Դանակահարություն Գագիկ Մելքոնյանին պատկանող կրթահամալիրում. Newspress.am

NEWSPRESS.am-ի տեղեկություններով, ուրբաթ օրը՝ նոյեմբերի 24-ին, դանակահարություն է տեղի ունեցել Ավան վարչական շրջանում գտնվող` «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ» կրթահամալիրում։ Հիշեցման համար, սա այն նույն համալսարանն է, որը պատկանում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանին, և որի տնօրենը նրա մտերմուհին է՝ Ռիտա Գյուլամբարյանը։

Քոլեջի սաների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի հետևանքով, մեր տեղեկություններով, Գագիկ Մելքոնյանի թոռը՝ կրտսեր Գագիկ Մելքոնյանը դանակահարել է մեկ այլ ուսանողի։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, դեպքի վայր են ժամանել ոստիկաններ։ Վերջիններիս տնօրեն Ռիտա Գյուլամբարյանը մատնանշել է մեկ այլ՝ դարձյալ Գագիկ անունով ուսանողի, ասելով՝ թե իբր այդ տղան է դանակահարել և, փաստորեն, փրկել է իր մտերիմ Մելքոնյանի թոռանը։

Մեզ հասած տեղեկություններով, այդ տղային ձերբակալել են ու պահել 3 ժամ, որից հետո նրան բաց են թողել։

NEWSPRESS.am-ը հետ զրույցում, Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հաստատեց, որ տվյալ կրթահամալիրում իսկապես միջադեպ է տեղի ունեցել։

«Նման դեպք ունեցել ենք»,- ասաց Զարզանդ Գաբրիելյանը։

Նա տեղեկացրեց, որ նոյեմբերի 24-ին` ժամը 12։46-ին, ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ աջ սրունքի մակերեսի կտրած, ծակած, արյուն հոսող վերքով համալսարանից տեղափոխվել է 2007 թվականի ծնված երիտասարդ, որը հայտնել է, թե վնասվածքն ստացել է համալսարանի բակում ցանկապատի վրայով անցնելու հետևանքով։

«Մեկնած օպերատիվ խումբը՝ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել է, որ երիտասարդին վնասվածքներ պատճառել է նույն համալսարանի մեկ այլ ուսանող։ Ձեռնարկվել են միջոցառումներ երիտասարդի և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե»,- ասաց Զարզանդ Գաբրիելյանը՝ չմանրամասնելով, թե ով է հայտնաբերված երիտասարդը։

Նա միայն հավելեց, որ վնասվածք ստացած ուսանողը հրաժարվել է հաղորդում տալուց։

դիտվել է 801 անգամ
Լրահոս
Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջումներին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում «Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Ավարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Հերթական կալանքի որոշումը՝ իշխանության սրտի դատավորի կողմից Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող Բաքուն բացահայտ ցույց է տալիս, որ թքած ունի Նիկոլի խաղաղության օրակարգերի էլ, խաչմերուկների վրա էլ... ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ Ջամալյան Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան Խոշոր վթար. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օր է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am