BBC Newshour Live-ի եթերում Աֆեյանը Հաջիևին «վատ դրության մեջ» է դրել՝ խոսելով Բաքվում պահվող հայ գերիների մասին

«Մոդեռնա» ընեկերության նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը BBC Newshour Live-ի ընթացքում խոսել է Բաքվում պահվող հայ բանտարկյալների, այդ թվում իր գործընկեր Ռուբեն Վարդանյանի մասին:

«ՄաքԳովեր- Սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական հարձակումը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի՝ երեք տասնամյակ տևած կառավարմանը: 120 հազար էթնիկ հայերի ճնշող մեծամասնությունը ստիպված էր փախչել Հայաստան։ Հարևան երկրները տասնամյակներ շարունակ պայքարել են վիճելի տարածքի համար, սակայն այժմ ասում են, որ աշխատում են հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Նրանք փոխանակել են գերիներին, որոնք գերեվարվել էին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին ռազմական բախումների ժամանակ, սակայն որոշ կալանավորված անձինք դեռևս մնում են կալանքի տակ՝ վիճելի պատճառներով:

Անցյալ շաբաթ Նոբելյան մրցանակակիրներ, բիզնես առաջնորդներ, պետությունների նախկին ղեկավարներ և մարդասիրական կազմակերպություններ խնդրագիր են ստորագրել՝ կոչ անելով անհապաղ և անվերապահ կերպով ազատ արձակել հայ բանտարկյալներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կառավարության ութ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին: Նրանցից մեկը հայ գործարար և Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն է, ում Ադրբեջանը մեղադրում է ահաբեկչության ֆինանսավորման, անօրինական զինված խմբավորումներ ստեղծելու, ինչպես նաև Ադրբեջանի պետական սահմանն ապօրինաբար հատելու համար։ Ես խոսել եմ նրա մտերիմ ընկերոջ՝ «Մոդեռնա» ընկերության համահիմնադիր, խնդրագիրը ստորագրողներից Նուբար Աֆեյանի հետ։

Նուբար Աֆեյան- Ռուբենն առաջին հերթին մարդասեր է. նախկինում նա գործարար էր Ռուսաստանում: Նա աշխատել է, մենք միասին աշխատել ենք գրեթե 23 տարի՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մի շարք նախագծերի վրա։ Տեսեք, ըստ էության, նա համարվում է հայ ժողովրդի խորհրդանիշը։ Նա Հայաստանի քաղաքացիություն ունեցող ամենաակնառու և ամենահայտնի մարդկանցից մեկն է աշխարհում: Այս ամենն ավելի է սրում հայ ազգի հոգեվիճակը, որը, ինչպես գիտեք, մեկ դար առաջ ցեղասպանություն է վերապրել, երբ թուրքերն արել են ճիշտ նույն բանը։

ՄաքԳովերն - Պարոն Աֆեյան, ինչպե՞ս կարձագանքեք այն մեղադրանքներին, որ Ադրբեջանը հնչեցրել է Ռուբեն Վարդանյանի հասցեին:

Նուբար Աֆեյան- Տեսեք, ես չգիտեմ՝ այդ մեղադրանքները որևէ փաստական հիմք ունեն, ուստի, որպեսզի կարողանանք դրանց պատասխանել որպես փաստացի հարց, անհրաժեշտ է, որ նրանք ներկայացնեն ոչ ռևիզիոնիստական ապացույցներ: Օրինակ՝ նրանց ներկայացրած մեղադրանքներից մեկն այն է, որ Ռուբեն Վարդանյանն ապօրինի կերպով մուտք է գործել Ադրբեջան։ Այն ժամանակ, երբ Ռուբենը և միլիոնավոր այլ մարդիկ մուտք են գործել այս անկլավ՝ վերջին 30 տարիների ընթացքում, այն անկախ, ինքնավար տարածաշրջան էր, իրավական տեսանկյունից չճանաչված, բայց, այնուամենայնիվ, միլիոնավոր մարդիկ մուտք ու ելք են արել:

ՄաքԳովերն - Նրանք, մասնավորապես, խոսում են նաև ահաբեկչության ֆինանսավորման մասին։ Ինչպե՞ս կարձագանքեք այս մեղադրանքին։

Նուբար Աֆեյան- Հավատացած եմ, որ դրանք անհիմն մեղադրանքներ են։

ՄաքԳովերն- Դուք հավատու՞մ եք, որ նամակն իսկապես կարող է ինչ-որ բան փոխել:

Նուբար Աֆեյան- Նամակը շատ ու շատ գործողություններից մեկն է, որոնք արվում են արդարության հասնելու համար: Այդ գործողություններից որոշները տեսանելի են, որոշները՝ անտեսանելի: Ես կարծում եմ, որ անարդարության վրա հիմնված ցանկացած խաղաղություն կարճատև խաղաղություն է: Ուստի գիտակցում եմ, որ մի նամակը բավարար չէ, բայց մյուս կողմից նամակն ընդգծում է այն մարդկանց քանակը, որոնք անտարբեր չեն և արդարություն են պահանջելու»։

ՄաքԳովերնը նույն հաղորդման շրջանակում զրուցել է նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ՝ խնդրելով պատասխանել Նուբար Աֆեյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ Վարդանյանը անարդարացիորեն է կալանավորվել:

Ստորև ներկայացվում է մի հատված ՄաքԳովերնի ու Հաջիևի հարցազրույցից.

«Հաջիև- Գոյություն ունեն համապատասխան իրավական գործընթացներ և այդ գործընթացների շրջանակում էլ ընթանում է համապատսխան հետաքննություն, և նա պետք է կանգնի դատարանի և արդարադատության առջև: Դա հենց իրավական գործընթացն է:

ՄաքԳովերն -Այսպես, Աֆեյանը, ինչպես նաև այս խնդրագիրը ստորագրած հարյուրավոր այլ աջակիցներ՝ թե Նոբելյան մրցանակակիրներ, թե բիզնես առաջնորդներ, ես կարող եմ շարունակել այս ցանկը, պնդում են, որ չկա ապացույց Վարդանյանին կալանքի տակ պահելու համար: Ի հակադրություն սրան՝ Դուք ասում եք, որ նա պետք է դատարանի առջև կանգնի:

Հաջիև-Ես կարող եմ հարյուր տարբեր փաստեր բերել և, ցավում եմ, որ որոշ մարդիկ, որոնք գտնվում են հայկական քարոզչության ազդեցության տակ, իսկ այդ գործողությունների հետևում կանգնած են որոշակի մարդիկ, ստորագրում են այս խնդրագիրը՝ չիմանալով հենց տեղում առկա փաստերը:

ՄաքԳովերն- Իհարկե, հայերի տեսանկյունը հետևյալն է՝ առկա չեն ապացույցներ, որ նրան ձերբակալեին այդ ձևով: Նրանք նաև ասում են, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հայերն ունեն իրավունքներ և, կարծում են, որ էթնիկ զտում է իրականացվել, երբ մարդիկ փախել են ադրբեջանական ճնշումներից: Ի՞նչ կպատասխանեիք էթնիկ զտումների վերաբերյալ մեղադրանքներին:

Հաջիև-Իրականությունն այսպիսինն է. պնդումները կարող են լինել մի բան, իրականությունը՝ մեկ այլ: Իրականությունը հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետությունը, որը սատարում էր այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, որը անջատողական կազմավորում էր, բռնազավթել էր Ադրբեջանի ինքնիշխան տարածքը, և մենք ոչ մի ձևով էթնիկ զտում չենք արել: Հակառակը՝ էթնիկ զտումներ իրականացվել են միլիոնավոր ադրբեջանցիների նկատմամբ:

ՄաքԳովերն-Սակայն ի՞նչ տարբերություն, եթե մարդուն հանում են սեփական տնից, սեփական հողից: Դա կարելի է համարել էթնիկ զտում, որը, ըստ Ձեզ, տեղի է ունեցել ադրբեջանցիների նկատմամբ: Հայերն ասում են, որ դա տեղի է ունեցել իրենց նկատմամբ:

Հաջիև-Ոչ, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է տարբերակում մտցնենք: Ադրբեջանի կողմից չի եղել որևէ ուժային գործողություն և չկա որևէ դեպք:

lurer.com

 

դիտվել է 207 անգամ
Լրահոս
Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջումներին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում «Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Ավարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Հերթական կալանքի որոշումը՝ իշխանության սրտի դատավորի կողմից Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող Բաքուն բացահայտ ցույց է տալիս, որ թքած ունի Նիկոլի խաղաղության օրակարգերի էլ, խաչմերուկների վրա էլ... ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ Ջամալյան Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան Խոշոր վթար. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օր է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am