Ադրբեջանը պետք է երաշխավորի հայերի իրավունքները, ներառյալ՝ իրենց տներ ապահով վերադարձի. Միյատովիչ

«Մարդու իրավունքների խախտումները դարձյալ նշանավորեցին Ղարաբաղի տարածաշրջանում և նրա շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև հակամարտության վերջին գլուխը», - Հայաստան և Ադրբեջան այցերն ամփոփելով հայտարարել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը:

«Մարդու իրավունքների նկատմամբ լիակատար հարգանքը և միջազգային չափանիշներին խստորեն հետևելը պետք է այժմ դրվեն երկու երկրների միջև հաշտեցման և կայուն խաղաղության ճանապարհի կենտրոնում», - ընդգծել է հանձնակատարը:

Միյատովիչը երկու երկրներ է այցելել հոկտեմբերի 16-23-ը, հանդիպել է ղեկավար պաշտոնյաների, մարդու իրավունքների պաշտպանների, հակամարտությունից տուժածների, միջազգային և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, եղել է նաև հայաթափված Լեռնային Ղարաբաղում: «Այցի պատճառը սեպտեմբերի վերջին ընդամենը մի քանի օրում Հայաստան փախած ավելի քան 100 հազար 600 ղարաբաղցի հայերի զանգվածային տեղահանումն էր: Դա հաջորդեց սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողություններին, տարածաշրջանի հետագա լիակատար վերահսկողությանը և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով ճանապարհի իննամսյա արգելափակման արդյունքում մարդկանց տեղաշարժի ու հիմնական ապրանքների, ծառայությունների և էներգակիրների հասանելիության երկարատև խափանումներին», - նշել է Միյատովիչը՝ հավելելով, որ Ղարաբաղի հայերը «հայտնվեցին լքված վիճակում՝ առանց որևէ կողմից որևէ հուսալի անվտանգության կամ պաշտպանության երաշխիքների», «նրանց համար տնից հեռանալը միակ հասանելի տարբերակն էր»:

Հայաստանում Միյատովիչն այցելել է Կոտայքի մարզի Աղավնաձորի և Ծաղկաձորի տեղահանվածների կացարաններ, «որտեղ զրուցել է ղարաբաղցի հայերի, այդ թվում՝ ընտանիքների, տարեցների, հաշմանդամություն ունեցող և այլ խոցելի անձանց հետ»: Հանձնակատարը հանդիպումներ է ունեցել նաև միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

«Հանձնակատարը կրկին ողջունեց Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի, ՄԱԿ-ի այլ գործակալությունների և քաղաքացիական հասարակության աջակցությամբ բոլոր կարիքավորներին անհապաղ օգնելու համար: Նա կոչ է անում Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին լիարժեք աջակցություն ցուցաբերել՝ ապահովելու անհրաժեշտ աջակցության կայունությունը», - նշված է հաղորդագրությունում:

Ադրբեջանի իշխանությունները Միյատովիչին տեղեկացրել են «Ղարաբաղի տարածաշրջանի և այնտեղ ապրող մարդկանց վերաինտեգրման համար պետության ձեռնարկած միջոցառումների մասին»։ «Հանձնակատարն ընդգծեց, որ Ադրբեջանը պետք է երաշխավորի տարածաշրջանում մնացած էթնիկ հայերի և Հայաստան մեկնածների մարդու իրավունքները, ներառյալ՝ ապահով և արժանապատիվ իրենց տները վերադառնալու իրավունքը», - ասված է հաղորդագրությունում, որը տարածել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը:

«Առաջին անգամն էր տասնամյակների ընթացքում, երբ նման իրավապաշտպան առաքելությունը կարողացավ այցելել տարածաշրջան [Լեռնային Ղարաբաղ, որը հաղորդագրությունում ներկայացվում է որպես «Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջան», և հարակից շրջաններ. - խմբ.], թեև այցի շրջանակը սահմանափակ էր ականների առկայության հետ կապված անվտանգային նկատառումներով: Հանձնակատարը մեկնեց Ֆիզուլի, Շուշա [Շուշի. - խմբ.], Մալիբեյլի գյուղ, Խանքենդի [Ստեփանակերտ. - խմբ.], Խոջալու և Աղդամ։ Նա ցնցված էր՝ տեսնելով, որ Խանքենդի քաղաքը գրեթե ամբողջությամբ դատարկվել է սեպտեմբերին բնակչության հեռանալուց հետո: Նրան տեղեկացրեցին, որ տարածաշրջանում շատ քիչ էթնիկ հայեր են մնացել», - նշված է հաղորդագրությունում:

Ֆիզուլիում և Աղդամում հանձնակատարը «տեսավ ավերված քաղաքներն ու գյուղերը, որոնք ակներևաբար տասնամյակներ շարունակ ավերակ վիճակում են եղել»:

«Ադրբեջան այցի ընթացքում հանձնակատարը հանդիպեց տեղահանվածների, ականներից տուժածների, նախկինում մարդու իրավունքների խախտումների ականատեսների և վերապրածների ու նրանց ընտանիքների, ինչպես նաև անհետ կորածների ընտանիքների անդամների հետ», - ասված է հաղորդագրությունում:

Երկու երկրներում Միյատովիչն ընդգծել է «բոլոր տեղահանվածների մարդու իրավունքների ապահովման կարևորությունը, ներառյալ նրանց՝ արժանապատիվ և անվտանգ վերադառնալու իրավունքը. ականների և պատերազմի պայթուցիկ մնացորդների վտանգից պաշտպանվելու իրավունքը, գերիների՝ պաշտպանություն ստանալու մարդու իրավունքները, անհետ կորածների ճակատագիրը և գտնվելու վայրը իմանալու իրավունքը, հակամարտության հետ կապված մարդու իրավունքների լուրջ խախտումների վերաբերյալ անկախ և արդյունավետ հետաքննության անհրաժեշտությունը և զոհերին համարժեք ու արդյունավետ փոխհատուցում տրամադրելու կարևորությունը»:

Նա շեշտել է, որ «այժմ առավել քան երբևէ բոլոր կողմերը պետք է վճռական գործողություններ ձեռնարկեն՝ կանխելու և պայքարելու ատելության խոսքի դեմ, ինչպես նաև աջակցեն համակեցությանը և հաշտեցմանը նպաստող նախաձեռնություններին»:

Հանձնակատարն իր դիտարկումներն ու առաջարկությունները կներկայացնի առաջիկայում:

դիտվել է 134 անգամ
Լրահոս
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը բանակցությունների համար ժամանել է Բաքու 93-ամյա կնոջ սպանելուց առաջ 24-ամյա երիտասարդը նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել. ՔԿ․ Մանրամասներ Ռուբեն Մելիքյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության քաղաքական հարցերով կցորդին ներկայացրել է Արմեն Աշոտյանի կալանավորման մանրամասները «Թե այսքանից հետո հայրենական կոչվող իշխանությունները էլ ինչ պիտի անեն մեր պետականության և ժողովրդի հետ, դժվար է ասել…». Հասրաթյան Բանակցային գործընթացի իմիտացիա է, սահմանին հանդիպումը Խաղաղության համաձայնագրի բանակցությունների հետ որևէ կապ չունի․ Տարասով «Մերսեդես» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների Մահ կամ իշխանություն. Փաշինյանը մեծացնում է հանցակիցների բանակը Լարսը բաց է, այդ թվում՝ արագ փչացող գյուղարտադրանքով բեռնատարների համար․ նախարարություն Դասագիրքն այս ձևով չի կարող լինել ընդունելի և կիրառելի. հրապարակվել է հայտնի գիտնականների մասնագիտական եզրակացությունը Ղարաբաղցի փախստականները Հայաստանում անորոշության և աղքատության են բախվում. Reuters «Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի հաղորդագրությունը Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի՝ նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը ձգձգելու գործողությունները. ՀՀ ԱԳՆ Բարձրունու դիրքում զոհված 31-ամյա լեյտենանտ Գերասիմ Առաքելյանը Եղեգնաձորից էր. ուներ 3 տարեկան աղջիկ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով Վազգեն Մանուկյանն ԱԺՄ խորհրդի նիստ է անցկացրել․ ի՞նչ հարցեր են քննարկվել «Խնդիրը ոչ թե «Արևմտյան Ադրբեջան» բարբաջանքն է, այլ հենց արհեստածին Ադրբեջանն ինքը». Վարդան Ոսկանյան Հայաստանը պետք է Ադրբեջանին փոխհատուցում վճարի. Ադրբեջանի օմբուդսմենը սպառնում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դեմ քվեարկեց «Հայաքվե»-ի նախագծին Ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կան տուժածներ Ջուղայի ոչնչացված խաչքարերի մեծ մասն արվեստի գլուխգործոցներ էին, որոնց ոչնչացումը ռասիզմի հիմքով վանդալիզմ է. Գարդման-Շիրվան-Նախիջևան միություն ««БЕСПРЕДЕЛ» առողջապահական համակարգում մաս 2․ Անուշ Պողոսյան Կյանքից հեռացել է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը Հունվարի 1-ից անձնագրի ելքի կլոր կնիքն անհրաժեշտ չի լինի. ԱԳՆ Եթե բիզնեսիդ մրցակիցն ասեր՝ ես պետք է խժռեմ բիզնեսդ, ասելո՞ւ էիր՝ «давайте жить дружно». Մինասյանը՝ Արսենյանին Գեներալը բանտարկված է, որովհետև իշխանությունը նրան նախապես պատերազմի մեղավոր է նշանակել․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Դեկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am