Հունվարի 8-ին, ժամը 11.08-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ գլխի և դաստակի վերքերով բուժօգնության է դիմել 42-ամյա տղամարդ: Ժամը 11.33-ին «Միքայելյան» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխել 31 և 56 տարեկան երկու տղամարդու:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ծարավ Աղբյուրի փողոցի սուպերմարկետներից մեկի ավտոկայանատեղիում մեքենա կայանելու շուրջ վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված 31-ամյա և 56-ամյա տղամարդիկ ձեռքերով և ոտքերով հարվածներ էին հասցրել սուպերմարկետի 42-ամյա աշխատակցին, նա էլ կտրող-ծակող գործիքով հարվածներ էր հասցրել նրանց:
Երեք տղամարդկանցից էլ ընդունվել են հաղորդումներ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը
Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Մայիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Մայիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը