21-րդ դարում հայությունն առաջին անգամ «Նոր տարի է անելու»՝ առանց Արցախի

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես ընդունված է ասել, «փորձագիտական դիտարկումներն ու վերլուծաբանական կանխատեսումները» թույլ են տալիս անբեկանելիորեն պնդել, որ 5 օր անց վրա է հասնելու 2024 թվականը, որը չինական օրացույցով համարվում է «Վիշապի տարի»: Ու տարին նահանջ է, այսինքն, փետրվարին 29 օր է լինելու: Լավ, շեղումները՝ մի կողմ... Ինչ վերաբերում է դեռևս ընթացող 2023ին, ապա ամփոփելու առանձնապես շատ բան չկա, որքան էլ որ տարին հարուստ էր իրադարձություններով, որոնց մեծ մասը՝ աղետային ու կորստաբեր: Դե, ինչպես առնվազն վերջին երեք տարին: Առհասարակ, վերջին շրջանում «տարին ամփոփելիս» անհրաժեշտ է անպայման հաշվի առնել նախորդ տարիները, 2018-ից սկսած, քանի որ ներկայում արձանագրվող կորուստներն ու իրադարձությունների ճակատագրական ընթացքը գալիս են այդ «թավշյա», իսկ ավելի ճիշտ է ասել՝ փշյա շրջադարձից, լինի դա Արցախի կորուստը, հայաթափումը, թե մեր երկիրն ու պետականությունը կործանման անդունդը հրող այլ գործընթաց:
Ի մի բերելով 2023-ի հետևանքները (համաձայնեք, որ մեր վիճակում «արդյունքներ» բառը որպես խայտառակ ցինիզմ կհնչեր), բնականաբար, ամենից առաջ պետք է առանձնացնենք Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն առ այն, թե՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը: Պարզ ասած՝ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, այն հռչակեց որպես «ադրբեջանական տարածք»: Ու չնայած դրա մասին նա առաջին անգամ բացեիբաց հայտարարեց 2023-ի գարնանը (ապա տարվա ընթացքում բազմիցս, առիթ-անառիթ կրկնեց այդ հայտարարությունը), Փաշինյանը դրա վերաբերյալ պայմանավորվածություն կայացրել էր դեռևս 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Մակրոնի միջնորդությամբ Ալիևի և Էրդողանի հետ հանդիպման ժամանակ:

Տարվա հետևանքների շարքում, բնականաբար, պետք է ընդգծել ադրբեջանական հանցագործ իշխանության կողմից Արցախի շրջափակումը շարունակելը, որն այդ տարվա ամառվանից ընդունեց համապարփակ (տոտալ) բնույթ: Հանրագումարում, հիմնվելով Նիկոլ Փաշինյանի պարտվողական հայտարարությունների՝ Արցախի հայկականությունն ուրանալու փաստերի վրա, ոգևորված դրանից ու Փաշինյանի այն հավաստիացումներից, որ Արցախի հայությանը ցեղասպանության ենթարկելու դեպքում Հայաստանը ոչ մի կերպ չի միջամտելու և չի խոչընդոտելու, ադրբեջանաթուրքական տանդեմը շրջափակման օղակի մեջ առած Արցախի շուրջ կուտակեց հսկայական զինուժ, ապա սեպտեմբերի 19ին սկսվեց բուն ռազմագործողությունը, որն, ըստ պաշտոնական վարկածի, տևեց 1 օր: Ակնհայտ էր, որ Հայաստանի իշխանության կողմից ուրացված ու մերժված լինելու, ռուսական խաղաղապահ ուժերի՝ չմիջամտելու և չխանգարելու պայմաններում Արցախի պաշտպանության բանակը մի քանի հազար մարտիկները, այն էլ՝ շուրջ 9 ամիս տևած շրջափակումից հետո, ուղղակիորեն անկարող էին տևական դիմադրություն ցույց տալ ադրբեջանաթուրքական ուժերին:

Հաշված օրերի ընթացքում Արցախը հայաթափվեց: Տեղի ունեցավ մի բան, որ հազարավոր տարիների ընթացքում չէր եղել երբևէ: Սա «տարվա ամփոփման» առանցքային, եթե ոչ հիմնական դրվագն է: Ու այս հայրենազրկման հետևանքները, թույլ տանք մեզ նկատել, դեռ շատ երկար ժամանակ են հիշեցնելու իրենց մասին՝ շարունակելով ազդել Հայաստանի թե՛ ներքաղաքական գործընթացների, թե՛ արտաքին-քաղաքական քայլերի բովանդակության ու տրամաբանության վրա: Անողոք ու անհերքելի փաստն այն է, որ 21-րդ դարում հայությունն առաջին անգամ «Նոր տարի է անելու»՝ առանց Արցախի: «Ամանոր ենք նշելու» առանց Գանձասար, առանց Դադիվանք, առանց Ղազանչեցոց ու առանց Ամարաս, որտեղ Մեսրոպ Մաշտոցը 5-րդ դարում բացել էր հայկական առաջին դպրոցը…

