Հետապնդում է հարուցվել տերեգրամյան «Ismoke», «Ismoke420» և «Marc Emery Market» հարթակների միջոցով խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ և փողերի լվացմամբ զբաղված անձանց նկատմամբ

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 22-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծված և կառավարվող «Ismoke», «Ismoke420» և «Marc Emery Market» առցանց խանութ-հարթակների միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ և փողերի լվացմամբ զբաղված երեք անձի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Մասնավորապես՝ քրեական վարույթով պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Վ.Մ.-ն և Խ.Ֆ.-ն 2019-2021 թվականներին զբաղվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ` Խ.Ֆ.-ի կողմից «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծված և կառավարվող «Ismoke», «Ismoke420» և «Marc Emery Market» առցանց խանութ-հարթակների միջոցով:

Խ.Ֆ.-ն ապահովել է, որ թմրամիջոցներն առանձնացվեն ըստ քաշերի, փաթեթավորվեն և նախապես տեղադրվեն ՀՀ տարածքում գտնվող թաքստոցներում, որից հետո թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարահանվել են, ծրագրային հավելվածի միջոցով նշվել դրանց գտնվելու վայրերի աշխարհագրական կոորդինատները:

Վ.Մ.-ն կառավարել է տելեգրամյան խանութ-հարթակները, նամակագրություն վարել թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց հետ, պահանջել թմրամիջոցի համապատասխան չափաբաժնի արժեքը կազմող գումարը (ընդհանուր՝ շուրջ 60 մլն 744 հազար դրամ) փոխանցել կրիպտոարժութային դրամապանակներին, ինչպես նաև ՀՀ և օտարերկրյա էլեկտրոնային դրամապանակներին:

Վճարման անդորրագրերի լուսանկարները գնորդի կողմից փոխանցվելուց հետո, Վ.Մ.-ն և Խ.Ֆ.-ն գնորդին ուղարկել են թաքստոցներում նախապես տեղադրված՝ տարբեր տեսակի թմրամիջոցների տեղակայման լուսանկարները՝ ճշգրիտ աշխարհագրական կոորդինատներով:

Բացի այդ, իրենց կողմից կառավարվող «Marc Emery Market» խանութ-հարթակի միջոցով՝ մեկ այլ՝ «Davitvanhoktemberyan» անվամբ գրանցված օգտատիրոջից, Խ.Ֆ.-ն և Վ.Մ.-ն, իրացնելու նպատակով, 2021 թվականի օգոստոսին ապօրինի ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 80 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Դրա մի մասը տեղադրել են Կոտայքի մարզի տարածքում, լուսանկարել տեղադրման վայրը, նշել աշխարհագրական կոորդինատները և լուսանկարն ուղարկել «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում «ՏՆՕՐԷՆՔ» և «Origin666» անուններով գրանցված Գ.Ա.-ին ու Հ.Հ.-ին: Վերջիններս, Խ.Ֆ.-ի հրահանգով, ձեռք բերված թմրամիջոցի մի մասը փաթեթավորել և թաքցրել են Երևան քաղաքի ու ՀՀ մարզերի տարբեր հատվածներում:

Վ.Մ.-ն և Խ.Ֆ.-ն թմրամիջոցի մնացած մասը՝ 60.39 գրամ ընդհանուր քաշով, հետագայում իրացնելու նպատակով, տեղափոխել են Խ.Ֆ.-ի բնակության վայր և թաքցրել տան խորդանոցում (թմրամիջոցը հայտնաբերվել է 2021 թվականի օգոստոսի 30-ին կատարված խուզարկությամբ, իսկ Գ.Ա.-ի և Հ.Հ.-ի կողմից թաքցված փաթեթներից հայտնաբերվել է ընդհանուր 19,93 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 49 փաթեթ):

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 22-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Վ.Մ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով, իրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դրդմամբ՝ նրա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի ձեռք բերելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում), իսկ Գ.Ա.-ի, և Հ.Հ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

դիտվել է 73 անգամ
Լրահոս
ԵՊՀ մի խումբ դասախոսներ, սատարելով Բագրատ Սրբազանի շարժմանը, պահանջում են Փաշինյանի հրաժարականը Դանիայում Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին «Ամո՜թ» վանկարկումներով (video) Բագրատ Սրբազանն ուղղակի իր բնույթով, էությամբ ունակ չէ ստվերային գործունեության.Գևորգ Դանիելյան Լավ կլինի, որ Դավիթ Գյուրջինյանը մտածի իր կատարած հանցանքի` հավաքին ուսանողների մասնակցելուն խոչընդոտելու մասին․ Արմեն Հարությունյան Անահիտ Ավանեսյանը պարտվել է դատարանում ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը հայտարարագիր չի ներկայացրել Ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից ու նաև Սրբազանի կերպարից․ Վիգեն Սարգսյան Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում Խորհրդարանի պաշարում կլինի՞ արդյոք Անհնազանդության ակցիաները շարունակվում են. քաղաքացիները փողոցներ են փակել Բագրատ Սրբազանի հաջողությունները Եկեղեցունն են, իսկ հնարավոր անհաջողությունները՝ իրենը, անձնապես․ Կ․ Հովհաննիսյան Գիշերն իշխող վարչախումբն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ. Ռուբեն Մելիքյան Ովքե՞ր են կարմիր բերետավորները, որոնք բռնություններով ապահովում են Նիկոլի իշխանությունը. Նաիրի Հոխիկյան Ինչո՞ւ է ողջ ծանրությունը մնացել Բագրատ Սրբազանի վրա Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ Այսօր վերջին օրն է Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով Ձեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է Սրանք ստի, կեղծիքի, ատելության, թուրքասիրության ու ներքին պառակտման քարոզիչներ են․ Նաիրի Հոխիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am