկզբունքների հետ. քաղաքագետ Վաղն առերես կհարցաքննվեն Արթուր Սուքոյանը և Civic.am-ի լրագրողն ու օպերատորը Մայրաքաղաքում փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն. ՆԳՆ ոստիկանություն Մեղրիի քաղաքապետը հրաժարական է տվել՝ ըստ կոալիցիոն հուշագրի Բագրատ Սրբազանը հայտնեց՝ նախանշած ծրագիրն այս շաբաթ կավարտեն Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը բուհի դիպլոմ չունեցող պաշտոնյաների անունները գաղտնի է պահում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am