Ու այդ ամենի գլխավոր պատճառն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն են: Ի լրումն, 2023-ին շարունակեցին ադրբեջանական օկուպացիայի տակ մնալ ՀՀ հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր, իսկ իշխանության խոսույթում ավելի ու ավելի հաճախ սկսեցին հնչել Հայաստանից էլի ու էլի տարածքներ, ամբողջական գյուղեր թշնամուն նվիրելու մասին արտահայտություններ: Անցնող տարվա հետևանքների շարքում, անկասկած, պետք է ընդգծել հայ-ռուսական հարաբերությունների հետևողական ու շարունակական վատացումը, որի հիմնական նախաձեռնողն ու շարժիչ ուժը Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչներն են: Այդ շարքում, իհարկե, դժվար է շրջանցել Փաշինյանի ու նրա քաղաքական ու ոչ միայն քաղաքական մերձավորների դեմարշերը, հակառուսական հայտարարությունները:

Տարվա ընթացքում արձանագրված հիշարժան իրադարձությունների շարքում, ինչ խոսք, արժե առանձնացնել այն, որ Նիկոլ Փաշինյանն անընդհատ ու հետևողականորեն ապացուցեց՝ իր համար ընտրություններ գոյություն չունեն, և ընտրություններում պարտվելու դեպքում անգամ Փաշինյանի իշխանությունը, ռեպրեսիվ մարմինների ներգրավմամբ կամ խարդավանքներ հրահրելով, իշխանազավթում է իրականացնում: Տարվա հիմնական հետևանքներից մեկն այն է, որ չիրականացավ հազարավոր հայ մարդկանց ցանկությունը՝ 2023-ին ազատվել Փաշինյանի կործանարար իշխանությունից: Այնպես որ, 2024-ի գալստյան հետ կապված մաղթանքը թերևս կռահելի է ու, կարծում ենք, անփոփոխ:

դիտվել է 374 անգամ
Լրահոս
Ռուսաստանի հայերի միությունը ընդլայնված նիստի որոշմամբ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Մինչև այս պահը սառած է սահմանազատում կոչված ընթացքը. Բագրատ Սրբազան Հայաստանի Եվրոպական Համալսարանի ուսանողական խորհուրդն աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին Առաջիկայում քաղաքական ողջ ներկապնակը` բոլորը բոլորի հետ կհանդիպեն․ Սրբազան Փաշինյանը հաշվի չի նստում ազգային անվտանգության սկզբունքների հետ. քաղաքագետ Վաղն առերես կհարցաքննվեն Արթուր Սուքոյանը և Civic.am-ի լրագրողն ու օպերատորը Մայրաքաղաքում փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն. ՆԳՆ ոստիկանություն Մեղրիի քաղաքապետը հրաժարական է տվել՝ ըստ կոալիցիոն հուշագրի Բագրատ Սրբազանը հայտնեց՝ նախանշած ծրագիրն այս շաբաթ կավարտեն Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը բուհի դիպլոմ չունեցող պաշտոնյաների անունները գաղտնի է պահում Դու ավելի լավն ես, քան քեզ ներկայացնում են․ Սրբազանը՝ ոստիկանության մայորին. video Ստախոս են ոստիկանները, որ մի ոստիկանության փոխոստիկանապետը Կարենը լինի, դե պատկերացրեք․ Սրբազան. video ՇՏԱՊ․ «Դու ստախոս ես, ձեռքով չխոսես, ծառա եք դարձել էսքան»․ Սրբազանը ոչնչացնում է ոստիկանապետին. video ՇՏԱՊ․ Ոստիկանների նոր խումբ է ժամանել ՇՏԱՊ․ Բախում Իշխան Սաղաթելյանի, Թովմաս Առաքելյանի, Բագրատ Սրբազանի և ոստիկանների միջև. video «Ու՞մ ես ծառայում»․ թեժ բանավեճ Սրբազանի և ոստիկանապետ «Նիկոլի Արամի» միջև. video «Ու՞մ ես ծառայում»․ թեժ բանավեճ Սրբազանի և ոստիկանապետ «Նիկոլի Արամի» միջև. video Տիկին Գոհարին ցավեցրած ոստիկանն ու ոստիկանապետ «Նիկոլի Արամը» բանակցում են Սրբազանի հետ. video Ամոթ, գետինը մտնեք, մեր փոխարեն ճանապարհները փակեցիք․ Սրբազանը ծաղրում է նիկոլի ոստիկաններին. video Նիկո՛լ, վախով եկար, վախով էլ գնալու ես՝ անփառունակ ու անգերեզման. Աբրահամ Գասպարյան Սնանկ է ընկալումը, թե Հայաստանում առաջնորդության այլընտրանք չկա․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am